Վիսկիի արտադրության ծավալն աճել է 3 անգամ։
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ երեք ցուցանիշ ներկայացրեց՝ խնդրելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ պարզաբանել, թե ինչո՞վ են պայմանավորված այդ ցուցանիշները:
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը 2015 թվականին մանաթի արժեզրկումից տասնյակ միլիոնավոր դոլարներ է աշխատել: Այս մասին հայտնում է BBC-ն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի արդյունքում Բանկը կկարողանա ֆինանսավորել Գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին՝ հետաձգված վճարային պայմանով արտահանումների դեպքում:
Այսօր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջին 4 տարիների պետական բյուջեների կատարողական հաշվետվությունները համեմատեց «Կարգին հաղորդման» հայտնի մանրապատման հետ:
«Ցանկացած երկրում կոռուպցիան կա, մի տեղ՝ մի քիչ ավելի, մի տեղ՝ մի քիչ պակաս, հիմա ի՞նչ վատ բան կա, որ կառավարությունը սկսել է մեծ ուշադրություն դարձնել կոռուպցիոն հանգամանքներին»,- այսօր Ագզյաին ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։
Քննարկման օրակարգում եղել է հարցերի լայն շրջանակ` կապված սննդի արդյունաբերության զարգացման, գյուղմթերքների շուկայի կարգավորման, ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու, տեխնոլոգիական «startup» -երի զարգացման հետ:
«Անընդհատ հանդիպում է ֆրազա, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա գնահատվում է 2.1%: Ես պնդում եմ, որ դա պարզապես խոսքերի բառակույտ է, ոչ մեկն էլ այդ 2.1-ը չի հաշվում»,- ասաց Հ.Բագրատյանը` հավելելով, որ կիրառվող մոդելներին ինքը ծանոթ է: Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնողական չի կարելի անվանել:
ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված են 15 երկրներ
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 6-ին կազմել 478.30 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հ.Բագրատյանն անդրադարձավ նաև սեփականաշնորհման գործընթացին ու նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկությունների պարտքը մտցնում էր արժեքի մեջ, որ բարձր թիվ ցույց տա, իսկ իր ժամանակ անվճար են տվել հողը, և դրա արդյունքը, ոլորտի աճն այսօր երևում է: Հ.Բագրատյանի խոսքով` 90-ականներին սեփականաշնորհվել են նաև խանութները, և այդ ամենի արդյունքում՝ 107 մլրդ դրամի պարտք է փակվել:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է
Հունիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:
«Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ողջունում և խրախուսում է չինական պետական և մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար և պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր և հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ անընդհատ կառավարությունից լսում ենք, որ պետք է կոռուպցայի դեմ պայքարի, սակայն այս օրինագիծը երկրորդ հարթություն է նախատեսում և պետության համար ուրիշ կարգ է սահմանվում, որը բերելու է միլիոնավոր, միլիարդավոր դրամի չարաշահումների:
Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` աճը կազմել է մոտ 2%:
Ի՞նչ կլինի, եթե պետությունն «Ալեքս-Գրիգին» արգելի իրականացնել շաքարի և՛ մեծածախ, և՛ մանրածախ վաճառք։ Մեծածախ վաճառքից, բնականաբար, ընկերությունը չի հրաժարվի, այլ մատակարար պարզապես չկա։ Մյուս կողմից՝ անտրամաբանական կլինի, որ սուպերմարկետում շաքար չվաճառվի։ Այդ դեպքում Սամվել Ալեքսանյանը ստիպված կլինի տարանջատել «Yerevan City»-ն շաքարի բիզնեսից:
2 360 263 հաճախորդներից 76 649-ը իրավաբանական անձինք են, 2 283 614-ը` ֆիզիկական անձինք։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը (221 886 մարդ) տեղավորվել է բարեկամի կամ հարազատի տանը
Հունվարին և փետրվարին ուժը կորցրած է ճանաչվել 4 գրավատան լիցենզիա…
Ստացված օգնության 20.5%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, 11.1%-ը՝ Ճապոնիային, 7.7%-ը՝ Չինաստանին։
«Մենք շաբաթական մեծ թվով դիմումներ ենք ստանում Հայաստանի միջոցով դեպի Իրան արտահանումների, բայց կան պարզ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրան: Այս շաբաթ մենք Ստավրապոլում էինք, հանդիպեցինք մի խումբ ընկերությունների, որոնք ունեն գործընկերներ Հայաստանում, ցանկանում են արտահանում իրականացնել, բայց նրանց խանգարում է այն, որ չկան լոգիստիկ օպերատորներ, որպեսզի այնտեղից ապրանքը տեղափոխվի Հայաստան: Եթե ընկերություններն այս ուղղությամբ աշխատեն, դա մեծապես կնպաստի արտաքին առևտրի զարգացմանը»,-հավելեց ռուս փորձագետը:
«Հայաստանի տարածքով իրանական մեքենան անցնելուց 300 դոլարից ավելի հարկ է վճարում, վերադառնալիս՝ նույնպես։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ, ի՞նչ ենք մենք իրենց տալիս, հոյակապ ճանապարհնե՞ր, լավ սպասարկող ենթակառուցվածքնե՞ր։ Այդ ամենը չկա, և մենք այնպիսի ճանապարհահարկ ենք սահմանել, որ գրավիչ չենք»։
Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.8 մլրդ դրամ
«Արցախից արտահանվում է հիմնականում վերամշակված գյուղմթերք, գործում են մի քանի գործարաններ: Նույն ոլորտում էլ նախատեսում ենք ներդրումներ ներգրավել»,-ասաց Մխիթարյանը:
Մայիսի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.
«Մեղվաբույժ չկա հանրապետությունում, մեկը կար, նա էլ գնաց Ամերիկա: Հայաստանում 10 հազար մեղվաբույծ կա, 200 հազար մեղվաընտանիք, բայց մեղվաբույժ չունենք: Մարդ կա, հարյուր մեղվաընտանիք է ունեցել, ոչ մեկը չի մնացել: Ամենաշատ անկում կա Գեղարքունիքի մարզում»,- ասաց Թ.Նազարյանը` հավելելով, որ մեղուների դեղեր կան, որոնք դեղատներում չկան:
«Բիզնեսի մեջ քաղաքականություն, իհարկե, կա, բայց այն չափով չէ, որ արդյունաբերական պալատները կամ գործարարները իրար հետ չհամագործակցեն: Հուսով ենք, որ մյուս անգամ ԵԱՏՄ մյուս երկրները ևս կմիանան և, իհարկե, կօգտագործեն այս հարթակը, իրենց գործարարներին կուղարկեն ու կկարողանան նաև մեր միջոցով մուտք գործել Իրանի և Վրաստանի շուկաներ»,-նշեց Մարտին Սարգսյանը։