Ի սկզբանե էլ պարզ էր, որ կառավարությունը լուրջ խնդիր է ունենալու նախկին սեփականատերերի կողմից պետությանը «նվիրաբերված» կամ պետության կողմից բռնագանձված գույքի համար գնորդ գտնելու առումով։ Հասկանալի է, որ քչերը կցանկանան տեր դառնալ այնպիսի մի գույքի, որը հետագայում լուրջ գլխացավանք կարող է դառնալ իրենց համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում, որ եկամտային հարկի նվազեցումը բերելու է մարդկանց եկամուտների ավելացման, սակայն խուսափում է խոսել այն մասին, թե դրանք ինչքանով են կրճատվելու այլ ոլորտներում հարկային բեռի ավելացման հետևանքով։ Իսկ որ կրճատվելու են ու շատ ավելի մեծ չափով, քան եկամտային հարկի նվազեցմամբ ակնկալվող ավելացումն է, այդպես էլ կա։ Հայաստանում բնակչության իրական եկամուտները […]
2020-2022թթ. նման թռիչքաձև աճ ապահովելու համար արդեն այսօր մենք պետք է տեսնենք դրա նախադրյալները, որոնք չկան: Տնտեսական աճը չի կարող ընդամենը մեկ տարվա ընթացքում բարձրանալ մի քանի տոկոսով: Աճը պետք է լինի օրգանական, հետևողական բնույթի: Հակառակ դեպքում՝ մենք մտնում ենք պոպուլիզմի դաշտ ու խոսում ինչ-որ գոյություն չունեցող կախարդական փայտիկի մասին: Հարցը կրկին մեթոդաբանական դաշտ տանենք:
Մենք ընդամենն արձագանքել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 26-ի այն հայտարարությանը, որ հիմա Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Փաստ է, որ պահուստները նոյեմբերին պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա չեն եղել։
Կառավարությունը մի տարի շարունակ չի կարողանում մարդկանց ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենաներով` վարչապետը խոսում է հունվարի 1-ից տոտալ վերահսկողություն մտցնելու մասին։ «2020 թվականի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո, ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա լինի»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսական զարգացումների մասին խոսելիս՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շրջանցում է հանքարդյունաբերության աճի ցուցանիշը։ Մի ցուցանիշ, որն էական դեր է խաղում՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության աճի գործում։
Ֆինանսների նախարարի և Պետեկամուտների կոմիտեի նախագահի հարաբերությունները վերջին շրջանում ակնհայտորեն լարվել են։ Թե այդ լարվածությունը մինչև ո՞ւր կտանի նրանց, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, չի բացառվում, որ կողմերից մեկի նյարդերը, ի վերջո, տեղի կտան։
Մեր ու Վրաստանի խորհրդարանները համարյա միաժամանակ քննարկում էին եկող տարվա բյուջեի մասին օրենքի նախագիծը: Մոտ 3.94 մլրդ դոլարանոց մեր բյուջեն ԱԺ-ն ընդունեց դեկտեմբերի 5-ին: Ընդունեց 77 «կողմ», 37 «դեմ» ձայներով: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու:
Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, որ պատմականորեն Հայաստանը երբեք այդքան տարադրամային պաշար չի ունեցել, որքան ունի հիմա, որ դրա արդյունքում երկրի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում է։ Բայց ինչ տեղի ունեցավ դրանից հետո։
Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ կատարել է «հեղափոխությունից» առաջ բյուջեի հարկային եկամուտների ավելացման վերաբերյալ իր տված հայտնի խոստումը, մուտքերի աճի տեմպը գնալով նվազում է։ Հիմա արդեն այն այլևս այնպիսին չէ, ինչպիսին էր 3-4 ամիսներ առաջ։
Այդ հաջողությունների առյուծի բաժինը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հետ։ Նախորդ իշխանությունները ներկաներին թողեցին մի մեծ հնարավորություն, որը մեծ քանակի՝ 115 միլիարդ դրամի կարգի ֆինանսական հնարավորություններ է բերում։ Օրինակ՝ այն արտոնյալ ռեժիմը, որով մեքենաները ներկրվում են ՀՀ և արտահանվում ԵԱՏՄ երկրներ, այս տարվա դեկտեմբերի 31-ով կավարտվի։
Եթե հավատալու լինենք էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ապա Հայաստանում տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել։ Ուրիշ բան, թե ո՞վ և ինչպե՞ս է այն պատկերացնում։
Գնաճի մասին ամենամսյա հրապարակումների նկատմամբ հետաքրքրությունը զրոյական է: Ո՛չ փորձագետներն են դրան հետևում, ո՛չ հասարակությունը: Այս տարվա հունվար-նոյեմբերի գների մասին հաշվետվությունն արձանագրում է. «ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.0 տոկոս»: Բնականաբար, 1 տոկոսանոց գնաճն ընկալվում է՝ որպես տնտեսական նինջ:
Դեռ տարեսկզբից Կենտրոնական բանկն արժութային շուկայից ակտիվորեն տարադրամ է գնում։ Այս ընթացքում այն հասցրել է ձեռք բերել մի քանի հարյուր միլիոն դոլար։ Ու չնայած դրան, ԿԲ միջազգային պահուստներն անհամեմատ ավելի քիչ են համալրվել, քան գնված տարադրամն է։ Թեև դա չի խանգարել, որ պահուստները հատեն երբևէ արձանագրված ամենաբարձր մակարդակը։
Մինչ ժողովուրդը հույսով սպասում է, թե, ի վերջո, երբ է ինքն էլ ճաշակելու հեղափոխության խոստացած բարիքները, կառավարության ղեկավարներն ու ժողովրդի ընտրյալները լիուլի վայելում են պետության փողերը։ Պետական բյուջեն նրանց համար դարձել է միջոց` իրենց կարիքները բավարարելու համար։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ներդրումների նոր վիճակագրությունը։ Ըստ այդմ, տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Մինչ կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները վայելում են հեղափոխության արդյունքները, այդ թվում` բարձր պարգևավճարների տեսքով, հանրության հիմնական մասը շարունակում է կերակրվել դատարկ խոստումներով ու ոչինչ չտվող ձեռքբերումների վերաբերյալ հայտարարություններով։ Ահա և դրանցից մեկը։
Ո՞ւմ և ինչի՞ համար են այդ գումարները, երբ բյուջեի փողերը մնացել են օդում կախված, հայտնի չէ:
Հարկային արտոնությունների տեսքով պետական բյուջեն մեծ գումարներ է կորցնում։ Խոսքը տարեկան շուրջ 455 մլրդ դրամի կամ գրեթե 950 մլն դոլարի մասին է։
Կառավարությունը մտադիր է անցնել առողջության համապարփակ ապահովագրության։ Ու դրա համար նախատեսում է սահմանել նոր` առողջապահության հարկ, որը պիտի վճարի աշխատողը` սեփական աշխատավարձից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի՝ 2019-ի հոկտեմբերին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքի համաշխարհային գներն աճել են 6 տոկոսով, իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ նման թվեր հրապարակելիս շատ կարևոր է նշել, թե հատկապես ո՞ր ապրանքների գնաճի մասին է խոսքը:
Հոկտեմբերին տնտեսական զարգացումները Հայաստանում ակնհայտորեն այնքան էլ բարեհաջող չեն եղել, առնվազն սեպտեմբերի համեմատ։ Նախորդ ամսվա նկատմամբ նույնիսկ անկում է գրանցվել։ Տնտեսական ակտիվությունը 4,7 տոկոսով ցածր է եղել, քան սեպտեմբերին։
Վիճակագրական կոմիտեն կարծես ամեն ինչ անում է արդարացնելու կառավարության ու վարչապետի վստահությունը։ Ոչինչ, որ առանց այն էլ տնտեսական աճի վերաբերյալ մինչև այժմ հրապարակված ցուցանիշները հավատ չէին ներշնչում, հիմա էլ սկսվել է դրանց վերանայումը։
Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել էր, թե «Հայաստանից կապիտալն արտահոսում է. 310 մլն դոլար եկել է, 295 մլն կապիտալ դուրս է եկել երկրից»: «2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատված, այն է՝ շինարարություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, եկել է 310 միլիոն դոլարի ներդրում, իսկ այդ նույն ոլորտներից դուրս է արտահոսել 295 միլիոն դոլար»,- պնդել է նա:
Տարօրինակ ձևով, վերջին շրջանում միջին աշխատավարձի աճն ավելի ակտիվ է պետական համակարգում` 7,6 տոկոս, որքան էլ այն ձևավորվում է տնտեսական հատվածի հաշվին։ Ու դա, առաջին հերթին՝ համատարած պարգևատրումների արդյունք է։ Ինչպես հայտնի է, վարչապետի գաղտնի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկվել են։ Պետական համակարգում և հատկապես կառավարության բարձր օղակներում, ըստ էության, սկսել են ավելի բարձր գնահատել իրենց աշխատանքը։
Տնտեսական տեղեկատվության նկատմամբ հասարակական ուշադրության աճն ինքնին հասկանալի է: Բոլոր ժամանակներում հասարակական-քաղաքական կյանքի կտրուկ փոփոխությունների առաջատար հիմք-պատճառը տնտեսական սպասումներն են: Պարզ հասարակական գիտակցության մեջ ազատության և արդարության սպասումը, ի վերջո, «մարմնավորվում» է՝ որպես տնտեսական սպասում:
Զարմանալի կառավարություն ունենք. չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում։ Բյուջեի գանձապետական հաշվին 500-600 մլն դոլար կա, իսկ կառավարությունն ակտիվորեն նոր վարկեր է ներգրավում։ Միայն վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել։ Այն դեպքում, երբ բյուջեն փողի խնդիր չունի։ Խնդիրը ծախսերը ժամանակին կատարել չկարողանալու մեջ է։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը երկրում բարեփոխումների իրականացման հարցում առաջ է շարժվում հնարավոր առավելագույն արագությամբ: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանը ԵԱՏՄ-ում մեծ դերակատարում ունեցող խաղացող է, և Իրանի համար մեծ առավելություն է, որ Հայաստանի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի միջոցով ԵԱՏՄ դուրս գալու համար Իրանն ի՞նչ ունի առաջարկելու Հայաստանին։
Ֆինանսական ու բանկային կայունության համար մի պահ սպառնալիքներ ստեղծվեցին «թավշյա հեղափոխության» օրերին։ Բայց հաջողվեց առանց մեծ կորուստների դուրս գալ այդ իրավիճակից։ Ճիշտ է, դրա համար Կենտրոնական բանկը բավական լուրջ գին վճարեց. երկրում ֆինանսական կայունության ապահովման նպատակով 2018թ. ապրիլ-մայիսին Կենտրոնական բանկի պահուստները կրճատվեցին 227 մլն դոլարով, ինչը, անշուշտ, նորմալ երևույթ է նման իրադարձությունների պայմաններում։