Հայաստանն ակտիվացնում է առևտրական կցորդի ինստիտուտը․ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները՝ սահմանված համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում կարող են իրենց կապերը և հնարավորություններն օգտագործել ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման:
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել իր դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։
Նիգերիացի Նգոզի Օկոնջո-Իվեալան դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը:
Արցախի Հանրապետության վարելահողերի 75-80%-ը պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը փետրվարի 19-ին կմասնակցի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների վիրտուալ հանդիպմանը, որը կկայանա Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:
Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե՝ եղածի վրա ավելացնել հարկային բեռը՝ ռիսկեր ստեղծելով դրանց հետագա գործունեության համար, այլ՝ մտածել տնտեսության ակտիվացման հաշվին հարկային բազան ավելացնելու մասին։ Ցավոք, գործող իշխանությունների պատկերացումները տնտեսության նկատմամբ շատ մակերեսային են և սահմանափակվում են նախկիններին ունեզրկելու և նրանց ունեցվածքը բռնագանձելու ձգտումներով։ Թե դա մինչև հիմա ինչ հետևանք է ունեցել և այսուհետ ունենալու է տնտեսության վրա, տեսնում ենք։
Տարբեր առիթներով կառավարությունը հայտարարել է, որ քննարկվում են բազմաթիվ ներդրումային ծրագրեր։ Խոսվում է միլիարդավոր դոլարների հասնող փաթեթների մասին, բայց այդպես էլ այդ ծրագրերը չենք տեսնում։ Դրանք չեն իրականանում։ Փոխարենը՝ մշտապես լսում ենք, որ ներդրումները կրճատվել են, իսկ նախորդ տարի նույնիսկ հասել են կատաստրոֆիկ ցածր մակարդակի։
Անցած տարի մեր երկրի սոցիալ-տնտեսական ամենացավոտ փոփոխությունները կատարվել են ժողովրդագրության ոլորտում: Երկրի բնակչության թվակազմի, կառուցվածքի վերլուծությունները, հարկավ, ժամանակ կպահանջեն: Բայց կան տվյալներ ու փաստեր, որոնք օր առաջ գնահատման կարիք ունեն:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականին եվրոգոտու տնտեսության ակման գնահատումը կրճատել է մինչեւ համախառն ներքին արդյունիքի (ՀՆԱ) 6,8 տոկոսը՝ աշնանային կանխատեսման 7,8 տոկոսից, սակայն 2021 թվականին աճի հեռանկարաները նվազեցված են ՀՆԱ-ի մինչեւ 3,8 տոկոսը՝ աշնանն սպասված 4,2 տոկոսի համեմատությամբ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2021 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման սպասումները բարձրացրել է մինչեւ 5,2 տոկոս՝ աշնանային կանխատեսման 4,7 տոկոսի համեմատությամբ:
Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից մեծ տեմպերով շարունակվում է։ Վերջին երեք տարիներին քաղաքացիների կողմից երկրից դուրս բերված գումարներն անցնում են տարեկան 1 մլրդ դոլարից։
Արցախում հարկային օրենսդրության նոր փոփոխությամբ՝ առևտրի ոլորտի հարկատուներին հնարավորություն է ընձեռվել առևտրի հարկը վճարել 1 տոկոս դրույքաչափով՝ նվազեցումներ կատարելով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից:
Արցախի սպառողական շուկայում այս տարվա հունվարին, 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ արձանագրվել է 2 տոկոս գնաճ:
Մեծ յոթնյակի (G7) ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները քննարկել են, թե ինչպես լավագույնս դուրս բերել համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսային ճգնաժամից:
Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի Աջակցման Ծրագրի «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր 2019» հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար:
2020-ին եղել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 17 հազար 99 գործարք՝ 2019-ի 24 հազար 131 գործարքի համեմատ: Ընդ որում 2020-ին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 12 հազար 635 գործարք՝ 2019-ի 17 հազար 452-ի համեմատ:
Պլատինի գինը սակարանում կայացած սակարկությունների ընթացքում աճել է 0,84 տոկոսով եւ հասել մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 1200,40 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։
2020 թվականի վերջին եռամսյակում աշխարհի առաջատար կորպորացիաների զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ էապես աճել է, ինչը վկայում է գլոբալ տնտեսությունում իրադրության բարելավման մասին:
Հայաստանը կրկին մտնում է պարտքերով ապրելու շրջափուլի մեջ։ Քանի որ մեր բյուջեի հնարավորություններն ավելանալու փոխարեն՝ նվազում են, գնալով ավելի շատ պարտքեր ենք վերցնում, որպեսզի գոնե թոշակ ու աշխատավարձ կարողանանք վճարել։ Ինչքան էլ փորձենք արդարանալ, սրանից լավ բնութագիր մեր տնտեսական վիճակը չի կարող ունենալ։
«Պատերազմից հետո վերջնական շրջանակային լուծումներ չկան, դա մեծացնում է անորոշության աստիճանը ներդրումների առումով. Վաչե Գաբրիելյան
Վերաբաշխում բյուջում. կֆինանսավորվեն 64 ընկերություններ:
Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 միլիարդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները
«Արմենիա Վայն» ընկերությունը տարածք ստացավ 1 միլիարդ դրամի ներդրման և 5000 աշխատատեղ ստեղծելու խոստման դիմաց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի համոզմամբ՝ Հայաստանին ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ երկրի առաջ ծառացած բավականին լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար, ուստի դրական քայլ է համարում 3.8 տոկոսով 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի թողարկումը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով կառավարության այդ գործարքին, Տիգրան Ջրբաշյանը պարզաբանեց նաև.
Հայաստանի արտահանման ծավալներում 2020-ին ամենամեծ բաժինն ունեցել է հանքահումքային արտադրանքը, իսկ ներմուծման ծավալներում՝ մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները:
Այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում (27.10.2020-30.12.2020թթ.) ձևակերպեցին ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 365-730 օր ժամկետով, տարեկան 10% տոկոսադրույքով (տարեկան տոկոսային եկամտաբերություն 9,97%), տոկոսագումարներն ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով, ստացան հնարավորություն ակցիայի ավարտին կրկնապատկելու իրենց ավանդի տարեկան տոկոսադրույքը:
«Տնտեսվարողներից լսել եմ մտահոգություն՝ չեն կարողանում գտնել էկոնոմիկայի նախարարության աջակցությունը». Անի Սամսոնյան
«Մեր պլանն այս տարվա համար մեկ միլիարդ դոլարն է». Վահան Քերոբյանը՝ ներդրումների մասին
«Ես դա կհամարեմ նորմալ արդյունք, իհարկե պետք է ձգտել ավելիին: Արդեն դա կլինի լավ արդյունք, այն այսօր համարվում է չափից ավելի լավատեսական կանխատեսում: Իհարկե, մենք ունենք մեր գործիքակազմը, թե ոնց պետք է լուծենք այդ խնդիրը»,- նշեց նա ու շեշտեց, որ իրագործում են, ամեն օր իրենց մտքերը դառնում են իրականություն: