Ամիսներ շարունակ մեր թիմն ապրեց անհանգիստ, զգայուն, պատասխանատու օրեր՝ ստեղծելու համար «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ» նախագիծը և այն արդեն իրականություն է:
Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Ուորեն Էդվարդ Բաֆեթ՝ ամերիկացի բիզնես-մագնատ և ներդրող, աշխարհի ամենահաջողակ ինվեստորներից մեկը: Բաֆեթը «Berkshire Hathaway» նախագահն է, գործադիր տնօրենը և ամենամեծ բաժնետերը: 2008 թվականին ճանաչվել է՝ ամենահարուստ, իսկ 2015-ին՝ աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդը:
Սեպտեմբերի 6-ին իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց համաշխարհային և ֆրանսիական կինոյի աստղ Ժան-Պոլ Բելմոնդոն:
Բոլորս ասում ենք, որ Վիկտոր Համբարձումյանը մեծ գիտնական է, սակայն 95 տոկոսը չի հասկանում, թե ինչու. նա նաև մեծ դիվանագետ էր, մեծ քաղաքացի: Ե՛վ Խորհրդային Միության, և՛ Հայաստանի մեծ քաղաքացի էր. այս երկուսը հաճախ հակասության մեջ են մտնում, և միայն նման մարդն էր, որ կարող էր այդ երկու, հաճախ իրար հակասող զգացումներն ու արժեքներն ինչ-որ ձևով համադրել և հաղթող դուրս գալ»,- նշեց Հայկ Հարությունյանը:
Ռոբերտ Տորու Կիոսակի. ճապոնական ծագմամբ ամերիկացի գործարար, ներդրող, գրող և ուսուցիչ: Առավել հայտնի է իր «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքով: Հեղինակ է 22 գրքերի, որոնք վաճառվել են ավելի քան 26 մլն օրինակով: Մշակել է ուսուցողական «Կանխիկի հոսք 101» սեղանի խաղը՝ նախատեսված զարգացնելու ֆինանսական ռազմավարությունը, և դրա շարունակությունը՝ «Կանխիկի հոսք 202»-ը:
Հայաստանում ծնված, Կանադայում մեծ համբավ ունեցող մեր հայրենակից լուսանկարիչ Յուսուֆ Քարշը մահացավ 2002 թվին՝ 93 տարեկան հասակում: Բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած այս լուսանկարչի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով: Նա աշխատել է 20-րդ դարի լեգենդների հետ: Այս դարաշրջանի մեծերից շատերը, որոնց մենք այսօր ճանաչում ենք լուսանկարներով, հավերժացել են հենց մեր հայրենակցի լուսանկարչական ապարատի շնորհիվ:
Հետևեք նրանց օրինակին ՝ ավելի լավ պատրաստվելու նոր աշխատանքային շաբաթվան:
Հեշտ է երջանիկ լինել: Դալայ Լաման դրանում վստահ է: Նա լավատես է, հումորի մեծ զգացում ունը: Երջանկության 6 դասերը Դալայ Լամայից արժե լսել:
Գործարար և գյուտարար Իլոն Մասկը չի թաքցնում, որ երկար տարիներ փորձում է գուշակել Տիեզերքի գաղտնիքները: Նա կարողանում է նայել աշխարհին տարբեր կողմերից, իսկ նրա արտահայտությունները մոտիվացնում են դառնալ ավելի լավը:
Սովորաբար մենք համարում ենք, որ եթե ընկերները մեզ մոտ մարդիկ են, ապա նրանց հետ կարելի է կիսվել յուրաքանչյուր հարցով: Բայց նույնիսկ, եթե ընկերությունն իսկական է, ապա միևնույն է, կա 2 վտանգ, որոնց մասին մենք մոռանում ենք: Դրանց մասին խոսել է Օշոն՝ հղելով Մաքիավելիին:
Բուդդիստների հոգևոր առաջնորդ 86-ամյա Դալայ լաման բժիշկներին հայտնել է մինչև 110 տարի ապրելու իր վճռականության մասին և բացահայտել է երկարակեցության գաղտնիքը: Նա նշել է, որ իր երազների և կանխատեսումների համաձայն՝ իր կյանքը կտևի մինչև 110 տարեկանը, որոշ կանխատեսումներ էլ հուշում են, որ անգամ 113 տարի…
Հայտնի ռեժիսոր և դերասան Ռոբերտ Դաունի ավագը Միացյալ Նահանգներում՝ 85 տարեկանում կնքել է մահկանացուն: Այս մասին հայտնել է նրա կինը:
Հայկական արմատներ ունեցող ServiceTitan-ը հայտարարել է ևս 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին, Series G-ն այդ ընկերությունը գնահատում է 9,5 միլիարդ դոլար: Այժմ ընկերությունը ձեռք է բերում Aspire Software-ը, որը ծրագրային ապահովում է տրամադրում հատուկ կոմերցիոն բնապատկերների համար:
Նրանք այնքան տարբեր են և այնքան սիրելի:
Forbes հանդեսը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը։
Մայիսի 29-ին մահացել է փոփ և քանթրի ժանրում հանդես եկող ամերիկացի կատարող Բի Ջեյ Թոմասը: Վերջինս կյանքից հեռացել է 78 տարեկանում Տեխասում:
Ալկոհոլի թեման կարմիր գծով անցնում է Էռնեստ Հեմինգուեյի ամբողջ կյանքով: Գրողն ասում էր, որ «Ինտելիգենտ մարդը ստիպված է երբեմն խմել, որպեսզի դիմանա հիմար մարդկանց հետ շփմանը»: Բայց հենց ալկոհոլային կախվածության պատճառով Հեմոնգուեյը կյանքի մայրամուտին ընկղմվեց խելագարության գիրկը. նա անընդհատ գտնվում էր ընկճախտի և պարանոյայի վիճակում:
Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունն ավելի քան 20 միլիարդ դոլարով կրճատվել է Saturday Night Live (SNL, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում») հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո:
Ներկայացնում ենք մեծագույն մարդկանց տարօրինակ սովորությունները, որոնց կյանքն անցել է տաղանդի և խելագարության եզրագծով:
Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը մի անգամ պատմել է այն մասին, որ ավելի վաղ հագուստ ընտրելիս օրական կորցրել է բավականին շատ ժամանակ: Չմտածելու համար այդ մասին՝ Մարկը գնել է նույն վերնաշապիկներից: Երիտասարդ միլիոնատերը կարծում է, որ նման զգեստապահարանը գերազանց որոշում է նրանց համար, ում համար թանկ են իր ժամանակը և նյարդերը:
Իոսիֆ Բրոդսկին ամենի մասին միշտ խոսել է անկեղծ և շիտակ: Նրա խոսքերը կարող են դաժան լինել, կարող են՝ ցավոտ, բայց դրանք միշտ ստիպում են մտածել:
Հայոց ցեղասպանության լուրը լսելով՝ Վահան Տերյանը գալիս է Երևան։ Գալով Հայաստան՝ Տերյանն այցելում է «Ցարսկայա» փողոցում գտնվող որբանոցը և երեխաներին հանձնարարում է գրել շարադրություններ այն ամենի մասին, ինչ տեսել են այս ամբողջ ընթացքում։ 8-15 տարեկան որբ երեխաները պատմում են ցեղասպանության մասին` դեպքերից անմիջապես հետո։ Մանկական այդ անկեղծ պատմությունները բացառիկ փաստաթղթեր են, որոնք ևս մեկ անգամ աշխարհին ապացուցեցին, որ 20-րդ դարասկզբին թուրքերի կողմից իրականացվել է ցեղասպանություն։
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ևս մեկ անգամ աշխարհի ամենահարուստ մարդն է, ըստ Bloomberg միլիարդատերերի ինդեքսի (BBI):
Ծանոթությունների հավելված Bumble Inc-ի արժեթղթերի գինն օրերս 67 տոկոսով աճել է, ինչի արդյունքում ընկերության 31-ամյա տնօրեն Ուիթնի Վուլֆ Հերդը: Նա կարողությունն այս պահին գնահատվում է 1,5 մլրդ դոլար, դարձել է մոլորակի սակավաթիվ կին միլիարդատերերից մեկը։
1908 թվականն էր, երբ ես Ալեքսանդրապոլի դպրոցներից մեկում երգի եւ երաժշտության ուսուցիչ էի:
«Տիկին Զապել Եսայանը թուրքահայ կամ լավ է ասել՝ պոլսահայ նորագույն գրականության անվանի դեմքերից մեկն է: Երկու տասնյակ տարի է՝ նրա պատմվածքները, մանրավեպերը տպագրվում են թուրքահայ համարյա բոլոր թերթերում: Առաջին անգամ Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում տպագրվեց տիկին Եսայանի մի արձակ բանաստեղծությունը, երբ հեղինակը 17 տարեկան մի դեռատի օրիորդ էր:
Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարեւանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրին: Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։
Անկրկնելի Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպենը, ով ավելի հայտնի է Ժորժ Սանդ անվամբ, գրել է ավելի քան 100 վեպեր ու վիպակներ, հսկայական քանակությամբ հրապարակախոսական հոդվածներ, կազմել է բազմահատոր ինքնակենսագրական ու շարադրել 18 դրամա։ Սանդն ինքնուրույնաբար մշակել է բացարձակապես նոր գեղարվեստական ժանր՝ ռոմանտիկ հոգեբանական վեպի ժանրը։
«Шаганэ ты моя, Шаганэ…». ո՞վ էր Եսենինի սիրելի Շահանե Տալյանը. Տեր Կյուրեղ քահանա Տալյանը մանրամասներ է ներկայացնում