2018 թվականի հունիսին՝ մայիսի համեմատ, Հայաստանում դոլարայնացման մակարդակը ավանդների գծով հիմնական աճել է, վարկերի գծով՝ նվազել։
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 17-ի նիստում «Հայաստան առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ փոխանակման կետին
«Կոռուպցիան ու մոնոպոլիաները Հայաստանում շատ խիստ փոխկապակցված են եղել, քանի որ խնդիրը եղել է պետական համակարգի, պետական պաշտոնյաների ներգրավվածությունը տնտեսության մեջ»:
Արտահանման 42%-ը՝ 489 մլն դոլար, բաժին է ընկնում մայրաքաղաքին։
Օգոստոսի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
«Առանձին շուկաներում, այո, կան որոշ գնային բարձրացումներ, բայց գնաճի մակարդակն ընդամենը 2.3 % է, և դա թիրախավորված այս տարվա ցուցանիշի նվազագույն մակարդակն է։ Այսինքն՝ որպես այդպիսին՝ գնաճ չունենք, սա է իրականությունը»։
Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երևանի Պարույր Սևակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքում առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու համար:
Թուրքիան, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ամերիկյան պարտատոմսերն անցյալ տարվա վերջին կիսամյակի համեմատությամբ նվազեցրել է 23.8 միլիարդ դոլարով:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ամփոփել է 100 օրվա ընթացքում իրենց կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:
«Ուզում է՝ թող վերադառնա, ո՞ւմ է խանգարում, այսօրվա պայմաններում, առավել ևս որևէ մեկը որևէ մեկի՝ օրենքի շրջանակներում գործողություններին չի կարող խոչընդոտել»։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները, որոնք հաճախորդներին հնարավորություն են ընձեռում կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած հարմար ժամանակ և ցանկացած վայրում 24/7 ռեժիմով ՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում:
ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով:
Վերջին շրջանում բավականին շատ է քննարկվում հանքարդյունաբերության թեման։ Կարծիքները տարբեր են. ոմանք մտածում են, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգուտ քաղի այն հարստությունից, որն ունի՝ հանքային պաշարներից։
Նորաստեղծ կառավարության գործունեության առաջին ամփոփումը, սովորաբար, կատարվում է 100 օրվա շրջանակներում:
«Եթե հրապարակելուց հետո քննադատություն չի լինում, ուրեմն դուք արթնացել եք Խորհրդային Միությունում 1938 թ., կամ ժամանակակից Հյուսիսային Կորեայում»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահ է՝ կոմիտեն փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին որևէ կոշտ վարչարարությամբ չի նեղացնում։
Oգոստոսի 17, 18 և 19-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի կունենա EPIC EYE երաժշտության և արվեստի բացօթյա միջազգային փառատոնը, որի գլխավոր հովանավորն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը։
Կառավարությունը լրացում և փոփոխություն կատարեց նախկինում ընդունած՝ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ի ներկայացված հայտը բավարարելու մասին» որոշման մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնելու քաղաքականությունը:
Դեռ անցած տարի մարտի 20-ին Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում հանդիսավորությամբ տեղի ունեցավ նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությունը։ Ծրագիրն իրականացնում է կամ էր իտալական հայտնի «Ռենկո» ընկերությունը։ Ինչո՞ւ՝ «էր»։ Խնդիրն այն է, որ համառ լուրերը պնդում են, որ այս նախագիծը կասեցվել է։
Հայաստանից արտահանման ամենամեծ պահանջարկն ունի ծիրանը: Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ ընթացիկ տարի ավելի շատ ծիրան է արտահանվել, քան անցած տարի: «Ամեն օր արտահանման տվյալները համադրելով կարող ենք ասել, որ, երեկվա տվյալներով, արդեն այս տարի 81 տոկոսով ավելի ծիրան ենք արտահանել, քան անցած […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրով պաշտոնական Անկարան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքնատեսակների նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:
Ավանդների եկամտաբերության բարձրացման և պայմանների առավելագույնս բարելավման համար ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ՀՀ դրամով ներդրված ավանդների տոկոսագումարի բարձրացում մինչև 10%, 1 տարի մարման ժամկետով ավանդների համար:
Գաղտնիք չէ, որ շրջանառության հարկի ռեժիմում աշխատող փոքր տնտեսվարողները շարունակում են թաքցնել իրական շրջանառությունը՝ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում։ Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել պաշտոնական վիճակագրությունը։
Այս տարի կրիպտոարժույթների շուկայի կապիտալացումն առաջին անգամ ցած է իջել 200 միլիարդ դոլարից՝ ավելի քան 70 տոկոս կորցնելով յոթ ամսում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։
2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից վերջին 2 ամիսների ընթացքում հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք, որից 22-ը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության, իսկ 22-ը՝ վարչական բնույթի մաքսային իրավախախտումների մասով:
Օգոստոսի 10-ին «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Կլիմենտի Անանյանը: