Բաժիններ՝

«Այսօր մեզ պետք է ոչ թե 1-2 տոկոս տնտեսական աճ, այլ հիմնարար գործողություններ». Արծվիկ Մինասյան

Հայաստանը ունակ է իր մարդկային կապիտալը, մարդկային ներուժը դարձնել տնտեսական զարգացման հիմնական մրցակցային առավելությունը: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է անել դա նույնիսկ երկու հարևան երկրների կողմից շրջափակման և պատերազմական վիճակում գտնվելու պայմաններում: «Այս գործոնները սահմանափակում են մեր հնարավորությունները, սակայն չեն վերացնում դրանք: Մեզ պետք են լրացուցիչ ջանքեր, որպեսզի կարողանանք մարդկային կապիտալն օգտագործելու եղանակով մեր տնտեսությունն առաջ տանել»,- նշեց նա:

Ա. Մինասյանը նաև հավելեց, որ որևէ տնտեսական ցուցանիշ չպետք է հուսահատեցնի կամ այնքան ոգևորի, որ դադարենք գործել: «Այսօր մեզ պետք է ոչ թե 1-2 տոկոս տնտեսական աճ, այլ հիմնարար գործողություններ, որոնց կհետևեն երկարաժամկետ և երկնիշ տնտեսական աճերը»,- եզրափակեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս