Վրաստանում պետք է դադարեն ռուսական «Գազպրոմ» ընկերության շուրջ քաղաքական սպեկուլյացիաները, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին, հայտնում է Sputnik-ը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հսկիչների եւ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ -ի փականագործների կողմից խախտման արձանագրությունների կազմման գործընթացը եւ դրանից բխող գազամատակարարման դադարեցումը հետապնդում են բացառապես բաժանորդների անվտանգությունը ապահովելու նպատակ և նրանց կողմից կազմված արձանագրությունները տուգանք կամ ֆինանսական որևէ տույժ չեն ենթադրում. ի պատասխան քաղաքացի Գարեգին Գաբրիելյանի նամակի՝ ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 8-12-ը հայկական 21 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը կներկայացնեն Մոսկվայում տեղի ունեցող «Պրոդ Էքսպո-2016» միջազգային ցուցահանդեսին: Այն սննդի, խմիչքների և սննդային հումքի 23-րդ միջազգային ամենամյա ցուցահանդեսն է, որը ճանաչված և ընդունված է արտադրողների, հատկապես խոշոր գնորդների ու ներմուծողների շրջանում: «Պրոդ Էքսպո»-ին տարեկան մասնակցում է շուրջ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 65 երկրից, այցելում ավելի քան 30 000 մարդ:
Իրանը էլեկտրափոխանցման լարերի երրորդ գծի կառուցման շրջանակում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հնգակի ավելացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հայ արտադրողները մի նոր խնդրի առաջ են կանգնել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ցորենի ներկրմամբ և ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, ռուս գործընկերները հումքի դեպքում ավելացված արժեքի հարկն իրականում չեն վերացրել, իսկ պատրաստի արտադրանքն ազատ է ԱԱՀ-ից:
Նախօրեին` Նյու Յորքի աճուրդի փակման ժամանակ, Facebook-ի հիմնադրի կարողությունը հասել է 50 միլիարդ դոլարի: Տեղեկությունների համաձայն՝ Facebook-ի հիմնադիրն առաջ է անցել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսից (49,1 մլրդ դոլար) ու Movil SAB-ի ղեկավար Կառլոս Սլիմից (49 մլրդ դոլար), որոնք հանգրվանել են վարկանշային աղյուսակի 5-րդ ու 6-րդ հորիզոնականներում, հայտնում է korrespondent.net-ը:
«Ես մեր կողմից կարող եմ ավելացնել, որ մենք մշտապես փորձել ենք օժանդակել, որովհետև մեծ կոմբինատները մեր բյուջեի եկամուտների հիմքն են, մեծ ձեռնարկությունները մեր սոցիալական խնդիրները լուծողներն են: Մենք մշտապես աջակցում ենք և հիմա էլ պատրաստ ենք աջակցելու»:
Ե՛վ Կարեն Ճշմարիտյանն է հանրապետական, և՛ Վարդան Այվազյանը, և շաքարի մենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանն ու մնացած մոնոպոլիստների մեծ մասը։ Իսկ դա նշանակում է, որ նման պայմաններում շաքարի կամ կաշվի մոնոպոլիստներ կունենանք, իսկ Microsoft-ի նման լուրջ ֆիրմաներ՝ դժվար թե։
«Սահմանադրությունը ենթադրում է մի շարք օրենքներում փոփոխություններ, ամենակարևորը հիմա Ընտրական օրենսգիրքն է, բայց ուրիշ օրենքներ կան, որ ևս շատ կարևոր են, ու դրանցից մեկը հենց Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխությունն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մինասյանը:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 4.8% և 6.0% գնանկում
2016 թ. Չինաստանը իր ՀՆԱ-ի աճի ստորին շեմը սահմանել է 6.5%, բայց մտադիր է պահել այդ տեմպը հաջորդ 4 տարիների ընթացքում:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ,
Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին նշված խնդիրների լուծման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և համոզմունք հայտնել, որ այդ ուղղությամբ կգրանցվեն հաջողություններ:
«Մեր մոտեցումները համընկնում են, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջողություն ունենանք: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ ջանքերը Հայաստանի զարգացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում և կարևորում ենք շարունակական համագործակցությունը», – նշել է վարչապետը:
Նավթը Մերձավոր Արևելքում միշտ էլ կիրառվել է որպես քաղաքական զենք
Հայաստանը և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի տարածքից Հյուսիս-հարավ մայրուղուն միացող նոր ճանապարհ կառուցելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի` վերջերս Իրան կատարած այցի արդյունքները: Փոխնախարարը մանրամասնեց, որ թե Իրանում, թե տարածաշրջանի երկրներում շատ լավ են հասկանում, որ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելն իրենց համար ավելի ձեռնտու է:
ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնած` դրամը դանդաղ ու կառավարելի արժեզրկելու գործընթացը առաջին հայացքից սահուն է ընթանում: Բայց միայն առաջին հայացքից: Դատելով մի քանի ցուցանիշներից ԿԲ-ն երեկ մի կերպ է պահել դրամի արժեզրկումը:
Վերջին տասնամյակում ռուսական իշխանություններն անընդհատ խոսում են սեփականաշնորհման մասին: Նույնիսկ պարբերաբար սեփականաշնորհման ծրագրեր են ընդունում: Բայց այդ ծրագրերը, որպես կանոն, մնում էին թղթի վրա:
Կառավարությունը այսօր համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը
Անհրաժեշտություն է առաջացել արտերկրից ձեռք բերելու 1457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 188 տոննա կորնգանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից 100 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացու
Ուղիղ 500 մլն դոլար։ 2015 թվականին ահա այսքանով պակասել են ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ՀՀ ուղարկվող գումարները (կամ պարզապես տրանսֆերտները)՝ նախորդ տարվա համեմատ։
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ թույլատրվել է «Սամտ հոլդինգ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել:
Ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը:
Վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաև նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին դրական եզրակացություն չի տվել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ այս քննարկումը տեղի է ունենում օրենքի խախտումով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, թույլ չտալ պայմանավորվող կողմերի ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականություն` բոլոր տեսակի, բնույթի հարկերի առնչությամբ և հանդիսանում է բացառիկ կարևոր պայման այլ տնտեսական համաձայնագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար:
«Հակաճգնաժամային հիմնադրամի հետ մենք կնքեցինք համաձայնագիր բյուջետային աջակցության վարկի վերաբերյալ և ուզում եմ հիշեցնել, որ անդամ-պետություններին բոլորին մերժվեց, բացառությամբ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մեր վերցրա ծ պարտավորությունները շատ ավելի բարձր էին, համահունչ էին ինչպես հիմնադրամի, այնպես էլ Համաշխարհային բանկի՝ նման դեպքերում առաջադրվող պայմաններին: Դրանցից մեկը վերաբերում էր գնումների գործընթացին, որը հետևյալն է՝ մեկ աղբյուրով կատարվող գնումները տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 10 տոկոսը, իսկ հաջորդ տարի՝ 7 տոկոսը: Հաշվի առնելով նախորդ տարիների շարունակական ծրագրերը՝ մենք արդեն մոտ ենք այդ 10 տոկոսի սահմանագծին, և ուզում եմ հորդորել մեր գործընկերներին, որպեսզի ձեռնպահ մնան այդ դրույթից»
Հ.Բագրատյանի խոսքով՝ վարկ վերցնելիս պետք է ունենալ քանակական ցուցանիշ, թե վարկն ինչ է բերելու, ինչ ժողովրդատնտեսական էֆեկտ է ստացվում, իսկ այս վարկն այդ հաշվարկը չունի: Նա հայտարարեց, որ վերանորոգումները պարտավոր են ֆինանսավորել բյուջեից, չի կարելի 25 տարվա վարկը վերցնել վերանորոգման համար, որովհետև մինչև 25 տարին լրանա, այդ ճանապարհը 3 անգամ էլ կվերանորոգվի:
Տիգրան Սարգսյանն էր, որ իրականում ամենալավ բանկային համակարգը ստեղծեց ԱՊՀ նախկին տարածքի բոլոր երկրներում, և այդ իրողությունն ապացուցվում է այն կայունությամբ, ինչն այսօր ունենք մեր բանկային համակարգում: Բնական է, որ խնդիրներ կլինեն, բայց սա այն իրողությունն է, որը ոչ միայն մենք ենք նշում, այլև միջազգային մեր գործընկերները: Ժամանակն ու իրողություններն առանց հաշվի առնելու՝ գնահատականներ տալը ճիշտ չէ։ Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել Տիգրան Սարգսյանին՝ իր բավականին բարձր ու պատասխանատու պաշտոնում, որովհետև իր հաջող աշխատանքի արդյունքներից օգտվելու ենք ոչ միայն մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այլ նաև ԵՏՄ-ին անդամակցող բոլոր երկրների քաղաքացիները»:
«Եթե հիմա հայկական դրամի փոխարժեքի ազդեցությունը հանենք, այսինքն՝ նայենք միայն դոլարային գները (վաճառքի գները դոլարային արտահայտությամբ նայենք), ապա այդ երկու տարիների ընթացքում, երբ սկսել է բենզինի գների նվազման միտումը, Հայաստանում բենզինի գները նվազել են շուրջ 28 տոկոսով»: