Դեռևս 2020 թվականին ընդունված «Գովազդի մասին» օրենքի նախագիծը միտված էր կարգավորելու՝ տոտալիզատորների և ինտերնետ շահումով խաղերի գովազդները, նպատակը՝ երկրում մեծ չափերի հասած խաղամոլության թվի կրճատումն էր: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այս օրենքի ընդունումը մեդիա և գովազդային դաշտի համար, որոնք են նոր օրենքի թույլ կողմերը և թերությունները, ի՞նչ նոր սահմանափակումներ է պատրաստվում մտցնել կառավարությունը. այս մասին կզրուցենք Advertising Partner Ընկերության հիմնադիր/տնօրեն Եղիշե Հակոբյանի հետ:
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած օրենքի նախագծին, որով սպառողների վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի նկատմամբ կսահմանվեն տուգանքի ավելի բարձր չափեր:
Նիկոլ Փաշինյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում այսօր Ալմաթիում մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Մասնակիցների շարքում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:
2021-ի հունվարին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:
Brent մակնիշի նավթի արժեքն անցյալ տարվա փետրվարի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 59 դոլարը:
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի եւ պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները:
Եվրոբոնդերի տոկոսադրույքը միջազգային ֆինանսական շուկայի վերաբերմունքն է ՀՀ նկատմամբ. Ջանջուղազյան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որով նպատակադրված է վերացնել կորոնավիրուսի համավարակի հետևանքները, վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը:
Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով: Սա Հայաստանում առաջին բանկային տվյալների կենտրոնն է, որն աշխատում է վերականգնվող էներգիայի աղբյուրով:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, տեղեկացրեց, որ այս քննարկումն իր մեջ ներդրողներին հրապարակային առաջարկ չի պարունակում, թողարկված եվրոբոնդերը նախատեսված է օգտագործել բացառապես ՀՀ իրավական համակարգի տիրույթում: Ֆինանսների նախարարի խոսքով՝ կայացրած որոշումը ոչ թե «պահային գնահատման արդյունք» է, այլ մինչ այժմ վարած «համապարփակ քաղաքականությունների» գնահատականը՝ միջազգային կապիտալի շուկայում ներդրողների համայնքի կողմից:
Գործող կառավարության համատարած ձախողումները, խոսքի ու գործի տրամագծորեն հակառակ պատկերը մեր երկիրն ու ժողովրդին հասցրել են գոյատևման իրական սպառնալիքների առջև: Սպառնալիքներն առկա են հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ներքին և արտաքին անվտանգության օր-օրի ավելացող մարտահրավերներից մինչև տնտեսական խորը ճգնաժամ, սոցիալական բազմապատկվող խնդիրներից մինչև ծայրահեղ աղքատության առաջանցիկ աճ, համատարած չիրականացվող սպասումներից և համատարած անվստահությունից մինչև հանրային կյանքի անորոշությունների անկառավարելի բարձր աստիճան, ժողովրդագրական նոր մարտահրավերներից մինչև արտագաղթի աննախադեպ մեծ ռիսկ ու սպասվող նոր ալիք …
Հրապարակվել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվարին» պաշտոնական հաշվետվությունը: Ցավոք, դրա ընթերցումը պակաս զգայացունց չէ, քան ցանկացած լավորակ դեդեկտիվ: Կամ՝ սարսափ-վեպ: Համոզվեք ինքներդ: Հաշվետվություն-փաստաթղթից մեջբերումներ՝ առանց մեկնաբանության՝ պարզապես փոքրիկ կրճատումներով.
Այդ նպատակով նաեւ Հայաստանի կառավարությունը Լոնդոնյան ֆոնդային բորսայում օրերս տեղաբաշխել է եվրապարտատոմսերի հերթական տրանշը՝ 750 միլիոն դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.6 տոկոս արժեկտրոնի եկամտաբերությամբ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3.875 տոկոս:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տնտեսագետ, ֆինանսիստ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն է:
«Մարդիկ հիպոթեքով գույք են ձեռք բերում նորակառույց շենքում, երիտասարդ ընտանիք են, իրենք չեն հաշվարկել, ենթադրենք, որ այդ նորակառույց բնակարանին տարեկան պետք է 105.000 դրամ կամ 135.000 դրամ գույքահարկ վճարեն: Լրացուցիչ բեռ է, և իրենց կյանքի ծրագրավորման մեջ սյուրպրիզներն են կառավարության կողմից:
Ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում իրացվող լայն սպառման 56 ապրանքներից 25-ի միջին գներն աճել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում դասի հաճախորդներին է առաջարկում «Պրիվիլեգիա» փաթեթը՝ Visa Signature տեսակի քարտով, որն իր մեջ ներառում է բանկային ծառայությունների լայն ընտրանի և մի շարք արտոնություններ՝ ինչպես քարտապանի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների համար:
Արցախում ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 59 հազար 707,4 դրամ:
ՀՀ կենտրոնական բանկը բանկային համակարգի գործընկերներից ստանում է ազդակներ, համաձայն որոնց բանկերը կարող են որոշակիորեն դանդաղեցնել վարկավորման տեմպերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:
Կարեն Ճշմարիտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Առաջին հայացքից տպավորություն է, որ անասելի ջանքերով ու կտրուկ ոչ ստանդարտ քայլերով, բայց դեռ հնարավոր է փրկել: Սակայն անկման այս տեմպը եթե երկու ամիս էլ շարունակվի` դժվար է ասել, թե ինչ կարող է լինել»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ 750 մլն դոլարը պետք է գումարել Հայաստանի պետական պարտքին՝ Գալստյանն ասաց, որ եթե սրա հաշվին չի իրականացվելու նախկինում թողարկածի վաղաժամ մարում, ապա՝ այո:
ԱԿԲԱ Բանկը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ իր միջոցներից բանկի կողմից արդեն թողարկված և թողարկվող քարտերով իրականացվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը կուղղի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նախաձեռնության շրջանակում 2020թ.-ի վերջին բանկն արդեն 22 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին:
Հարկ վճարողները դժգոհություններ են ունենում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից: Ծանրաբեռնվածության պատճառով համակարգը խնդիրներ է առաջացնում: Դժգոհությունների հասցեատեր Պետական եկամուտների կոմիտեն տեղյակ է խնդրի մասին:
«2020-ը չափազանց ծանր տարի էր մեր երկրի և ժողովրդի համար՝ և՛բարոյահոգեբանական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական առումով». այսօր «2020-ի տնտեսությունը. Ծանր անկում, վերականգնման թույլ ակնկալիքներ» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Նրա խոսքով՝ արտակարգ դրության հայտարարումը, լոքդաունը, ապա նաև ռազմական դրությունը չէին կարող ծանրագույն հետք չթողնել մեր տնտեսության վրա:
«Մի ճշմարտություն կա, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել, այն է, որ 2020թ. փետրվարից հետո այսպիսի իրավիճակում կարող ենք հայտնվել՝ զուտ համաճարակով պայմանավորված: Դա ոչ միայն մեզ, այլև աշխարհին է վերաբերում: Մինչև հիմա էլ գործընթացները շարունակվում են և, ցավոք, դեռ ավարտված չեն: Սա մի հանգամանք է, որ պետք է նկատի ունենանք՝ ինչքան էլ լավ ծրագրեր կազմենք»:
Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2020 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվությունը բնութագրող (ՏԱՑ) ամփոփ տվյալները: Համաձայն դրանց՝ ՏԱՑ-ն անցյալ տարի 2019-ի համեմատ նվազել է 7,5 տոկոսով:
2020-ի տնտեսությունը. Ծանր անկում, վերականգնման թույլ ակնկալիքներ. Քննարկում. ՈւՂԻՂ
Փետրվարի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%: Այս մասին տեղեկացնում են ԿԲ–ից։
Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից: Այդ մասին վկայում են «Ուկրէներգո» ընկերության կայքում զետեղված տվյալները:
Ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունը հունվարին աճել է 1,37 միլիարդ դոլարով, ՌԻԱ Նովոստին հաշվել է Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա։