ԱԷԿ-ի անվտանգության համար կծախսվի 1.5 մլրդ դրամ

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությունը նախատեսում է այս տարի ծախսել 1 մլրդ 537մլն դրամ՝ կայանի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացման և հիմնական միջոցների փոխարինման համար: ԱԷԿ-ը  2016 թվականի իր ներդրումային ծրագիրը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Ըստ ՀԾԿՀ կայքի՝ իրականացված ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով և կկիրառվի տարեկան 6 % մաշվածության նորմա, իսկ մնացորդային արժեքի նկատմամբ յուրաքանչյուր տարի կկիրառվի 10 % շահույթի նորմա` մինչև հարկումը:  Հանձնաժողովը ԱԷԿ-ի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը կքննարկի առաջիկա նիստում՝ փետրվարի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29