«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 13-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վերաձևակերպել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 83 լիցենզիան («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի):

Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի փոխանակման կետի, «ՂՌԵՐ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի, «Ռ.Ռ.Հ. ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները:
Ուժը կորցրած է ճանաչվել «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ «Ոչ կյանքի ապահովագրության իրականացման» ԱՊՈ թիվ 0003 (0028) լիցենզիան՝ հետևյալ դասերով.
– Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ` արդյունաբերական վնաս եւ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից)
– առողջության ապահովագրություն
– ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)
– հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն
– գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
– ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
– աջակցության ապահովագրություն
– փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն
– ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
– օդանավերի ապահովագրություն
– օդանավերի (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն:

Տեսանյութեր

Լրահոս