Որքան ցորեն է գնում Վրաստանն Ուկրաինայից
Լեհաստանն ու Հունգարիան դադարեցնում են ուկրաինական ցորենի ներկրումը: Այս երկրների կառավարությունները պարզաբանել են, որ այդ քայլը տեղի ֆերմերներին կպաշտպանի շուկայում ուկրաինական հացահատիկի գերակշռող դերից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հարկ է նշել, որ Եվրահանձնաժողովը դեմ է Լեհաստանի և Հունգարիայի կողմից Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքին և հայտարարել է, որ առևտրի հարցում ԵՄ անդամ երկրների միակողմանի գործողություններն անընդունելի են։
Ուշագրավ է, սակայն, որ Ուկրաինայից հացահատիկ է գնում նաև Վրաստանը, թեև զգալիորեն քիչ քանակությամբ։ Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանն Ուկրաինայից գնել է 2 500 տոննա ցորեն՝ 978,8 հազար դոլար արժողությամբ, ինչը ցորենի ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 2 տոկոսն է։
2022 թվականին երկիր է մուտք գործել 184 հազար 63 տոննա ցորեն՝ 64 հազար 785 միլիոն դոլար արժողությամբ, իսկ հիմնական ներկրողը եղել է Ռուսաստանը, որտեղից անցյալ տարի Վրաստանը գնել է 174 հազար 132 տոննա ցորեն՝ 61 հազար 640 միլիոն դոլար արժողությամբ։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա 2023 թվականին ներկրվել է 10,428 մլն դոլար արժողությամբ 32,975 տոննա ցորեն, որից 961,1 տոննան Վրաստանը գնել է Ուկրաինայից՝ 309,800 դոլար, իսկ 32,014 տոննան Ռուսաստանից՝ 10,119 մլն դոլար արժողությամբ։