Տնտեսության բոլոր ճյուղերում իբր աճ է գրանցվել, բայց մարդիկ շարունակում են աղքատանալ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել, ինչը վկայում է երկրում աղքատության խորացման մասին։ Դա երևում է անգամ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշներից։ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն, այս տարվա հունվարին առևտրի ծավալները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 1.7 տոկոսով։ Այսինքն, մարդիկ ավելի քիչ ապրանքներ են գնում, քան մեկ տարի առաջ։ Ինքնին 1.7 տոկոսի անկումը սարսափելի չէր լինի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք։ Անցած տարվա հունվարին, որի հետ համեմատության մեջ է դրվում այս ցուցանիշը, առևտրի ծավալները արդեն իսկ գահավիժել էին 7.5 տոկոսով։

Այլ կերպ ասած, այս տարվա հունվարին առևտրի ծավալը նվազել է արդեն իսկ նվազածի համեմատ։ Ուշագրավ է, որ անցած ողջ տարվա ընթացքում բնակչության   գնողունակությանը նվազում էր պաշտոնական վիճակագրության կողմից տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում տպավորիչ աճերի ֆոնին։ Այս տարվա առաջին ամսին նույն պատկերն է. տնտեսության բոլոր ճյուղերում իբր աճ է գրանցվել, աճել է նաև միջին աշխատավարձը, բայց մարդիկ շարունակում են աղքատանալ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29