Բաժիններ՝

ՀԴՄ սարք չունենալու պատճառով տուգանքների գումարները ետ ստանալու համար տնտեսվարողներն իրավունք ունեն դիմել ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով

«Դժվար է ասել, թե ՀԴՄ-ների հետ կապված խնդիրը լուծվել է, ուղղակի հայտարարվեց, որ չեն տուգանելու, մինչև այդ ընկերությունները կներկրեն ՀԴՄ սարքեր և վստահ կլինեն, որ հասանելիությունը կա։ Բիզնեսի տեսանկյունից լավ լուծում է, պետության տեսանկյունից լավ լուծում չի, որովհետև շրջանառությունը կարող է չհայտարագրվել։ Դա անուղղակի է ստացվում, բայց եթե ՀԴՄ չեն հայտարարագրում, հանգիստ կշարունակեն իրենց գործունեությունը, և ոչ ոք ոչինչ չի ասի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Գևորգ Պողոսյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի հետ ձեռք բերված համաձայնությանը, որ ՊԵԿ-ը կդադարեցնի նոր սերնդի ՀԴՄ սարքի համար դիմած տնտեսվարողներին տուգանելը, թեև կշարունակի վերահսկել։ Սակայն նոր բացվող բիզնեսները պետք է անպայման նոր սերնդի ՀԴՄ սարք ստանալու հայտ ներկայացնեն։
Ըստ նրա՝ այժմ խնդիր է առաջանում, որ տնտեսվարողները կփորձեն չհայտարարագրել եկամուտները և վճարել հարկերը։

Հին սերնդի ՀԴՄ-ները, տնտեսագետի խոսքով, օրենքով սահմանված պայմաններին չեն բավարարում, առնվազն բանկային քարտով վճարում ընդունելու հնարավորություն չունեն։

Գ. Պողոսյանը նշեց, որ նոր սերնդի ՀԴՄ սարքեր կարելի է գնել երկրորդային շուկայից, բայց այդտեղ գները շատ տարբեր են՝ 200-300 հազար դրամ։ Նոր ՀԴՄ սարքերը հանրապետություն կներկրվեն, ըստ ամենայնի, սեպտեմբերին։

«Այս ընթացքում տուգանված տնտեսվարողները, հատկապես՝ ՊԵԿ-ի այս հայտարարությունից հետո, իրավունք ունեն գնալ և հետ պահանջել իրենց գումարը, որովհետև դա չի կարող արդարացի դիտվել, որ տուգանվում է՝ պետության կողմից ՀԴՄ սարք չմատակարարելու պատճառով»,- ասաց տնտեսագետը։

ՊԵԿ-ից 168.am-ին փոխանցեցին, որ տուգանքների գումարները ետ ստանալու համար տնտեսվարողներն իրավունք ունեն դիմել բողոքարկման հանձնաժողով, հարցը կքննարկվի և, հնարավոր է, գումարը վերադարձվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031