
Չինական Huawei-ը ներկայացրել է իր առաջին անհատական համակարգիչը

Չինաստանի Huawei ընկերությունը, որն զբաղվում է հեռահաղորդակցումների համար զանազան շարժական սարքերի եւ սարքավորանքների արտադրությամբ, հանրությանն է ներկայացրել իր առաջին անձնական համակարգիչը: Այս մասին տեղեկացնում է China Daily թերթը:
Հունվարի վերջին հաղորդվել էր, որ Huawei-ը 2016 թվականի փետրվարին կարող է թողարկել իր առաջին անձնական համակարգիչը, որպեսզի դրանով իսկ մրցակցության մեջ մտնի Apple-ի հետ:
Սարքը, որը ներկայացված է Բարսելոնի Mobile World Congress շարժական ինդուստրիայի ցուցահանդեսում, ստացել է Huawei MateBook անվանումը: Վաճառքների մեկնարկը կտրվի ապրիլին: Նորույթի գինը կկազմի 799 եվրո Եվրոպայի շուկայի համար եւ 699 դոլար՝ ԱՄՆ-ի շուկայի համար: Սարքը կշռում Է 640 գրամ, ունի 12 դյույմ անկյունագիծ եւ աշխատում է Windows 10 գործառնական համակարգի կառավարմամբ:
Շանհայի yicai.com կայքի տվյալներով՝ Huawei-ն իր առաջին անձանական համակարգիչը մշակել է Intel կորպորացիայի հետ համատեղ:
Huawei Technologies Co. Ltd ընկերությունը հիմնվել է 1987 թվականին: Հեռահաղորդակցումների ոլորտում ՉԺՀ-ի խոշորագույն ընկերություններից մեկն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: