Միացյալ Նահանգները մտադիր է իր ռազմավարության շրջանակներում Չինաստանի հետ առեւտրական հարաբերությունները վարել ուժի դիրքից: Հոկտեմբերի 4-ին այդ մասին կհայտարարի առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեթրին Տայը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում: Տայի ելույթից մեջբերումները տարածել է նրա աշխատակազմը:
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 4-ին կայացած սակարկությունների ընթացքում վերստին ռեկորդ է սահմանել եւ առաջին անգամ գերազանցել է 1200 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, վկայում են ICE սակարանի տվյալները։
Արևահամ Հայաստանի բարիքներն այստեղ են։ Արևով համեմված ծիրան, սալոր, դեղձ, լոլիկ, բազուկ և նույնիսկ գետնախնձոր։ «Արեգի» արտադրամասում հնարավոր է չիր ստանալ հայկական բոլոր բարիքներից. չորացնում են, վերամշակում հայկական արևահամ մրգերն ու բանջարեղենները։
Մինչ կառավարությունը խոսում է նախորդ տարվա ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման մասին, էկոնոմիկայի նախարարը նույնիսկ երկնիշ աճի պնդումներ է անում, մեր տնտեսության ակտիվությունը տարեվերջին ընդառաջ՝ գնալով սեղմվում է։ Եթե 7 ամիսների արդյունքում տնտեսական ակտիվությունը կազմել էր 5,2 տոկոս, ապա արդեն 8 ամիսներին իջել է 4,9 տոկոսի։
Երեք ու կես տարի շարունակ իրականությունը կեղծ լավատեսությամբ մատուցելուց հետո, իշխանությունը հիմա էլ նոր փուչիկ է փչում. իբր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը ֆանտաստիկ աճ կունենա։
Համեմատությունը որպես ճանաչողության մեթոդ՝ հին հույներից է հայտնի: Այդպես կարելի է ճանաչել որևէ երևույթի բնույթը, ծավալը և այլն: Համեմատությունը վիճակագրության հիմնական սկզբունքն է: Օրինակ, ինչ-որ տվյալներ իրար հետ համեմատում ու հայտարարում են, որ Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 4,9 տոկոս:
Կառավարությունը հաստատեց 2022թ. պետական բյուջեի նախագիծը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Առաջին տպավորությունն այն է, որ փաստաթուղթը ձևավորվել է ոչ թե առկա տնտեսական ու քաղաքական իրողություններից ելնելով, այլ բացառապես կառավարության ու քաղաքական իշխանության իրականությունից կտրված հաշվարկների վրա։ Կարծես հատուկ ամեն ինչ արվել է ընդամենը ցույց տալու, որ բյուջեում դրված է 7 տոկոս տնտեսական աճի այն ցուցանիշը, որը հայտարարվել է կառավարության ծրագրում։
Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Arca համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը, հոկտեմբերի 1-ին Եվրոստատի հրապարակած նախնական տվյալներով՝ կազմել է 3,4 տոկոս տարեկան արտահայտությամբ՝ օգոստոսի ցուցանիշի համեմատությամբ ավելանալով 0,4 տոկոսով: Ինչպես պնդում է Bloomberg գործակալությունը, դա գնաճի ամենաբարձր մակարդակն է միությունում 2008 թվականից ի վեր։
Հոկտեմբերի 1-ին սակարկությունների բացմանը Եվրոպայում գազի գինը վերստին գերազանցել է պատմական ռեկորդը եւ հասել գրեթե 1200 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին են վկայում ICE սակարանի տվյալները։
ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը:
ՀՀ-ում վերանում են օտարերկրյա (ցիվիլ աշխարհի) ներդրողների վերջին փշուրները։
Երեկ կայացել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել եւ Կոնվերս բանկի փորձն է ներկայացրել Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հյուրեր Արգենտինայից, Կոնվերս բանկի ղեկավարությունը, ՀՀ գործարար համայնքի եւ պետական կառույցների ներկայացուցիչներ:
Սեպտմբերի 30-ին կայացած սակարկություններում Եվոպայում գազի գինը շարունակել է նորացնել ռեկորդները եւ գերազանցել է 1 070 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին են վկայում ICE սակարանի տվյալները։ Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրերի արժեքը հասել է 1072,96 դոլարի 1000 խորանարդ մետի դիմաց:
Վարկերի սուբիդավորման և պետական այլ աջակցության ծրագրերի շրջանակներում կառավարությունն այնքան ֆինանսական բեռ է վերցրել, որ չի կարողանում ժամանակին կատարել։ Գոյացել են բավական մեծ պարտքեր՝ բանկերի նկատմամբ։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի այն դիտարկմանը, թե բյուջեի նախագիծը ձևավորվել է Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրի առաջնահերթությունների շուրջ, հիշեցրեց՝ կառավարության հնգամյա ծրագիրն ընդգրկում էր նաև 2021 թվականը և ըստ ծրագրի՝ տնտեսական աճը պլանավորվում էր նվազագույնը 7 տոկոս, բարենպաստ պայմանների դեպքում՝ 9 տոկոս, մինչդեռ այս տարվա տնտեսական աճը 6.5 տոկոսի շրջանակներում է:
Կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում հաստատված որոշմամբ Հայաստանում կիրականացվի անկանխիկ դրամաշրջանառություն, կսահմանափակվի կանխիկ դրամային գործառնությունների ծավալը: Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը նպատակ ունի տնտեսության մեջ բարձրացնել հարաբերությունների թափանցիկությունը:
«Կառավարությունն ամենևին էլ չի ուզում շրջանցել այն մարտահրավերները, որոնք առկա են, ընդհակառակը՝ մեր տրամադրվածությունն է՝ առերեսվել այդ մարտահրավերներին, զբաղվել այդ մարտահրավերների լուծմամբ՝ որպես նպատակ ունենալով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը»,- ասաց նա:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ ներկայացրեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ժամանակակից աշխարհում բավականին տարածված է օնլայն հարթակի միջոցով կազմակերպվող առևտուրը, Հայաստանում բիզնեսից դեպի ֆիզիկական անձ մատուցվող ծառայությունները դուրս էին մնում հարկման դաշտից, և դա խնդիր էր առաջացրել։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում են, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվեն հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով նույնպես սպասարկումն իրականացվի հարմարավետ։
Գնաճի թիրախային ցուցանիշի ակնկալվող վերականգնումը սպառողի համար կունենա զուտ ձևական նշանակություն։ Եթե իրականանան Կենտրոնական բանկի կանխատեսումները, ապա գնաճի ազդեցության արդյունքում գները հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի են։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել: Համագործակցության շրջանակում Ամունդի-ԱԿԲԱ-ն իր շահույթից 10 հազար եվրո կտրամադրի Հայաստանում սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարության հետազոտությանը:
Եթե իշխանավարման սկզբում այն ծրագրերը, որոնք նախորդ կառավարությունը նախապատրաստել էր, այս կառավարության կողմից համարվում էին, թե կոռուպցիոն կոմպոնենտ ունեն, ապա երեք ու կես տարի անց նորից նույն բացատրությունը չի կարող լինել»:
«Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում է ինչպես արեւային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունենք սեփական արեւային կայաններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը:
Հատուկ ուշադրության կարժանանան արգենտինացի շատ ու շատ երիտասարդ մասնագետներ, որոնք գալիս են Հայաստան և ձգտում ինտեգրվել տեղի աշխատաշուկային: Այս նախաձեռնությունում մեր գործընկերն է «Կոնվերս բանկը». ակնկալում ենք, որ Բանկը իր ակտիվ մասնակցությունը եւ դերակատարումը կունենա նաեւ Հայ-արգենտինական առեւտրի պալատի աշխատանքներում»:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: