Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա վենչուրային համաժողով, որի ընթացքում կներկայացվեն «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի մասնակից թիմերի ծրագրերի շնորհանդեսները:
Դեկտեմբերի 2-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:
Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:
«Բնականաբար, ոչ մի խուճապային վիճակ էլ նորմալ չի գնահատվում: Ձեր տանը որ խուճապ լինի, Դուք նորմա՞լ եք գնահատում»,- ասաց նա:
«Ստեղծված պարազիտային տնտեսության մոդելը և վարվող ֆինանսա-վարկային քաղաքականությունը Հայաստանին խոցելի են դարձնում ֆինանսական շուկայի ճնշումների առջև: Երբ այլևս դրամը պահելու ռեսուրս չի լինում, իշխանությունները ստիպված արժեզրկում են այն, ինչի վկայությունն են այս վերջին փլուզումները։ Դրամի արհեստական հզորացման քաղաքականությունը և դրա հետևանքով առաջացած պարբերական փլուզումները առաջացնում են համատարած թանկացումներ և արժեզրկում ժողովրդի նկատմամբ ստանձնած պետական սոցիալական օժանդակության պարտավորությունները, նպաստները, կենսաթոշակները և աշխատավարձները: Դրա ծանրությունը ժողովուրդը կզգա նոր տարվա առաջին իսկ օրերից»,- ասաց Լ. Զուրաբյանը։
Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել: Սև իրականությունը: «168 Ժամի» տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից և տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել` այն, ինչ մենք արդեն գրել էինք մեր նախորդ հրապարակումներում:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 441 դրամով։ Կան բանկեր, որոնք 1 դոլարի համար առաջարկում են 445-446 դրամ։ Առքի գինը գրեթե բոլոր բանկերի մոտ նույնն է։
«Այդ թանկացումները ոչ մի կապ չունեն մեր ինտեգրացիոն պրոցեսների հետ: Տեղական արտադրությունները, բացառությունների ցանկում գտնվող ապրանքները ոչ մի հիմք չունեն թանկանալու»
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել փորձագիտական գնահատման Հայաստանի փորձը:
Վերջին շրջանում Մանվել Տեր-Առաքելյանը հրապարակայնորեն հայտնել է, թե իբր պատրաստ է «ՈՂՋԱՄԻՏ ԳՆՈՎ ՎԱՃԱՌԵԼ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՎՃԱՐԵԼ «ՅՈՒՆԻԲԱՆԿԻ» ՊԱՐՏՔԸ»
Դոլարային վարկեր ունեցողները կորցնում են դրամի արժեզրկման պատճառով։ Այս մասին վերջին օրերին շատ է գրվել։ Սակայն չէր խանգարի թվային տվյալներով հասկանալ` ինչ կարգի կորուստների մասին է խոսքը։
«Հայաստանի Հանրապետությունն ունի 1993 թ.կնվքած և 94 թ.-ին վավերացված տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիր, և առ այսօր ՀՀ-ն հանդիսանում է տնտեսական միության անդամ…
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը Լիդիան ինթերնեյշնլի հայաստանյան դուստր ընկերությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին հատկացրել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևին՝ Հայաստանի սոցիալական ոլորտում եզակի կարողությունների ստեղծմանն ուղղված երկարաժամկետ համագործակցության հաստատման առիթով։
Հայաստանը Եվրասիական տնտեական միությանն անդամակցելուց հետո կստանձնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ: Ինչպես այսօր ԱԺ նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ-ն կմասնակցի ԵՏՄ բյուջեին՝ 1.13 մասով:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ թե համաձայնագրի համաձայն և թե ԵՏՄ կառուցվածքը ենթադրում է, որ անդամ երկրները պետք է համատեղ իրականացնեն առևտրային քաղաքականությունը, բայց եթե ՀՀ-ին անհրաժեշտ լինի անդամակցելուց հետո ազատ առևտրի պայմանագիր կնքել երրորդ երկրի հետ, ապա մեխանիզմները կան: Նա նշեց, որ ՍԴ-ն համաձայնագիրը ուսումնասիրել է և որոշել, որ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և մեկնաբանելու կարիք չկա: Կարայանը նշեց, որ GSP+ ռեժիմը կորցնելու վտանգ չկա, ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակվում է:
«Երեկ բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն: Ասացիք, որ ԵՏՄ-ին միանալը մոտ 2% աճ կտա: Այս մասին կառավարությանը ասե՞լ եք, օրինակ, կառավարությունը 2014-ին տվել էր 5.2% աճ, 15-ին 4.1% աճ է տվել: Ինչպե՞ս է աճելով պակասում»,- այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին դիմեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Bloomberg-ը չի բացառել, որ նավթի գինը կարող է նվազել մինչև 40 դոլար՝ 1 բարելի դիմաց։ Այդ մասին Bloomberg-ի հետ զրույցում անուղղակիորեն ակնարկել է Chatham House կենտրոնի ներկայացուցիչ Փոլ Սթիվենսը։
Հայաստանի ԿԲ-ն, այո, դեռ պահուստներ ունի, բայց և այնպես անհրաժեշտ է գտնում ավելի զգույշ ձևով օգտագործել այդ պահուստները:
«Այսօրվանից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Այսինքն` հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր: Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն՝ գործարանի պահպանման աշխատանքների համար»,- 168.am-ին ասել է գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Այս ամիս Հավանայում կայացած «CUBAEXPO 2014» ցուցահանդեսում «Մադաթով» կոնյակը նվաճեց «Լավագույն ապրանքանիշ» մրցանակը և Ռուսաստանում կայացած «Գինիների և ալկոհոլային ըմպելիքների» միջազգային 18-րդ մրցույթում «Բերդաշեն» Խնդողնի> 1 տարվա հնեցմամբ գինին արժանացավ արծաթե մեդալի իսկ Մադաթով 10 տ. և 15 տ. կոնյակներն արժանացան բարձրագույն` ՈսկեՄեդալների:
Կենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 1-ի որոշումով գրանցվել են «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ «Դիլիջան», «Վարդենիս» և «Ճամբարակ» մասնաճյուղերը: Գրանցումից հանվել է «Դիլիջան» ներկայացուցչությունը:
168.am-ի հարցին` ճի՞շտ կլիներ, որ եվրոպական երկրների հետ համագործակցեինք, նա ատասխանեց. «Ոʹչ: Ես սկզբունքորեն կողմ եմ այս խմբավորմանը, բայց ոչ այս տեսքով: Եթե մենք մտնում ենք ընդհանուր տնտեսական միության մեջ, նշանակում է` պետք է ունենանք առնվազն միասնական սահման, քանի որ տնտեսական միությունը ենթադրում է նաև մաքսային միություն: Մենք այդ սահմանը չունենք: Եթե մեզ հետ լիներ նաև Վրաստանը, դա կլիներ չտեսնված, ճիշտ ճանապարհ և ընդհանուր սահմանի բացակայության գործոնը կմեղմվեր: Այս պարագայում մենք կարծես թե դառնում ենք քաղաքական գործընկերության մաս, այլ ոչ թե տնտեսական: Իսկ այդ միությունները տնտեսական նպատակներ են հետապնդում»:
Նոյեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 1մլրդ 362մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Հարցազրույց McKinsey &Company հեղինակավոր միջազգային խորհրդատվական ընկերության տնօրեն Ավետիք Չալաբյանի հետ, ով ղեկավարում է ընկերության ծանր արդյունաբերութան ոլորտի աշխատանքները ԱՊՀ տարածաշրջանում, ինչպես նաև աշխատում է ԱՊՀ մի շարք երկրների կառավարությունների հետ՝ տնտեսական բարեփոխումների բնագավառում:
Այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց բեռների տարանցիկ փոխադրման կարգը:
Մաքսային ոլորտում Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը թևակոխել է նոր փուլ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում, նոյեմբերի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար:
Ուրբաթ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.92%-ով կամ 4 դրամով։