C-pos. նոր խոսք վճարումների ընդունման ոլորտում

Կոնվերս Բանկն, արձագանքելով բանկային համակարգում ժամանակակից միտումներին, կորպորատիվ հաճախորդների համար ներդրել է անկանխիկ վճարումների ընդունման նոր թվային գործիք՝ C-pos, որի օգտագործմամբ զգալիորեն կհեշտանա վճարումների ստացման գործընթացը, կկրճատվեն ծախսերը:

C-pos-ը նոր խոսք է ծառայությունների և սպասարկման ոլորտում

C-pos-ը նորարարարկան լուծում է. հավելված, որի շնորհիվ հնարավոր է սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ և ցանկացած պահի ու վայրում ընդունել անկանխիկ վճարումներ սպասարկման և ծառայությունների ոլորտի ընկերություններում՝ մթերային կամ բանջարեղենի խանութում, սրճարանում կամ հաճախորդին առաքանին փոխանցելիս…

Այն հարմար է մեծ, միջին ու փոքր բիզինեսի համար՝ մատչելի է ու օգտագործման տեսանկյունից հարմարավետ: Որպես տերմինալ ծառայող հեռախոսը միշտ ձեզ հետ է. վճարումներ կարոող եք ստանալ ցանկացած պահի ու վայրում: Հավելվածը ներբեռնելուց հետո POS տերմինալ կամ անկանխիկ վճարումների ընդունման համար որևէ այլ սարքեր գնելու, սպասարկման համար հավելյալ ծախսեր կատարելու անհրաժեշտություն չի լինի:

C-pos-ը հնարավորություններով չի զիջում սովորական ՊՈՍ տերմինալներին

Բջջային հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածով հնարավոր է.

– Հեշտությամբ ընդունել վճարումներ

– Վերադարձնել գումարը

– Ուղարկել վճարման անդորրագրերը էլեկտրոնային փոստով կամ sms-ով

– Դիտել վճարումների պատմությունը

Հնարավոր է ընդունել.

– Անհպում վճարումներ Apple Pay, Google Pay, Samsung Pay և այլ դրամապանակներից

– NFC անհպում տեխնոլոգիայով աշխատող  բանկային քարտերից

– Կարելի է օգտագործել ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային «ArCa», «MasterCard», «Visa» և «Mir» քարտատեսակներից

C-pos-ով վճարումներն անվտանգ են

C-pos-ով անկանխիկ գործարքները երաշխավորված են միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգերով:

Բանկի հաճախորդ չլինելը C-pos-ից հրաժարվելու առիթ չէ

Հավելվածից կարող են օգտվել ոչ միայն Բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդները, այլև տնտեսվարողները, որոնք կբացեն բանկային հաշիվ Կոնվերս Բանկում, կկնքեն վճարումների սպասարկման պայմանագիր, կներբեռնեն ու կակտիվացնեն հավելվածը:

Մանրամասները՝ 010-511-211, conversebank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս