Անգլիական «Reuters» լրատվական գործակալությունը տնտեսագետների ու շուկայագետների շրջանում հարցում-ուսումնասիրություն է անցակացրել տարբեր երկրների տնտեսությունների վերաբերյալ:
Ընթացիկ տարվա փետրվարի 25-ից, «Բուսաբուծության համալիր զարգացում» ծրագրի շրջանակներում, ԱՀ-ում սկսվել է գարնանացան սերմերի տրամադրման գործընթացը:
Ամերիաբանկը, ամփոփելով 2018թ. ընթացքում իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: Հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն ՀՀ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության և կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն ՀՀ դրամ և 9 մլն ՀՀ դրամ:
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Վ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան:
Կատարենք մի պարզ հաշվարկ. եթե վարչապետի հայտարարած 12,5 մլն հատ ՀԴՄ կտրոնը բաժանում ենք դաշտում հայտնված 25 հազար նոր սուբյեկտների վրա, ապա ստացվում է, որ հունվար-փետրվարին նրանցից յուրաքանչյուրը տրամադրել է ընդհանուր առմամբ 500 ՀԴՄ կտրոն։ Այլ կերպ ասած, խոսքը միջին օրական ընդամենը 8-9 կտրոնի մասին է։
Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառում:
Պետք է հասկանալ, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարելով կամ մենաշնորհները արգելելով՝ տնտեսությունը չի զարգանում։ Ներդրումներ են պետք, որոնց համար հարկավոր է նպաստավոր միջավայր ստեղծել։ Իսկ նպաստավոր միջավայրը ոչ թե հայտարարություններով կամ խոստումներով, այլ կոնկրետ մեխանիզմներով են ձևավորում։
«Օրինակ, եթե ինչ-որ մեկը ցանկանա Չինարիում կամ Պառավաքարում գործունեություն իրականացնել, հատուկ վերաբերմունք է լինելու…, զրո տոկոսով»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
«Նախագծերը մշակելիս անհրաժեշտ ուշադրության չի արժանանում դրանց ազդեցության գնահատականները, իսկ երբեմն նույնիսկ կարգավորման ազդեցության գնահատում բոլոր ուղղություններով չի կատարվում»:
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Կառավարությունը բավարարեց երեք ընկերությունների արտոնություններ տալու հայտը:
Կոնվերս Բանկը շնորհավորում է կանանց գարնանային տոների կապակցությամբ և հանդես գալիս մի քանի անակնկալով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված ArCa, Visa և MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաև sms հաղորդագրությամբ։
Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ:
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բավականին երկարատև ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների և հարակից նախագծերը: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավելի տնտեսական աճի:
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսել կատարած իր այցին:
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում կառավարության՝ տեղական ցեմենտ արտադրողների պաշտպանությանը միտված նախագիծը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որն ուղղված է լինելու բիզնես հիմնելու և այն վարելու պայմանների թեթևացմանը:
Եթե այդ նպատակը կյանքի չկոչվի՝ դրան պետք է հետևեն քայլեր։ Իսկ ամենատրամաբանական քայլը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացումն է։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Այսպիսով, եթե չհաջողվի գազի միասնական գին սահմանել ԵԱՏՄ տարածքում, Հայաստանը հայտնվելու է անհարմար դրության մեջ։
«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, Forbes հանդեսի վարկածով, էլ ավելի է հարստացել եւ բարելավել է իր դիրքը միլիարդատերերի ցուցակում:
Զավեշտը հասել է այնտեղ, որ կառավարության պաշտոնյաները փորձում են արդարացում գտնել նաև դրա համար։ Պարզվում է՝ հարկային բեռի ավելացմամբ նրանք մտածում են քաղաքացիների առողջության մասին, որովհետև «բոլոր տեսակի գազավորված ըմպելիքները` անկախ շաքարի պարունակությունից, վնասակար են»։ Իսկ գուցե ճիշտ կլիներ միանգամից արգելե՞լ դրանց իրացումը։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2018թ. օպտիմալացման արդյունքում վարձակալված տարածքն ազատելու հաշվին 120 մլն դրամի խնայողություն է արել:
Կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հարցը եղել է օրակարգային բոլոր կառավարությունների օրոք:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 6-ին ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը՝ Գերմանիայի տնտեսության Արևելյան Հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Ուտե Կոխլովսկի-Քաջայայի գլխավորությամբ:
Հայաստանում երկու ամսում 12.5 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել. սրա արդյունքում արձանագրված առևտրի շրջանառությունն ավելացել է 35 մլրդ դամով: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին:
ՀՀ միջազգային պահուստների փոփոխության գնահատման և վերլուծության համար կարևոր է ուսումնասիրել ավելի երկար ժամանակահատված և զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկետ սեզոնային տատանումների վերլուծությունից:
Կապիտալ ծախսերի ծավալը Հայաստանում նվազել է: ՀՀ կառավարությունը պետական բյուջեի բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի համար ներկայում գույքագրում է կատարում` հասկանալու համար խնդիրները: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
«Խոսում են նաև առողջ ու անառողջ ըմպելիքների մասին: Նշում են, թե գազավորված բոլոր ըմպելիքները համարվում են անառողջ: Բացառություն են համարում հանքային ջրերն ու ալկոհոլը: Մենք այս դիրքորոշումը չենք հասկանում: Այս հատկանիշների ու դիրքորոշման համար զարմացած ենք: Բազմիցս են իշխանության ներկայացուցիչները խոսում բյուջեի համալրման մասին, իսկ նմանատիպ նախաձեռնություններով ոչ մի ձևով այդ հարցը չի լուծվում»,- ընդգծեց Էլինա Մարգարյանը: