
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկել են արագացնել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծումը

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գազի ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացը կարող է արագացվել եւ լիարժեք գործել արդեն 2023 թվականից, այլ ոչ թե 2025 թվականից, ինչպես նախատեսված է համաձայնություններով:
Հոկտեմբերի 9-ին այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը՝ ելույթ ունենալով Բելառուսի էներգետիկական եւ բնապահպանական համաժողովում։ «(ԵԱՏՄ-ի) անդամ պետությունների բարի կամքի դեպքում գազի շուկան կարող է սկսել գործել ոչ 2025 թվականի հունվարի 1-ից:
Այն կարելի է մոտեցնել առնվազն 2023 թվականի հունվարի 1-ին: Բայց դրա համար անհրաժեշտ է ընդունել պայմանագիր, մշակել ակտեր եւ ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի շուկան սկսի գործել»,- ասել է ԵԱՏՀ-ի դեպարտամենտի ղեկավարը: Շենեցը ճշտել է, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծում նախատեսող պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի 2021 թվականին, դրա ստորագրումը պլանավորած է 2022 թվականին: ԵԱՏՀ-ի դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ապագայում «գազի արժեքի ձեւավորման ցուցիչ պետք է դառնա սակարանային առեւտուրը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: