Անհրաժեշտ է ներգրավել 260 միլիարդ դրամի արտաքին պարտք. Ֆինանսների նախարար
ՀՀ կառավարությունն առաջարկում է՝ կորոնավիրուսի համավարակի ազդեցությանը հակազդելու համար նախադրյալներ ստեղծելու նպատակով՝ 2020 թվականի ՀՀ բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարել, որը ներկա անորոշության պայմաններում տալիս է բավարար չափով ճկունություն և նախատեսում է այն սահմանափակումները, որոնց շրջանակում հնարավոր է իրականացնել բյուջեի կատարման գործընթացը։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց նախագծի հիմնական զեկուցող՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Կառավարության առաջարկած փոփոխությունները:
Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ թեև 2020 թվականի բյուջեով դրված էր 4.9 տոկոս աճ, սակայն հիմա, ըստ հաշվարկների, կունենանք -2 տոկոս անկում, և Կառավարությունն առաջարկում է տնտեսական և սոցիալական խնդիրների մեղմման համար 150 միլիարդ դրամանոց փաթեթ հաստատել:
Ըստ նախարարի՝ Հայաստանը կվերցնի 260 միլիարդ արտաքին պարտք, որովհետև այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է, որ ՀՆԱ-ի նվազման՝ 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն՝ կլինի 6 տրիլիոն 485 միլիարդ դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում