Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։
Վերջին մոտ 3 ամսում գրանցվել է խախտումների 67 դեպք՝ ընդհանուր 25.4 մլն դրամ տուգանքի ծավալով, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 213 դեպք՝ ընդհանուր 132 մլն դրամ տուգանքի ծավալով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են՝ 11.7, իսկ գինունը՝ 0,8 տոկոսով:
Թե ի՞նչ կլինի առաջիկայում՝ դժվար է կանխատեսել: Լուրջ տնտեսական բաղադրիչ չունեն ընտրապայքարի ելած քաղաքական ուժերը: Ոչ հիմնական հավակնորդը, ոչ երկրորդ տեղի համար պայքարողները:
«Այն, որ ամերիկացիները նշում են, որ «Ռուս-Արմենալը» ռուսական դուստր ձեռնարկություն է, ապա այս հարցը կարող է միջազգային դատարանում քննվել, կարծում եմ, դա սխալ մոտեցում է», – ասաց նա:
Օրեր առաջ մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, և մասնակից քաղաքական ուժերը հրապարակեցին իրենց նախընտրական ծրագրերը:
Եթե մեր առջև խնդիր ենք դրել դառնալու այնպիսի հասարակություն, որը կատարում է ճիշտ ընտրություն, ապա պետք է այդ հասարակությունը հստակ կարողանա տարբերել մանիպուլյացիան ճշմարտությունից, և խոստումը՝ ծրագրից:
Խորհրդարանի արտահերթ ընտրությունները ստվերեցին ամեն ինչ: Տեղեկատվական հոսքերում միայն նախընտրական քարոզարշավ է ու սպորտային լուրեր: Ստուգեք ու ինքներդ կհամոզվեք, որ լրատվամիջոցներում տնտեսական տեղեկատվություն համարյա չկա:
Մայիս ամսից սկսած, արդեն գրեթե 7 ամիս գործող իշխանությունը համարյա բոլոր մակարդակներում խոսում է հարկային ստվերի կրճատումից, սակայն արի ու տես, որ նախընտրական ծրագրի մեջ այս մասին որևէ խոսք չկա: Այս հանգամանքներից ելնելով՝ կարող ենք կատարել առավելագույնը 2 եզրակացություն:
2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումներին զուգընթաց տեղի ունեցող քաղաքական զարգացումներն այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ կասկածի տակ էր հայտնվել նախագծի հնարավոր հաստատումը:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ալավերդիում անդրադարձավ Թեղուտի հանքավայրի և պղնձաձուլական գործարանի խնդիրներին, նաև Շնող ՀԷԿ-ին։
Օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում (ՀՕ) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մինչ այդ էլ արդեն ՀՕ-ով, մասնավորապես՝ ծախոտի և ալկոհոլի մասով, յուրաքանչյուր տարի որոշակի բարձրացում էր նախատեսվում, հետևաբար՝ այս առաջարկներն այդ փոփոխությունների մի փոքր արագացումն է միայն։
«Տնտեսվարողների քանակի ավելացումը սկսվել էր դեռևս 2015 թվականից՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ: 2018թ. հունիսից սկսած նրանց թիվն ավելի է շատացել: Մեծացել են նաև ներմուծվող ապրանքների խմբաքանակները»,- նշեց Արտակ Շաբոյանը:
«Դրական տեղաշարժեր են նկատվում վարկավորման ուղղությամբ, այդտեղ աճ է արձանագրվել: Մեր ունեցած իրավիճակի համար սա աննախադեպ է»:
«Այս պրոցեսի արդյունքում գործարար՝ պետք է նշանակի՝ շատ ավելին, քան նշանակում է՝ պատգամավոր։ Գործարարի գործունեության արդյունքում մենք բոլորս շանս ենք ունենում ձևավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական, միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները»։
«Խոպանի» հարկի մասին լուրերն ալեկոծել են Հայաստանի ակտիվ հանրությանը, առավել ևս՝ նախընտրական այս շրջանում: «Հանրային ռադիոյի» եթերում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել է 2020թ.-ից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների պարտադիր հայտարարագրման և եկամտային հարկի պոտենցիալ վճարող դառնալու մասին:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու ՊԵԿ ցանկություն-նախագծին, ասաց, որ դա նոր բան չէ։
Երբ այս տարվա հունիս ամսին կառավարությունը կատարյալ լռությամբ հաստատեց Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, անմիջապես կասկածներ հնչեցին, որ լռության հիմնական պատճառն այն մութ էջերն են, որոնք կարող են դուր չգալ Հայաստանի Հանրապետության «հպարտ» քաղաքացիներին:
Վերջապես եկավ երկար սպասված նոյեմբերի 20-ը, և Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Նրա բնորոշմամբ, եթե մարդիկ նման գաղափարներ են առաջ քաշում, նշանակում է՝ մղոններով հեռու են տնտեսագիտությունից։
«Վիվա-Սել ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործարար միջավայրում որևէ փոփոխություն նկատելի՞ է, նշեց, որ փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ չի անցել։
«Եթե որևէ ժամանակ որևէ որոշում ընդունվել է, հիմա մենք չպետք է հետադարձ հայացքով նայենք դրան ու ասենք, որ շատ սխալ է, որովհետև ճիշտ ու սխալի գնահատականը տալու համար պետք է այդ ժամանակը մոդելավորես, սիմուլյացիա անես ու տեսնես, որ հիմա լիներ, էլի այդ որոշումը կընդունվե՞ր, թե՞ ոչ»:
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարկային չարաշահումների հետ կապված ՊԵԿ-ի բացահայտումները կարող են գազի սակագնի ամբողջական պատմության բացահայտման սկիզբ լինել:
Տնտեսական շաբաթվա ամենացնցող ու ամենահակասական տեղեկատվությունները վերաբերում են էներգետիկայի ոլորտին: Նոյեմբերի 14-17-ին Երևանում անցկացվում է «Էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառումը:
Իշխանությունը չպետք է վախենա համարձակ փոփոխությունների գնալ, որովհետև դա է միակ ելքը: Հակառակ դեպքում՝ մեր տնտեսությունը շարունակելու է «սահել դանակի շեղբի վրայով», որտեղ ամեն պահի կարող է վնասվել և սայթաքել ցած:
Ազգային ժողովի լիագումար նիստում ընթանում է «2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի» նախագծի քննարկումները, որը մեկնարկեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթով:
Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։
«Քանի դեռ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այդ փոխանակումը մեզ համար կենսական նշանակություն ունի»:
Նիկոլ Փաշինյանին լսելիս՝ ինձ մոտ զգացողություն առաջացավ, որ գրեթե նույնատիպ տեքստ ես նախկինում լսել կամ կարդացել եմ։ Հետո Google-ի օգնությամբ պարզեցի, որ ճիշտ եմ զգացել։