ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին տարիներին առաջին անգամ մասնակցում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին` անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումներին: Նշենք, որ նախկինում պատգամավորների մշտական հարցերի շարքում առաջինը եղել է` ո՞ւր է անձամբ Նալբանդյանը: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ֆինանսական ցուցանիշները:
2015 թ-ի պետական բյուջեի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Ինչպես այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, կատարված հատկացումները կազմել են 383.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.6% կատարողական:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:
Այսօր ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը:
Այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գյուղոլորտի և բնապահպանության ոլորտի ֆինանսական ցուցանիշները:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին 10-15 տարում 15 տարում աշխարհում տեղի են ունեցել ﬕ շարք կարևոր փոփոխություններ, որոնք ազդել են մակրոտնտեսական վիճակի վրա:
Անդրադառնալով վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ապրիլին պետբյուջե է մուտքագրվել 100 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը Հայաստանի համար ռեկորդային բարձր, աննախադեպ ցուցանիշ է, Ալավերդյանը պարզաբանեց, որ ապրիլին ունեցել ենք 97 մլրդ հարկային եկամուտներ, իսկ «աննախադեպ» բառն օգտագործվել է՝ նկատի ունենալով, որ անկախության տարիներից ի վեր ապրիլ ամսին այդքան եկամուտ երբեք չի հավաքագրվել:
Կառավարությունը նախ՝ պետք է ինքն իր համար հստակեցնի՝ ում դեմ է պայքարելու։ Իհարկե, մենք ասում ենք, որ ամեն ինչ պարզ է, և բոլորս գիտենք՝ ովքեր են Հայաստանի մոնոպոլիստներն ու օլիգոպոլիստները։ Սակայն դա քիչ է՝ պետական մակարդակով քայլեր ձեռնարկելու համար։ Իսկ ավելի անկեղծ՝ դա ոչինչ է։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մինչ օրս 164 նախագծի իրականացման, այդ թվում՝ մասնավոր ոլորտի 154 նախագծի իրականացման համար տրամադրել է 2,9 միլիարդ դոլարի վարկ:
Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն Դուշանբեում կայացած Կապի տարածաշրջանային միության նիստում հանդիպել է Ռուսաստանի կապի և հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ, հայտնում է Trend-ը:
Ադրբեջանական կողմը շահագրգիռ է Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի ֆինանսավորմամբ: Այս մասին APA-ի հետ զրույցում ասել է Իրանի երկաթուղուղիների վարչության պետի տեղակալ Ահմեդ Խուդային:
«Մենք այսօր էլ ունենք լավ գրված օրենքներ, որոնք կիրառության մեջ դեֆորմացվում են։ Իմ կարծիքով՝ այս փաստաթղթով մենք պետք է կարողանայինք «անտեսանելի ձեռքով» աշխուժացնել տնտեսության այն ճյուղերը, որոնք ուզում ենք, որ մեր երկրում զարգանան»։
Կ.Արեյանը նշեց, որ այս պահին քաղաքապետարանի աշխատակազմը կրճատելու խնդիր դրված չէ: Կրճատման ենթակա չեն նաև աղմկահարույց ներկայացուցչական ծախսերը: Ըստ փոխքաղաքապետի` դրանք պետք է լինեն զուսպ, հավասարակշռված, բայց չեն կարող զրոյացնել այդ ծախսերը:
ACBA Mobile բջջային հավելվածը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխանցումներ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկի հաշվեհամարների միջև, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, իսկ այժմ նաև՝ կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2631 տոկոս է
Փարիզի առեւտրային դատարանի որոշումով ֆրանսիական ֆոտբոլային Lans ակումբը, որը պատկանում էր ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովին, նոր սեփականատեր է ունի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի նախագահ: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատի՝ «Աթամեքեն»-ի վարչության նախագահ Աբլայ Միրզահմետովը:
«Ինձ թվում է բյուջեի կատարողականի քննարկումները շատ ձանձրալի են, ում ինչքան էլ փող տաք` կծախսեն
Հունաստանի նոր կառավարությանը հաջողվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին զրկել երկրի գազաբախշման ցանցի օպերատորի (DESFA) մենաշնորհից:
«Այդ հայտարարությունները նշանակում են, որ կարծես թե մենք դարձի ենք գալիս, եւ արդեն պետք է սկսենք առավելագույնս օգտագործել մեր հնարավորությունները: Նորից եմ կրկնում՝ մենք ունենք այդ հնարավորությունները, այդ առնչությամբ կասկած չկա»:
«Ոչ միայն այդ մեքենաները, այլեւ նույն բիզնես կլասով շրջագայությունները. կարծում եմ, որ կառավարությունը խստագույնս պետք է հաշվառի բոլոր ուղեւորությունները եւ հաշվետվություններ պահանջի ցանկացած գործուղման համար»:
Չենք կարող գտնել մի ծրագիր, որի համար իրենք պարտավորություն ստանձնած լինեն պետական մարմնի կողմից, և դրա դիմաց գումարներ վճարված չլինեն:
«Հայաստանում բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ կան, բայց իրենք այնքան խելացի են, որ դա բաժնետիրացման միջոցով են անում»,- անկեղծացավ ՊԵԿ փոխնախագահը:
Անկայուն տնտեսական իրավիճակի պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բանկի հաճախորդներին աջակցությանը և նրանց վճարունակության վերականգնմանը: Այս խնդիրների լուծման հիմնական միջոցներից մեկը վարկերի վերանայումն է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ ապրիլին պետբյուջե է մուտքագրվել 100 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը Հայաստանի համար ռեկորդային բարձր, աննախադեպ ցուցանիշ է։ Այսօր Ազգաին ժողովում լրագրողները ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է, որ ապրիլին հարկերը բարձր են եղել:
«Ծառայողական ավտոմեքենաների կրճատումը դեռևս կոնկրետ թվերի տեսքով չի, դա հնչել է, որ կարող է այդպիսի գործընթաց լինել: Եթե պետական ավտոմեքենաներ օտարվեն մրցութային կարգով, այդ միջոցները միանշանակ ու միանգամից կուղղվեն պետական բյուջե: Խոսքն ընդամենը խնայողական ռեժիմի մասին է»:
Նա նշեց, որ մենաշնորհների մասին տեղեկատություն ստանալու համար վարչապետը մի աղբյուրից չի օգտվում, բազմաթիվ աղբյուրներից է օգտվում:
Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսական իրողություններն իրենց արտացոլումն են ստանում նաև մեր տնտեսության մեջ: Ըստ նրա՝ դրանց գումարվում են նաև մեր երկրի առանձնահատկությամբ պայմանավորված խնդիրները, ինչի ծանր և պատասխանատու լուծումը կառավարության ուսերին է:
Ռուսաստանի տնտեսության պոտենցիալ աճի տեմպը տատանվում է 2%-ի սահմաններում
Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կմեկնարկեն 2015 թ. բյուջեի կատարողականի քննարկումները: 11 օր շարունակ պատգամավորները կլսեն կառավարության անդամների զեկուցումները` ինչ են արել անցած տարի և ինչքան են ծախսել: