
Վերաբացվեց Արդշինբանկի «Նոյեմբերյան» մասնաճյուղը

Մայիսի 17-ին վերաբացվեց Արդշինբանկի «Նոյեմբերյան» մասնաճյուղը՝ վերանորոգված և հագեցած նոր տեխնոլոգիաներով ու ժամանակակից լուծումներով: Այսուհետ «Նոյեմբերյան» մասնաճյուղի հաճախորդներին կմատուցվեն բարձրակարգ և համալիր բանկային ծառայություններ:
«Նոյեմբերյան»-ը թվով վեցերորդ մասնաճյուղն է, որի բացումը տեղի է ունենում այս տարի: Արդշինբանկի գործունեության առաջնահերթություններից է ինչպես տարածաշրջանային ցանցի ընդլայնումը, այնպես էլ գործող մասնաճյուղերի վերանորոգումն ու պայմանների բարելավումը: Բանկը կշարունակի իր մասնաճյուղային ցանցի կատարելագործման և արդիականացման գործընթացը՝ մինչև տարեվերջ վերաբացելով ևս 5 մասնաճյուղ: Նշենք, որ Տավուշի մարզում առկա են Բանկի ևս 3 մասնաճյուղ:
Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29 փ, 1/1 հասցեում գտնվող մասնաճյուղը կսպասարկի անհատներին և իրավաբանական անձանց երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:15-16:45:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 42-ը գտնվում են մարզերում:
***
Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից 2018 թվականին ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն բանկ»: