ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հուլիսի 6-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ, տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։
Ողջունելով ՀՀ կառավարության որոշումը` Արդշինբանկը տեղեկացնում է, որ շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ, այդ թվում՝ կուտակված տույժերի և տուգանքների ներման հնարավորությամբ, արդեն իսկ բարելավված պայմաններով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Չինաստանը հուլիսի 6-ին սահմանել է ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 34 միլիարդ դոլարի ծավալով 25 տոկոս մաքս ի պատասխան Վաշինգտոնի կողմից համանման գործողությունների, ասված է ՉԺՀ-ի Մաքսային գլխավոր վարչության հայտարարության մեջ։
Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պետք է ձերբազատվել, քանի որ այն վնասում է բնությանն ու ամբողջ երկրին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց, հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին ն և առհասարակ հանքարդյունաբերության ոլորտին:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովն առաջարկում է բոլոր գերատեսչություններին օրենսդրական փոփոխություններ իրականացնել:
2017 թվականին արձանագրված ներգնա զբոսաշրջության 18.7%-անոց աճը դրական է անդրադարձել ՀՀ հյուրանոցային ոլորտի եկամուտների վրա։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանքարդյունաբերության հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Մեղրիում բնակիչներից մեկն անդրադարձավ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ պայքարին և նշեց, որ հետևելով վարչապետի կոչին՝ դադարեցրել են բողոքի ակցիաները և հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 5-ին տեղի ունեցավ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 4-ին այցելել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Տիգրան Ծատրյանին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) մեծ հույսեր Է դնում «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի աշխատանքի վրա:
Չինաստանը ԱՄՆ-ից ապրանքների համար 34 միլիարդ դոլար գումարի առեւտրական մաքսեր կսահմանի սկսած Պեկինի ժամանակով հուլիսի 6-ի կեսգիշերից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ 10 մլն 677 հազար 328 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում կանի Հայաստանին։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, սակայն չզեկուցվողների շարքում է։
Կառավարությունն այս հարցում իրոք դժվարին վիճակում է։ Ընդդեմ Ամուլսարի թափ առնող հասարակական կարծիքին դեմ գնալը բացասաբար կազդի նոր իշխանության վարկանիշի վրա և առաջիկա ընտրություններին կնվազեցնի նրանց ձայները։
Երևանում բազմաբնակարան շենքերի գները ապրիլին թանկացել են բոլոր վարչական շրջաններում։ Ընդ որում՝ անշարժ գույքը թանկացել էր թե՛ մարտի համեմատ, թե՛ նախորդ տարվա ապրիլի համեմատ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը:
Financial Trading House(FTH) ընկերության օգնությամբ հայաստանցիները կարող են գումարներ ներդնել շվեյցարական Swissquote բանկում, որի արդյունքում ռոբոտները կաշխատեցնեն ներդրված գումարները և յուրաքանչյուր աշխատանքային 25 օրը մեկ կապահովեն 4-8 % եկամտաբերություն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք Բանկում ունեն սույն թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների նկատմամբ, որոնք իրենց պայմանագրային պարտավորությունները պատշաճ չեն կատարել:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հուլիսի 3-ին նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ Վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության մշտադիտարկում և կառավարում:
2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում:
Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին իրականացնել բանկային գործարքներ առանց Բանկ այցելելու 24/7 ռեժիմով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
Բանկի թոփ-մենեջմենթում տեղի են ունեցել հետևյալ կադրային փոփոխությունները.
Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության մի խումբ աշխատակիցներ, հարակից համայնքների բնակիչներ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՝ պահանջելով բացել բոլոր փակ ճանապարհները, որպեսզի ընկերությունը կարողանա վերսկսել իր աշխատանքները։