Բաժիններ՝

«Հայաստանն առաջիկայում կունենա երկնիշ տնտեսական աճ». Արծվիկ Մինասյան

«Մեր կողմից շարունակվում է այդ ուսումնասիրությունը կատարվել, մասնավորապես՝ մի շարք ոլորտներում, որտեղ արձանագրված է տեմպի նվազում, մենք ուսումնասիրում ենք այդ հատվածը, և հիմնականում հետևյալ մի քանի պատճառները կան. Առաջինը՝ դա կապված է արձակուրդային շրջանի հետ, և ըստ ընկերությունների տված բացատրությունների՝ իրենք աշխատողներին արձակուրդ են ուղարկել, քանի որ ունեցել են արտադրական պաշար և արտադրության ծավալ չեն ավելացրել, բայց արտահանման ծավալներն են մեծացրել: Դրանով է պայմանավորված արտադրության տեմպի նվազումը: Երկրորդ պատճառը կապված է Լարսի հանգամանքի հետ, որ որոշակի խոչընդոտ է ստեղծել ավելի մեծ ծավալների իրացում ապահովելու համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով տնտեսական աճի տեմպի դանդաղման և նախարարության ուսումնասիրության մասին:

Նա կարևորեց ավելի կայուն տնտեսական աճի ապահովումը և վստահություն հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում կունենա երկնիշ տնտեսական աճ:

Անդրադառնալով Բրազիլիայում հոկտեմբերի 2-5-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության ծախսերի համաֆինանսավորմանը՝ նախարարը նշեց, որ ՏՏ-ն կառավարության կողմից հռչակված գերակայություններից մեկն է, և խոսքը միայն գրանցումների և տոմսերի համաֆինանսավորման մասին չէ: Ըստ նրա՝ պահուստային ֆոնդից գումար չի վերցվելու, այլ ռեսուրսի տեղաբաշխում կկատարվի նախարարության ծրագրերում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս