ԵԱՏՄ-ն երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոսկյա իրերի և ադամանդների համար 2019-ից կիրառվում է 3 տոկոս մաքսատուրք: Մինչ 2022 թ. ոսկյա իրերի համար մաքսատուրքը հասնելու է 15 տոկոսի: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ազգային ժողովում առաջիկայում կսկսվեն Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագրի քննարկումները։ Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, այն մեծ հնարավորություններ կտա ԵԱՏՄ տարածքում գործող կազմակերպությունների, այդ թվում՝ առաջին հերթին՝ Հայաստանի կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտքի հարցում։
ԵԱՏՄ մաքսազերծման արտոնություններից զրկվող ամենամասսայական ոլորտը լինելու է ավտոմեքենաների ներկրման ոլորտը։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ 2017 թ.-ին երրորդ երկրներից ՀՀ է ներկրվել 37710 ավտոմեքենա, 2018-ին՝ 65110։
2018թ. Հայաստանից ընդհանուր 2.4 մլրդ դոլար արտահանումներից մոտ 680 մլն դոլարն իրականացվել է ԵԱՏՄ երկրներ։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախորդ իշխանությունների օրոք Հայաստանի կարկառուն մենաշնորհատերերից մեկը համարվում էր բոլորին քաջ հայտնի Սամվել Ալեքսանյանը։ 168.am-ը նրան պատկանող ընկերությունների օրինակով փորձեց դիտարկել շուկայում փոփոխությունները։ Պատկերը զարմանալի էր՝ Ալեքսանյանը գրեթե չի զիջել դիրքերը։
Հայաստանի զարգացման համար ներդրումների դերը դժվար է թերագնահատել: Տարիներ շարունակ ներդրումների կարևորության աքսիոմատիկ ճշմարտության մասին շատ է խոսվում, և թվում է, թե կա՞ արդյոք կարիք՝ կրկին անդրադառնալ հարցին:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի արտաքին առևտրաշրջանառության վերաբերյալ։
Կառավարության տնտեսական ծրագրի նկատմամբ կասկածներ ունեցող փորձագետների մի մասը մատնանշում է արդյունաբերության նկատմամբ վերաբերմունք-տեսակետի բացակայությունը:
ՀՀ կառավարությունը մարտի 1-ին E-draft-հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցով այդպես էլ չտրվեցին այն բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք կային հայ-իրանական հարաբերություններում։ Խոսքն առաջին հերթին տնտեսության մասին է։ Այս ոլորտում երկու երկրների միջև առկա է ահռելի պոտենցիալ, որը շարունակում է մնալ չիրացված։
Պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 18-ին շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, հորդորեց ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
«Տնտեսական հղափոխության նոր կուրս է հայտարարված, և դրա տարրերը կառավարության ծրագրում կարծես թե առկա են: Գործնականում որոշակի դրսևորումներ երևում են, և դրանից մեկը Իրանում պաշտոնական հայտարարությունն էր: Ես շատ եմ կարևորում Հյուսիս-Հարավ ճանապարհի և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Իրանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցություն կունենա Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման գործում, ինչը ռազմավարական առումով ՀՀ տնտեսության համար շատ կարևոր է: Ընդհանրապես, տրանսպորտը տնտեսության ճոճանակն է, առաջ մղողը»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 1-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ:
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան:
Ինչպես ՀԲ-ն, այնպես էլ՝ ԱՄՀ-ն, առաջիկա երկու տարիներին մեծ ակնկալիքներ չունեն Հայաստանի տնտեսությունից։ Միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումներով՝ միջինժամկետ հեռանկարում մեր երկրի տնտեսությունը կաճի հազիվ 4-5 տոկոսով։
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է նոր ակցիա և տրամադրում MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագնով: Ակցիան կտևի մինչև 01.04.2019թ.: Ակցիայի ընթացքում դուք կարող եք ձեռք բերել նոր, բարձր կարգավիճակ ունեցող MasterCard Gold քարտ`ավելի ցածր կատեգորիայի քարտի սակագներով:
Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին:
Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղածին գոյացությունների առաջացման կապի վերաբերյալ որևէ հիմնավոր հետազոտություն և փաստ չկա, իսկ քաղցկեղով հիվանդացությունների ցուցանիշը ավելի բարձր է Հայաստանի ոչ հանքարդյունաբերական մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, ինչպես նաև Երևանում: Իսկ ահա ամենացածր ցուցանիշը հանքարդյունաբերական Սյունիքում է:
Դեռևս անցած տարվա վերջին ակնհայտ դարձավ, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման առումով ինչ-որ բան այնպես չէ։ ՊԵԿ-ը հնարավոր ամեն ինչ արեց բյուջեի բարձր կատարողական ցույց տալու համար։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստ է ՀՀ կառավարության հետ օրենքի շրջանակներում բաց համագործակցության։
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով:
Հայաստանի ենթակառուցվածքները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել Իրանից ստացվող գազի ծավալները։
«Գումարը ուղիղ փոխանցելու ենք ֆերմերներին, պայմանագիրը կնքելու ենք վերամշակողի հետ, բայց գումարն անմիջապես ստանալու է ֆերմերը»,- ասաց նա՝ շեշտելով, որ սուսիդիան տրվելու է վերամշակման համար։
ՀՀ կառավարությունը հաստատեց 2018թ. հունիսի 1-ին հաստատված իր ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը: Այն այսօր կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Իրականում որևէ ներդրող, հատկապես՝ լուրջ ու խոշոր ներդրող, որևէ նախագիծ չի ֆինանսավորի բիզնեսի խաղի կանոնները սահմանող փաստաթղթի՝ Հարկային օրենսգրքի բացակայության պայմաններում։ Իշխանությունը, սակայն, դրա ընդունման գոնե մոտավոր ժամկետներ չի հնչեցնում։
Վիճակագրական ծառայությունը չի դադարում զարմացնել քաղաքական իրավիճակի փոփոխություններին արագ հարմարվելու իր ունակությամբ։ Այնպիսի տպավորություն է, որ այս կառույցն իրենից կախված ամեն ինչ անում է երկրում տեղի ունեցող տնտեսական գործընթացների վերաբերյալ իշխանությունների ակնկալիքներն արդարացնելու համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը:
168.am-ը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց՝ արդյոք ծառայությունը որևէ գործողություն իրականացրե՞լ է՝ պարզելու համար, թե ինչ ապօրինի ֆինանսական հոսքերի մասին է խոսքը, և ի՞նչ է արվում դա կանխելու համար։
Իրանական ներդրողները կարող են իրենց ապագա ծրագրերը քննարկել հայաստանյան գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի պետական մարմինները մշտապես պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ:
Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա ներդրումների 50% աճ է ներկայացնում, սակայն ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ ներդրումների 50% աճ չի գրանցվել։