
«Ամենամյա պետական տուրքը նոնսենս է». Խոսրով Հարությունյան

«Լիցենզիա տալու պետական տուրք՝ նշանակում է, որ պետական համապատասխան մարմինն ամեն տարի համոզվում է այդ տնտեսվարողի հանքը շահագործելու մասնագիտական որակների մեջ, ճանաչում այդ է որակները և տալիս թույլտվություն: Հիմա ինձ ասեք՝ ինչո՞ւ ես պետք է ամեն տարի փող վճարեմ դրա համար»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու և օբսիդիանի հանքի շահագործման համար տարեկան 100 հազար դրամ պետական տուրք սահմանելու հարցի քննարկման ժամանակ:
Ըստ նրա՝ ամենամյա պետական տուրքը նոնսենս է, դա ընդամենը բյուջեն լցնելու խնդիր է, որը տուրքի գաղափարախոսության հետ կապ չունի: Խ.Հարությունյանը հորդորեց վերականգնել պետական տուրքի գաղափարը, որը պետություն-մասնավոր սուբյեկտ հարաբերությունները կանխատեսելի է դարձնում: