Բաժիններ՝

ԲՀԿ-ն շրջանառության մեջ է դրել ««Նաիրիտի» գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» նախագիծը

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը այսօր ԱԺ-ում շրջառանության մեջ դրեց օրենքի երկու նախագիծ։ Առաջինը նախագիծը՝ ««Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին», որով առաջարկվում են «Նաիրիտի» վերագործարկման եւ կենսունակության ապահովման կոնկրետ մեխանիզմներ. մասնավորապես, Նաիրիտի գույքային համալիրի ամբողջականության պահպանում, հիմնական միջոցների օտարման բացառում, ինչպես նաեւ՝ համապատասխան հարկային արտոնությունների սահմանում՝ «Նաիրիտը» հայտարարելով արդյունաբերական գոտի։

ԲՀԿ-ի կողմից այսօր շրջանառության մեջ դրված երկրորդ նախագիծը՝ «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» նախագիծն է, ըստ որի՝ նախատեսվում է Գյումրի քաղաքում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման գործուն մեխանիզմների ներդրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930