
Վրաստանի արտաքին պարտքը մեկ ամսում աճել է 208,504 մլն դոլարով

Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 390,960 մլն դոլարով, նախորդ ամսվա համեմատ՝ 208,504 մլն դոլարով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ տվյալների՝ 2023 թվականի մարտի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 8,473 մլրդ դոլարը, ընթացիկ փոխարժեքով սա գերազանցել է 21,694 մլրդ լարին։ 2022 թվականի մարտի դրությամբ պարտքի չափն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է 8,082 մլրդ դոլար կամ 25,064 մլրդ լարի։
Իսկ ահա 2023 թվականի փետրվարի տվյալներով` պետական արտաքին պարտքն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է 8,264 մլրդ դոլար կամ 21,712 մլրդ լարի։ 2023 թվականի մարտի դրությամբ Վրաստանի ամենամեծ վարկատուներն են` Ասիական զարգացման բանկը (ADB), Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Զարգացման միջազգային բանկը (IBRD):