ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության պատասխանատուների մասնակցությամբ հունիսի 6-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որը գլխավորում է Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք դեպքեր:
Ես՝ Արմեն Ունանյանս, հանդիսանալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, իմ և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:
25-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես «Սևան Ստարտափ Սամիթի 2018»-ի հովանավոր, որի «Սիսայդ Ստարտափ Սամիթների գալա միջոցառմանը» մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:
2018 թվականի հունվար-ապրիլին ֆիզիկական անձին բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 492,8 մլն ԱՄՆ դոլար։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 70,6 մլն դոլարով կամ 16,7%-ով։
Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը դարձել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով «Սեվերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովից:
Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ 2018 թվականի հունիսի 6-7-ին Հայաստանում կգտնվեն 10 բրիտանական գործարար ընկերություններ, որոնք կուսումնասիրեն վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների և քաղաքային զարգացման ոլորտներում երկկողմ առևտրի և ներդրումների համագործակցության հնարավորությունները:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփեց տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի 2017թ.-ի համեմատ հիմնադրամին մասնակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների թիվը 80-ով ավելի շատ էր. ստացվել էր 220 դիմում հայտ:
«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները մի խումբ անձանց կողմից փակելու փաստի հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հավատարիմ մնալով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման գաղափարներին, հայտարարում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների հերթական նվազման մասին:
«Թավշյա հեղափոխությունը» նոր հույսեր է արթնացրել նաև արդեն տարիներ շարունակ անարդարության դեմ պայքարող նաիրիտցիների մոտ։
Յունիբանկը մասնակցեց Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում ներկայացրեց ՓՄՁ վարկատեսակներ` հատուկ նախատեսված հյուրանոցային և ռեստորանային ոլորտում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունների համար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց իրականացրեց ՓՄՁ ղեկավարների համար։
Սույն թվականի հունիսի 4-ից Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր առավել շահավետ պայմաններով: Նվազեցվել են ԱՄՆ դոլարով վարկավորման տոկոսադրույքները:
Պետական եկամուտների կոմիտեն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսոկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա:
Հայաստանում աշխատավարձի չափը ուղիղ համեմատական է կազմակերպության մեծությանը. որքան շատ աշխատող ունի ընկերությունը, այնքան բարձր է վարձատրությունը։
2018 թվականի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 33.26 մլրդ դրամ, ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 40.3 մլրդ դրամ
55 դժբախտ պատահարների հետևանքով տուժել է 57 հոգի, որոնցից 7-ի դեպքում՝ մահվան ելքով։
Մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 68 մլրդ դրամ
2018 թվականի հունվար-մարտին Հայաստանի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 111 888 մարդ։
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ՀՀ միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին ամփոփ տեղեկատվությունը
2018 թվականի հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 921.4 տոննա ապրանք
Մայիսի 28-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Ինչպես հայտնի է, «Երեւան սիթին» այսօր հայտարարություն է տարածել, որ «վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի»:
Ինչպե՞ս է կառավարությունը հասնելու աղքատության հաղթահարմանն ու զբաղվածության աճին։ Ծրագրից երևում է, որ կառավարությունն այդ առումով բավականին լավատես է՝ ակնկալվող ներդրումային բումի հնարավորությամբ։
Հայաստանում չորրորդ անգամ անցկացվող «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» ամենամյա գործարար համաժողովը մեր երկրում էր համախմբել ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով:
Հայաստանի կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը:
Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը: