ՀՀ Կենտրոնական բանկը, ի թիվս այլ տվյալների, տարեկան կտրվածքով հրապարակում է բանկային համակարգի վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ Այն ցույց է տալիս, թե բանկային համակարգը որքանով է «մասնակցում» տնտեսությանը։
2 օր առաջ հրապարակվեցին 2018 թվականի հունվար-փետրվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք կրկին տպավորիչ են։
ՀՆԱ-ի աճը բնակչության կենսամակարդակի բարելավման համար՝ անհրաժեշտ, սակայն՝ ոչ բավարար պայման է։ Այս մասին նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված «Ներառական զարգացման ինդեքս» 2018 զեկույցում։
2017 թվական տարեվերջին գրեթե ամեն օր մամուլում շրջանառվում էր բարձր գնաճի թեման: Ընդ որում, հասարակության համար մտահոգիչ էր ոչ թե՝ գների դեկտեմբերյան սեզոնային աճը, այլ՝ թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին:
Ֆինանսական թափանցիկության մասին բոլորը միշտ խոսել են, խոսում են և կխոսեն։ Խոսքը ոչ միայն պետական կառույցների թափանցիկության մասին է, այլ նաև՝ խոշոր մասնավոր ընկերությունների։
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբից աննկատ մի գործընթաց սկսվեց, որի մասին առ այսօր միանշանակ գնահատական չկա: Մինչդեռ համաշխարհային լրահոսում ամեն օր առնվազն մի քանի լուր է շրջանառվում այդ երևույթի հետ կապված:
2017թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը տպավորիչ աճ գրանցեց։ 2016թ. համեմատ՝ արտաքին առևտրի ծավալն աճեց 26.9%-ով և կազմեց 6 մլրդ 425.5 մլն դոլար։ Այդ թվում, արտահանումն աճեց 25.2%-ով՝ հասնելով 2 մլրդ 242.9 մլն դոլարի, իսկ արտահանումն աճեց ավելի շատ՝ 27.8%-ով, և կազմեց 4 մլրդ 182.7 մլն դոլար։
Տնտեսական անցուդարձին հետևողները, թերևս, արդեն տեղյակ են, որ 2017 թվականին Հայաստան են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ, մոտավորապես՝ 1.5 մլն։ 2016 թվականի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է տպավորիչ 18.7%-ով։
Քաղաքական կյանքը եռում է: Համենայն դեպս, նման տպավորություն կարող են ունենալ խորհրդարանական գործընթացներին հետևողները: Համարյա ամեն օր խորհրդարանական քաղաքական համակարգն ամբողջացնող օրենքներ են ընդունվում:
Փետրվարի 28-ը տնտեսական տեղեկատվության առատության օր էր։ Խոսքը միայն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի մասին չէ։
2017 թվականի ընթացքում հայաստանյան առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը զգալի աճ է գրանցել։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արտաքին առևտրի տվյալները։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակեց 2018 թվականի հունվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ 2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անշարժ գույքի շուկան 2017 թվականին բավականին ակտիվացել է։
«Մանդատ» հ/կ-ն 2 օր առաջ ներկայացրեց 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին 2 նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:
Տաք ձմեռը գյուղատնտեսական առաջանցիկ տարի է խոստանում: Բոլորը քննարկում են ծառերի վաղաժամկետ բողբոջակալելու վտանգները: Գյուղացիներն Արարատյան դաշտում նույնիսկ հողային աշխատանքներ են սկսել:
2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20284 հանցագործություն՝ 2016 թվականի 18764-ի դիմաց։ Տարվա կտրվածքով, հանցագործությունների թիվն աճել է 1520-ով կամ 8.1%-ով։
Ասում են՝ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այդ թվում՝ տնտեսությանը վերաբերող կանխատեսումներ։
Արդեն հայտնի է, որ 2017 թվականին Հայաստանից արտահանումն աճել է 25.2%-ով և կազմել 2 մլրդ 242.9 մլն դոլար։ Աճի ցուցանիշը բարձր է, սակայն կարևոր է, թե ինչի հաշվին է գրանցվել այդ աճը։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մի քանի օր առաջ հրապարակեց տնտեսական լրագրողների կողմից ամենից շատ սպասված պարբերականներից մեկը՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մեծությունը 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։
Գնաճն արդեն մի քանի ամիս շարունակում է մնալ քաղաքական հիմնական թեման: Մեկը մյուսի ետևից խորհրդարանական քաղաքական փոքրամասնությունները փորձում են օրենսդրական կարգավորում գտնել գնաճի դեմ պայքարելու համար:
Պաշտոնական վիճակագրությունն այս ամսվա վերջին կհրապարակի տնտեսական աճի (ՀՆԱ-ի աճի) ցուցանիշը՝ 2017թ. համար։ Արդեն գրեթե համոզված կարելի է ասել, որ այն կլինի 7%-ի սահմաններում…
Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ հունվարի 25-ին հրապարակել էր նախնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։
Տարեսկիզբը սովորաբար ամփոփումների շրջան է: Անցած տնտեսական տարին ամփոփեցին նաև Ադրբեջանում: Բոլոր իշխանություններն էլ որոշակի իմաստով իրար նման են:
Ադրբեջանական մամուլը հերթական անգամ անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրին։ Հետաքրքրվողը News.az-ն է:
Գիտե՞ք՝ ինչ է ցույց տալիս այս գծապատկերը։ Կետագիծն ԱՄՆ-ում պանրի սպառումն է մեկ շնչի հաշվով։ Իսկ սև գիծը այն մարդկանց քանակն է, որոնք մահացել են՝ քնած ժամանակ խճճվելով վերմակի մեջ։
2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են ուղարկել 1 մլրդ 561.5 մլն դոլար։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքը 1 մլրդ 321.1 մլն դոլար էր։
Սրանից հետո կառավարությունը հույսն ինքն իր վրա պետք է դնի։ Որովհետև, եթե ԿԲ-ն շարունակի մեղմ դրամավարկային քաղաքականությունը, գնաճը կարող է դուրս գալ թույլատրելի միջակայքից։
Այս տարի վերջապես նոր Սահմանադրությունը կմտնի ուժի մեջ: Ընդիմադիրները պատրաստվում են որոշակի քայլերի, որոնք ավելի շուտ ակցիա են հիշեցնելու: Իսկ իշխանությունները խորհրդարանական համակարգի անցմանն արդեն պատրաստ են: Միակ անհայտն ապագա նախագահի անձն է:
Իսկ ի՞նչ կարող է անել պետությունը՝ գնաճի հարցում։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Գների սպասվող աճը պայմանավորված է միջազգային կառույցների կողմից պարտադրված Հարկային օրենսգրքով և ԵԱՏՄ դրույքաչափերով։ Այսինքն, սրանք փոխելու մասին խոսելը միամտություն է։