Որքան էլ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության, օլիգարխների ու արտոնյալների հաշվին պետական բյուջեի մուտքերն ավելացնել տարեկան առնվազն 800 մլն դոլարով, այսօր այլևս չի խոսում այդ մասին։ Փոխարենը՝ բարձրացնում է արտաքին, գուցե նաև՝ ներքին միջավայրից վարկերի ներգրավման հարցը։
Ռուսական գազը Հայաստան փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը բարձրացել է:
Հայաստանը Բուլղարիայի հետ 2017 թվականին ունեցել է թե արտահանման, թե ներկրման աճ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգով, որ հիմնադրամ ակնկալվող մուտքերից ամեն ամիս միլիոններ են նվազում, և, որ վարչապետը պետք է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանից ու ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հաշիվ պահանջի:
Ֆորին Օֆիսում մարտի 11-ին կայացել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկյան հարցերով պետնախարար Ալան Դանքնի (Alan Duncan) հետ:
2019 թ. թվականի մարտի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
Հայ-բուլղարական համաժողովը լավ հնարավորություն է բուլղարացի գործընկերների համար ծանոթանալու Հայաստանում ներդրումային միջավայրի հնարավորություններին, գնահատելու այն պոտենցիալը, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում:
«Ամերիաբանկը» ներկայացնում է «Ռուս ընդ Հար» ընկերության հետ համագործակցության վերաբերյալ տեսահոլովակը:
Իրանի էներգետիկայի նախարար Ռըզա Արդաքանիյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Նովակի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ադրբեջանի, Վրաստանի կամ Հայաստանի տարածքով երկու երկրների էլեկտրացանցերի միավորման հեռանկարը:
Մարտի 12-ին վերաբացվեց Արդշինբանկի «Գյումրի» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ աշխատանքներ պետք է տանել ԵԱՏՄ-ում Արցախի տնտեսական ներուժը ներկայացնելու համար:
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ Իրանի քաղաքացի Մ.Ա-ի կողմից շահագործվող ավտոբուսը:
«Հարկային օրենսգիրքն ամենակարևոր գործիքն է, բայց պետք է տարանջատենք, թե այս փուլով ինչ է լուծվում: Այս փուլով լուծվում են հրատապ խնդիրները, օրինակ՝ 115 մլն դրամի շեմին վերադառնալը փոքր ու միջին բիզնեսի համար, մինչև 24 մլն շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի խնդիրը, քիչ թե շատ լուրջ փոփոխությունը համահարթ եկամտային հարկի տարբերակն է, որի հետ կապված՝ վարչապետն էլ իր խոսքում ասաց, որ մենք պետք է ունենանք գույքահարկի լրջագույն փոփոխություն, և այդ ամենն իրար հետ, նաև հետագայում ինչ որ կլինի, կարելի է ասել, որ տնտեսական հեղափոխության հիմքերը սրանով ստեղծվում են»:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կիսում է տնտեսվարողների մտահոգությունները՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման հետևանքների մասին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բ.Թունյանը նշեց, որ ակցիզային հարկի թանկացման առողջապահական հիմնավորումը շատ վիճահարույց է:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշում ընդունվեց փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու մասին, հաստատվեց դրա աշխատակարգն ու քարտուղարության անհատական կազմը:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
«Իրատես» թերթը գրում է. «Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամն օրեր առաջ հոդված է հրապարակել, որում խոսվում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման մասին: Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանում պետք է խթանել Արեւմուտքից եկող ներդրումները:
Այդ բեռը կրելու են հիմնականում սպառողները կամ, այլ կերպ ասած, քաղաքացիները։ Բայց դա չի նշանակում, թե այն չի անհանգստացնում նաև տնտեսական հատվածի մասնակիցներին։ Հարկային բեռի ծանրացումը բերելու է զանգվածային թանկացումների։ Կրճատվելու է պահանջարկը։
«Բացի հանքային ջրերից՝ բոլոր ըմպելիքներին որոշումը վերաբերում է, բայց սա անհավասարակշռված և խորը ուսումնասիրություն չանցած նախագիծ է, որը, ըստ էության, չի պատասխանում կարևոր հարցի՝ թե ինչի հաշվին ինչ ենք ունենալու»:
«Ներքին անվտանգության վարչությունում քննությունը դեռևս ընթանում է ՝ պարզելու հրապարակման հիմքերը, արդյունքների դեպքում կհրապարակենք ողջ տեղեկատվությունը»:
Ամերիաբանկի Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանի հարցազրույցը ՀՀ բանկային համակարգի հաշվետու տարվա արդյունքների և 2019թ. մարտահրավերների վերաբերյալ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մարտի 11-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 4 տնտեսվարողի:
ԱՄՆ-ը 2021 թվականին կդառնա նավթի եւ եւ նավթամթերքների զուտ արտահանող, իսկ 2024 թվականին կարող է մտնել աշխարհում նավթի խոշորագույն արտահանողների շարքը՝ առաջ անցնելով Ռուսաստանից եւ ընդհուպ մոտենալով Սաուդյան Արաբիային:
Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան և կամ դրա հնարավոր արդյունքները:
ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ հայտարարում է ակցիա, որը հնարավորություն կընձեռի շահելու հեքիաթային ճանապարհորդություն դեպի կախարդական երկիր` Disneyland և երաշխավորված նվեր` կինոյի 2 տոմս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard քարտապաններին:
2016 թվականին Պետական եկամոտւների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում քննվել է 86 քրեական գործ, ըստ այդմ՝ արձանագրված տվյալների համաձայն՝ պետությանը պատճառված վնասի չափը գնահատվել է մոտ 5,45 մլրդ դրամ:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից` պոլիէթիլենային 2 փաթեթում, հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։
Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի ակտիվների կառավարման արդյունքում ստացվող եկամուտները նվազել են 6 անգամ:
Պատահական չէ, որ վարչապետն ու կառավարության անդամներն այլևս նախկին էնտուզիազմով և բացահայտ չեն խոսում կրճատումների մասին։ Բայց և չեն ուզում տպավորություն ստեղծել, թե հրաժարվում են դրանից։
Ավարտվեց Դավոսյան մեկ տնտեսական համաժողով ևս՝ «Գլոբալացում 4.0. նոր ճարտարապետության ձևավորումը՝ արդյունաբերական չորրորդ հեղափոխության դարաշրջանում» թեմայով: Դավոսյան համաժողովում կարևորվեց այն միտքը, որ ներկա «բազմահայեցակարգային» աշխարհում ուրվագծվում է նոր, գլոբալ ճարտարապետություն, որի թիրախն արդյունաբերական նոր հեղափոխությունն է՝ գլոբալ համագործակցության պահանջով: