
«Հանքարդյունաբերությունը պետք է կիրառել նորովի՝ ՀՀ-ում գործող սկզբունքների համապատասխան»

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հանքարդյունաբերության վերաբերյալ իր զեկույցի ժամանակ նշեց, որ ընդերքի արդյունքները պետք է հասանելի լինեն բոլորին և ոչ թե առանձին խմբերի:
Ըստ նրա՝ տարիներ շարունակ մեր երկրում իրականացվել է հանքարդյունաբերության տարերային զարգացում, որն իր հերթին կարող է դառնալ աղետների պատճառ: Նա տեսակետ հայտնեց, որ Թեղուտի շահագործման հանկարծակի դադարեցումը դրա հետ է կապված:
«Հանքարդյունաբերությունը պետք է կիրառել նորովի՝ ՀՀ-ում գործող սկզբունքների համապատասխան»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հանքարդյունաբերության համապափակ քաղաքականության մշակում, որը կհավասարակշռի բնապահպանության ու տնտեսական նժարները:
Տնտեսագետը նկատեց, որ հանքարդյունաբերությունում գործող ընկերությունները հիմնականում ռուսական ծագմամբ են, կան նաև անգլիական և այլ ծագում ունեցողներ, սակայն դրանց ծագումը կասկածելի է: