
Հիպոթեկային գրավադրումը մարզերում ավելի արագ է աճում. Banks.am

Հիփոթեքային գրավադրումը 2014թ. արձանագրել է 0.4% աճ: Ինչպես փոխանցում է Banks.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կադաստրի պետական կոմիտեի` Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների բաժնի պետ Արմինե Դավիթյանը: «Այստեղ առավել ակտիվ են մարզերը: Եթե Երեւանում հիփոթեքային գրավադրումը 2014թ. կազմել է 3%, ապա մարզերում՝ 7.8%»,- տեղեկացրել է Արմինե Դավիթյանը՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեծ ազդեցություն ունեն բանկերը:
Բազմաբնակարան բնակելի շենքերում առք ու վաճառքի գործարքների թիվը 2013թ. համեմատ աճել է 13.3%-ով: «Տնտեսությունն այն իրավիճակում է, երբ մեզ պետք են ոչ թե 1-2%, այլ երկու գործակցով աճի ցուցանիշներ: Դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծվեն, օրինակ բանկերի միջոցով ֆինանսական հատվածի ակտիվացումը, պետական կառավարման համակարգում փաստաթղթերի պարզեցումը եւ այլն»,- իր հերթին ասել է «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում