Սեմինարին մասնակցել են Լեհաստանի պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի, այդ թվում` առևտրային կազմակերպությունների, գյուղատնտեսության, էներգետիկայի, դեղագործության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտների շուրջ 30 լեհական ընկերությունների ներկայացուցիչներ:
Մոլդովայում Իշխան Զաքարյանն ու Սերաֆիմ Ուրեկյանը կստորագրեն համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է մեթոդական փոխադարձ աջակցություն, փորձի փոխանակում, ուսուցման և վերապատրաստման համատեղ ծրագրեր, ինչպես նաև համատեղ և զուգահեռ վերահսկողության անցկացում:
Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը դեկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի փոխվաչապետ, էկոնոմիկայի նախարար Յանոշ Պիխոչինսկու հետ:
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին գործարանի առջև՝ բողոքի հերթական ակցիան անցկացնելու համար։ Նրանց մոտ է դուրս եկել գործարանի ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը և կոչ արել մի քանի հոգով ներս մտնել, հանդիպել տնօրենների խորհրդի անդամների հետ։ Աշխատակիցները հրաժարվել են և որոշել են իրենց բողոքը շարունակել կառավարության շենքի առջև։
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
Համաշխարհային շուկայում նավթի գինը շարունակում է նվազել։ Մասնավորապես «Brent» տեսակի նավթի գինը այսօր՝ դեկտեմբերի 8-ին, սահմանվել է 68,61 դոլար։ Գինը նվազել է 0,64%-ով:
Four Seasons բրենդի գլխավոր տնօրեն Քեթի Թեյլորը կարծում է, որ ինքը շատ է սիրում վերահսկողություն, սակայն փորձում է զսպել իրեն և հանձնարարությունները հասցնել իր ենթականերին:
Նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 75.4 մլն ԱՄՆ դոլար:
Վրաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՆԱ կիսամյակային ցուցանիշը, որի աճը 2014 թ. երկրորդ կիսամյակում տարեկան կտրվածքով կազմել է 5.2%: Հայաստանի ՀՆԱ-ն կիսամյակի տվյալներով, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, աճել էր ընդամենը 2.3% (տարբերությունը՝ 2.9%):
ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը հոկտեմբերին կազմել է 45.3%, մինչդեռ սեպտեմբեպին այն 45.2 տոկոս էր։
Ըստ ԿԲ տվյալների, միջին տարեկան տոկոսադրույքը հանրապետությունում հոկտեմբերին կազմել է 16.4%: Ամենաբարձր տոկոսադրույքներով վարկերը տրվել են Լոռու և Արմավիրի մարզերում (համապատասխանաբար, 19.7% և 19.3%)։
2014թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 448,867
Ներկայումս աշխատող ՀԷԿ-երի քանակը տեսականի մոտ 30-40%-ն է, իսկ տեխնիկապես հասանելի՝ 50-60%-ը, և ներկայումս օգտագործված է տնտեսապես շահավետ ներուժի 80-85%-ը
«Որ միությունում էլ լինես՝ ԵՏՄ կլինի, թե ԵՄ, միայն գրագետ և ծանրակշիռ գործունեության շնորհիվ, կազմակերպած կառավարման միջոցով կարող ես հասնել արդյունքի»,
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ մենք նահանջ ենք ապրում, չենք գնում դառնանք դեպի արտադրողական երկիր, այլ գնում ենք առևտրի զարգացման կամ այլ ոլորտների զարգացման ճանապարհով
Դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,026,134 դոլար 438.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 145,416,774 ԱՄՆ դոլար 442.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2013թ. հունվար-հոկտեմբերի ընդհանուր զուտ ներհոսքի ցուցանիշը սխալ է գրված։ Այն պետք է լիներ 1 միլիարդ 252 միլիոն դոլար, մինչդեռ նշված է 1 միլիարդ 86.8 միլիոն դոլար։
Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) ամենամյա վենչուրային համաժողովը և ամփոփվեցին «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Ինչպե՞ս կանդրադառնա ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի տնտեսական վիճակի վրա և արդյո՞ք դա գների նորանոր բարձրացման պատճառ կհանդիսանա. այս և այլ հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ միջազգային շուկայում ինտեգրացման գործընթացներ գնում են, և Հայաստանը չէր կարող խուսափել դրանցից, պարզապես մեր պետությունը պետք է ծանրակշիռ հաշվարկներ աներ. «Պետք է տնտեսական […]
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը չի ցանկանում մեկնաբանել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը։ «Որոշումն արդեն ընդունվել է, ես ով եմ, որ ասեմ ճիշտ է, թե սխա՞լ։ ԵՏՄ-ին միանալով չի նշանակում միակողմանորեն, կներեք, թռնենք Ռուսաստանի գիրկը»,- «Ա1+»-ին ասաց Բարսեղ Բեգլարյանը
Բոլոր միջոցառումները, որոնք «ճանապարհային քարտեզով» նախատեսված էին իրականացնել մինչ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը, ի ուրախություն մեր բոլորի, կատարված են
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը տեղեկացնում է Ձեզ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները ընկերությանը կանգնեցրել են դժվար կացության առջև: Մասնավորապես, 2010-2014թթ. մթերվող կաթի, կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր հումք-նյութերի, փաթեթավորող նյութերի, էներգակիրների գները կտրուկ բարձրացել են, իսկ հումք-նյութերը կազմում են ընկերության արտադրանքի բացթողման գնի շուրջ 80%-ը:
«ԿԲ-ի առաջին ֆունկցիան հենց գների կարգավորումն է. ես չեմ տեսնում, որ ԿԲ-ն այս գործառույթներն իրականացնում է: Մյուս մարմինը՝ Ազգային վիճակագրական ծառայությունը, իհարկե, կարգավորելու պարտավորություն չունի, բայց տասնօրյա ինտերվալով մենք պետք է տեսնենք գների վիճակը, դինամիկան: Ես որքան նայում եմ, միշտ ուշացած տվյալներ եմ այնտեղ տեսնում, նորը չի լինում»:
«Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը օրինակ կարող է լինել ԱՊՀ մյուս երկրների համար: Բայց այսօր միայն ստվերի նվազեցման վրա եթե հույս դնենք, տնտեսական աճը մեծ չի լինի: Մենք պետք է աշխատենք տնտեսական աճի զարգացման վրա, պետք է անենք այնպես, որ ապահովվի տնտեսական ու որակական աճ, և դրա հիման վրա հարկեր հավաքենք: Տնտեսական աճը, որը կբերի աշխատատեղեր, ներդրումներ, նաև Հայաստան վերադարձ, Հայաստանում բիզնես անելու ցանկություն»
Ֆինանսական շուկայի խաղացողները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 445 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել։ Արդեն չորրորդ անընդմեջ օրն է, որ բորսայում դոլարի առաջարկ չկա։
«Համաշխարհային նոր շուկաներ գրավելու տեսանկյունից Հայաստանն արդեն մրցելու է ավելի արտադրողական և մրցունակ այս խմբի երկրների հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով դրամի արժեզրկման պատճառների մասին՝ Խ. Հարությունյանը պարզաբանեց, որ արտաքին շուկաներում պղնձի և մոլիբդենի գինը էապես անկում ապրեց, իսկ Հայաստան դոլար ներկրող հիմնական արտահանման ապրանքատեսակը հումքն է՝ պղինձ, մոլիբդեն.
Ընկերության կարծիքով, Ռուսաստանյան շուկա հայ արտադրողների մուտքն իր հերթին առաջ կբերի որոշակի ռիսկեր՝ կապված թե՛ հայ արտադրողների կարողությունների, թե՛ ռուսական շուկայում հայրենական արտադրանքի նկատմամբ պահանջարկի առումով: Բացի այդ, ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական զարգացումների լույսի ներքո, նկատվում է ռուսական ռուբլու արժեզրկում՝ կարճաժամկետ վայրիվերումներով, որն ապագայի նկատմամբ անորոշությունների պատճառ կարող է հանդիսանալ:
Համաշխարհային նավթային կրքերը` որքան տարօրինակ, նույնքան բնականոն զարգացում ստացան Հայաստանում: Դրանք ոտքի տակ առան ազգային դրամի փոխարժեքը: Առան ու մի լավ տրորեցին:
Դրամի արժեզրկման ներկայիս պրոցեսը ոչ մի լավ բան չի խոստանում։ Պարզապես ԿԲ-ն, կառավարությունը և մյուսները փորձում են այս ամենի մեջ դրական երանգներ գտնել: