Բաժիններ՝

«Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի». Միքայել Մելքումյանը՝ ԵԱՏՄ ցեմենտի միասնական շուկայի և հայկական ցեմենտի մաքսատուրքի խնդրի մասին

ԵԱՏՄ հանձնաժողովում մայիսի 17-ին կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է ցեմենտի միասնական շուկա ձևավորելու հարցը:

«Նախատեսվում են որոշակի քայլեր ցեմենտի միասնական շուկա ձևավորելու նպատակով, որը ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողներին հնարավորություն կտա անարգել ցեմենտի փոխադարձ մատակարարումներ»,- ասել է Տ. Սարգսյանը:

Ուշագրավ է, որ ցեմենտի մաքսատուրքի փոփոխության հարցն այժմ օրակարգային է Հայաստանում: Ցեմենտի հումքի՝ կլինկերի ներմուծման մաքսատուրքի վերացման առաջարկը հարուցել էր ցեմենտի խոշոր արտադրող, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիմակիցների դժգոհությունը:

Խնդրի լուծումներ գտնելու նպատակով ներկայումս ԱԺ-ում աշխատանքային խումբ է աշխատում:

Որքանո՞վ են փոխկապակցված ԵԱՏՄ հանձնաժողովում և ՀՀ ԱԺ-ում ցեմենտի շուրջ քննարկումները:

168.am-ի այս հարցին ի պատասխան՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ որևէ կապ չկա:

«Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի: Այն, ինչ ԵԱՏՄ-ում ասվել է, վաղուց պլանավորված միջոցառում է, ամիսներ առաջ են սկսել նախապատրաստվել դրան: Դա նորմալ է, բոլոր ստրատեգիական ապրանքների գծով արվում է՝ գազ, էլեկտրաէներգիա և այլն»,- ասաց Մելքումյանը:

Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ում միայն ցեմենտի խնդիրը չի քննարկվում, այլ քննարկվում է շատ ուրիշ ապրանքատեսակների միասնական շուկա ստեղծելու հարցը և կամաց-կամաց անցում է կատարվելու դրան: Մ.Մելքումյանի խոսքով՝ քանի որ ցեմենտը քիչ ավելի ակնառու նշանակություն ունեցող է, դրա վրա կենտրոնացել են, պետք է ներդրվեն տեխնիկական կանոնակարգեր, որ իրացման շուկան նույն չափանիշերով աշխատի, նաև էլեկտրոնիզացվի, այսինքն՝ տրանսպորտով տեղափոխությունը թվային լինի և կարելի լինել բեռների տեղաշարժը.

«Մրցունակության հետ կապված խնդիր չունենք, և մեր համար շատ էական չի լինի այդ միասնական շուկայի ձևավորումը, որովհետև ցեմենտի շուկան առանձնահատկություն ունի՝ 300 կմ-ից ավելի հեռավորություն տեղափոխելն արդեն ձեռնտու չի, ծախսերը շատանում են: Բայց բիզնեսով զբաղվելու համար դրական է, որ հայաստանյան սուբյեկտը կարող է ԵԱՏՄ-ում մի կետից մյուսը ցեմենտ տանել, վաճառել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս