«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկվող նախագծով նախատեսվում է ակցիզային հարկ սահմանել նաև ոչ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ 5 տոկոսից ավելի շաքարայնություն ունեցող զովացուցիչ ըմպելիքների վրա:
Գերմանիան առավել մեծ օգուտն է ստացել քսան տարի առաջ եվրոյին անցնելու արդյունքում: Այդ մասին վկայում են Եվրոպական քաղաքականության անկախ կենտրոնի (CEP) հետազոտության արդյունքները:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Միթհաթ Ջանսըզը տվյալներ է հրապարկել Թուրքիայի ոսկու պաշարների վերաբերյալ։ Ջանսըզի խոսքով՝ հաստատված է, որ Թուրքիայի ոսկու հանքերում առնվազն 1․200 տոննա չարդյունահանված պաշարներ կան։ Իսկ ընդհանուր պոտենցիալը կազմում է 6․500 տոննա։
Անշուշտ, լավ է, որ կառավարությունը մտածում է տեղական արտադրողին պաշտպանելու մասին։ Բայց տեղական արտադրողին այդպես չեն պաշտպանում։ Դա, թերևս, այն վատագույն տարբերակն է, որն ընտրել է կառավարությունը։ Կամ՝ ինչո՞ւ վարչապետի հոգածությանն արժանացավ հենց Գագիկ Ծառուկյանը։
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններով եկամտահարկի դրույքաչափի իջեցման արդյունքում եկամուտների կորուստը հնարավոր է համարում փոխհատուցել հարկային քաղաքականության միջոցառումներով: Հայաստանի իշխանությանը կոչ է արվել բարելավել վարչարարությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2019թ-ին կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:
Այս տարվա հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի համեմատ հունվարին տնտեսությունը գրեթե կիսով չափ պասիվացել է՝ անկումը 46.9%։
«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Վարագ Սիսեռյանը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով մարտի 1-ից կտեղաբաշխի 1,300,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9․5% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` 24 ամիս շրջանառության ժամկետով։
«Քարենսի Էյ Էմ» ՍՊ ընկերությունը 3 անգամ՝ 02.08.2017թ., 10.10.2017թ. և 16.10.2018թ., դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու խնդրանքով, և բոլոր դեպքերում դիմումը մերժվել է։
Իր տասնամսյա գործունեության ընթացքում կառավարությունը լուրջ խոչընդոտներ ստեղծեց տնտեսության համար։ Տուժեցին հատկապես օտարերկրյա ներդրումները։ Չնայած իշխանության եկած քաղաքական ուժի ձևավորած սպասումներին, այնուհանդերձ իշխանափոխությանը հաջորդած շրջանում դրանք կրճատվեցին։
2018 թվականի վերջում Իրանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 364 մլն դոլար, ինչն աննախադեպ է ցուցանիշ է 1991 թվականից ի վեր:
Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին, ով ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում:
Հունվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավոսյան Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովի հետ քննարկել է Հայաստան նոր ռուսական ներդրումներ ներգրավելու և հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների խորացման հարցերը:
ՌԴ նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին նախնական պայմանավորվել են հայ-ռուսական գործարար համաժողով անցկացնելու մասին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Վանաձորում: Ֆորումի կազմակերպիչ են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Լոռու մարզպետարանը:
Դեռևս նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներից մեկնարկեց ՀՀ առևտրային բանկերի կողմից վարկային տոկոսների, տույժ-տուգանքների ներման՝ հանրային կարևորություն ունեցող գործընթացը:
Հայաստանի Հանրապետության ընդհանուր պետական պարտքի, հատկապես արտաքին պարտքի կրճատման վերաբերյալ ու, մասնավորապես, ապագա սերունդների հաշվին պարտքի կուտակման հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջերս տեղի ունեցող քննարկումները համարում եմ անընդունելի:
15 տարի շարունակ՝ ՀՀԿ-ական, իսկ վերջին մի քանի ամիսներին՝ անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պաշտոնից հեռացել է` զգալի ավելացնելով իր եկամուտները, թեև բանկային հաշիվներին նրա կուտակումները գրեթե նույնն են մնացել:
Նրա խոսքով՝ ինչպես էլ բնութագրի Կառավարության ծրագիրը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի։ Կա մտահոգություն՝ կապված այն հանգամանքի հետ, որ ծրագիրը կազմելիս չեն ընդունել որևէ առաջարկ՝ ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ փորձագետների կողմից։
Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է արձանագրել՝ կազմելով՝ 1 մլրդ 830 մլն 74 հազար դոլար, ընդ որում արտահանումն ավելացել է մոտ 8 տոկոսով:
Ստացվում է, որ և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ անվնաս։ Իսկ թե դրանից ի՞նչ է շահում պետական բյուջեն, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հասարակությունը տեսնի, թե ինչպես է Պետեկամուտների կոմիտեն կատարում բյուջեն։
«Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չէ: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (ցույց է տալիս գլոււխը,-Ա.Կ.) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի»,- ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրենցից»-ը չի նշանակում՝ «Լիդիան Արմենիա»: Դահլիճում քաղաքացին հարց է տվել, թե ինչո՞ւ են նման ծրագրերը կառավարության կողմից լիցենզիա ստանում, իսկ ես պատասխանել եմ, որ իրենցից կաշառք են վերցնում: Իրենցից ասելով՝ նկատի եմ ունեցել հանքարդյունաբերողներին, ու նշել, որ նախադեպ ունենք՝ 14 միլիոն դոլարի կաշառք է փոխանցվել, որի դիմաց երեք լիցենզիա են ստացել:
«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի: Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը»:
«Ումի՞ց եք լքված, նոր ինչի մասին էին խոսում մարդիկ. խոսում էին, որ մարդն իր ուժին պետք է հավատա, դուք, կներեք, հին տնտեսական համակարգի ներկայացուցիչ եք, որը տնտեսական գործունեություն անելու համար պետք է հովանավոր ունենա, «կրիշ» ունենա»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտեմ, որ Հայաստանում կան հաղթող բիզնեսմեններ: Իսկապես տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին, ուժերին, տաղանդին: Ուզում եմ արձանագրել, որ այսքան մարդկանց այստեղ բերել է հավատը ոչ թե իշխանության, այլ հավատը յուրաքանչյուրի ինքը իր նկատմամբ: Հավատում եմ, որ այստեղ նստած ամեն մարդ գիտի, որ ինքը հաղթող է, գիտի հարստանալ և հարստացնել»:
Եթերում վստահ և խրոխտ ձայնով մաթեմատիկա առարկան բնաջնջելուց զատ՝ Աղազարյանը նաև ձեռքի հետ 10 միլիարդով ավելացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը, փաստացի 32 միլիարդի պարագայում վստահորեն մի քանի անգամ արտաբերելով 42 միլիարդ թիվը: