Ֆիլմերը փոխո՞ւմ են մեր կյանքը, թե՞ ոչ, օ՜ կապիտան, իմ կապիտան

Պատասխանն այս հարցի միանշանակ լինել չի կարող: Իմ դասախոսներից մեկը, ով ամենաինտելեկտուալ մարդկանցից էր, ում ճանաչելու առիթ երբևէ ունեցել եմ, վստահ էր՝ չեն փոխում: Համաձայն եմ, չեն փոխում. մենք դիտում ենք ֆիլմը, վայելում ենք այն, կամ հակառակը, իսկ ավարտից հետո անցնում ենք նույն կյանքին՝ գնում ենք աշխատանքի, ընթրիք ենք պատրաստում, հանդիպում ենք ընկերներին, իսկ օրվա ավարտին նոր ֆիլմ ենք որոնում: Այո, ամեն ինչ նույնն է, բայց կան ֆիլմեր, որոնք մեր կյանքը թեև չեն փոխում, բայց այն, ինչ մենք անում ենք այդ կյանքի ընթացքում, ավելի բովանդակալից են դարձնում:

Dead Poets Society' Headed for Off-Broadway Stage – The Hollywood Reporter

Այդ շարքին դասվող ֆիլմերից է ռեժիսոր Փիթեր Ուիրի կողմից 1989 թվականին նկարահանվաղ «Մեռած պոետների հասարակություն» (Dead Poets Society) կինոնկարը:

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի հեղինակավոր Վելթոն ակադեմիայում սովորող մի խումբ տղաների մասին, որոնց կյանքը փոխվում է նոր ուսուցիչ Ջոն Քիթինգին (Ռոբին Ուիլյամս) հանդիպելուց հետո: Նոր հայացքներ, դասավանդման ոչ դասական մեթոդներ, հարգանք և սեր աշակերտների նկատմամբ: Այն, ինչ «Ավանդույթ», «Պատիվ», «Կարգապահություն» և «Գերազանցություն» սկզբունքներն ունեցող ակադեմիայում սաները չեին տեսել:

Կարդացեք նաև

Dead Poets Society: 30 years on Robin Williams' stirring call to 'seize the day' endures | Movies | The Guardian

Պարոն Քիթինգը իր սաների կյանքն է փոխում, ինչն էլ փոխում է ֆիլմը դիտողի հայացքը առ կյանք: Արժեքները, որոնց կրողն է պարոն Քիթինգը, փոխանցվում են հանդիսատեսին: Ուսուցիչը իր առաջին դասախոսությունը սկսում է մահվան մասին խոսելով՝ հասկացնելու համար աշակերտներին, որ կյանքը անցողիկ է և պետք է որսալ ակնթարթը՝ «Carpe diem»: Ուսուցչի հետ սերտ զրույցների արդյունքում երիտասարդները գաղտնի վերաբացում են «Մեռած պոետների հասարակություն» գրականական ակումբը, որի անդամ է եղել Քիթինգը նախկինում։

Ազատության և սիրո մեծ ալիք, որը բացահայտում է տղաների իրական ներուժը: Ջոն Քիթինգն ակամայից դառնում է գուրու իր սաների համար, Նուվանդան (Չառլի Դալթոն)՝ իսկական առաջնորդ, Թոդն (Իթան Հոուք) ազատվում է ներքին բարդույթներից, իսկ Նիլը (Ռոբերտ Շոն Լեոնարդ) վերջապես բացահայտում է իր ինքնությունը՝ կյանքում առաջին անգամ հասկանալով, թե ինչ է ուզում անել:

DEAD POETS SOCIETY - NEAL WANTS TO BE AN ACTOR, HIS DAD "YOU CAN FORGET ABOUT THIS ACTING BUSINESS" - YouTube

Տղաների իդեալական թվացող կյանքը, թեև, կարճ է տևում: Ռոմանտիկայի, սիրո, պոեզիայի, ջազի և աղջիկների ընկերակցությամբ անցնող երեկոները մի օր ավարտվում են ողբերգությամբ, որը հետևանք էր ծնողների կարծրատիպային մտքի և զավակին հասկանալու զրո պատրաստակամության:

«Մեռած պոետների հասարակություն» ֆիլմը գուցե չփոխի Ձեր կյանքը, բայց եթե Դուք ունեք սիրտ և առանց մեծ ջանքեր գործադրելու կարողանում եք գտնել դրա տեղը, ապա այն կսկսի այլ կերպ բաբախել սիրո, ազատության, ընկերության, կարեկցանքի յուրաքանչյուր դրսևորումից:

As Dead Poets Society turns 30, classroom rapport is still relevant and risky

Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս