
«Ենթադրություն ենք արել, որ տարվա երկրորդ կեսից ծրագիրը կշարունակվի». Ներսես Երիցյանը՝ «Ամուլսարի» մասին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավիճակ է «Ամուլսարի» հանքում, որն արդեն երկար ժամանակ է՝ չի գործում և արդյոք հաշվարկվա՞ծ է, թե որքան կկազմի հանքարդյուանբերության մասը 2019 թվականի համար նախատեսվող տնտեսական աճի մեջ:
Ի պատասխան Ն. Երիցյանը նշեց, որ հաշվարկման մեջ հաշվի է առնվել «Ամուլսարի» գործոնը.
««Ամուլսարի» մասով մենք ենթադրություն ենք արել, որ տարվա երկրորդ կեսից ծրագիրը կշարունակվի, բայց դա մեր գնահատականն է: Այդ տեսակետից որոշակի գնահատականներ կան արդյունաբերության մասով»: