Ինչպես հարստանալ, եթե սկսում եք 0-ից․ միլիարդատերերի խորհուրդները

Առանց մեծ ժառանգության, խարդախության և կասկածելի գործարքների։

Հարստանալու մասին խորհուրդները ամենուր չափից շատ են։ Բայց ավելի նախընրելի է լսել այն մարդկանց, ովքեր կիսվում են սեփական փորձով և ունեն հաջողության հասնելու իրենց ճանապարհը։

Կանոն թիվ 1

Արեք այն, ինչ ձեզ ոգեշնչում է

Ոչ մի իսկապես հայտնի նախագիծ չի դարձել այդպիսին միայն այն պատճառով, որ ստեղծողը ցանկանում էր մեծ գումար աշխատել:

Որպես կանոն, նպատակը շատ ավելի հավակնոտ էր։ Նույն Իլոն Մասկի նման, ով ցանկանում է բնակեցնել Մարսը, և այս տարի դոլարային միլիարդատերերի ցուցակում զբաղեցրեց առաջին տեղը։

Կամ Մարկ Ցուկերբերգը, ով ստեղծեց Facebook-ը մոլորակի բոլոր մարդկանց համախմբելու համար: Կամ Սթիվ Ջոբսը, ով ցանկանում էր ստեղծել ոչ թե պարզապես հեռախոս, այլ այնպիսի ապրանք, որի մասին մարդիկ կերազեին:

«Փողը ուղղակի հետևանք է։ Ես միշտ թիմին ասում եմ՝ մի անհանգստացեք շահութաբերության համար։ Եթե ձեր գործը լավ անեք, շահույթ կգա», – բացատրում է մեկ այլ միլիարդատեր, Louis Vuitton Moët Hennessy-ի սեփականատեր Բեռնար Առնոն:

Կանոն թիվ 2

Քրտնաջան աշխատեք և մի շեղվեք

Նույն Իլոն Մասկը աշխատասեր է։ Ինչպես Forbes-ի ցուցակի իր հասակակիցներից շատերը, ովքեր իրենց կարողությունը կառուցել են զրոյից: Tesla-ի ստեղծողն աշխատում է շաբաթական 80-100 ժամ։ Բայց պետք է պահօանել թիվ 1 կանոնը՝ հաճույք ստանալ աշխատանքի ընթացքից։ Գլխավորը չշեղվելն է։

«Եթե ցանկանում եք գրող լինել, ապա ձեր աշխատասենյակում հեռախոս չպետք է ունենաք, և, իհարկե, չպետք է ունենաք հեռուստացույց կամ ուշադրությունը շեղող հիմար տեսախաղեր: Եթե կա պատուհան, ապա փակեք վարագույրը»,- ասում է Սթիվեն Քինգը՝ 70 գրքերի հեղինակ և 400 միլիոն դոլար կարողության սեփականատեր։

Կանոն թիվ 3

Շրջապատիր քեզ ճիշտ մարդկանցով

Կատարյալ տարբերակ է, երբսիրելիները ձեզ վեր են քաշում, ոչ թե վար: Եթե դուք ապրում եք ճնշված վայրում, որտեղ բոլորը մտածում են միայն խմելու մասին, ապա դժվար թե այնտեղ հարուստ լինեք (եթե նրանց ալկոհոլ չվաճառեք): Զարգացման համար պետք է ընտրել այն վայրերը, որտեղ դրա համար պայմաններ են ստեղծվում, և կան մարդիկ, ովքեր ունեն նույն արժեքները, ինչ դու։

«Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր մարտահրավեր են նետում ձեզ, սովորեցնում և դրդում են ձեզ լինել լավագույնը»,- ասում է Microsoft-ի ստեղծող և մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը։

Գեյթսի խոսքով, մարդկային բնույթ այնպիսին է, որ մարդիկ շարժվում են այն նույն ուղղությամբ, որով շարժվում են իրենց մոտ գտնվող մարդիկ: Եթե ձեր ընկերները սովոր են շատ քիչ գոհ լինել, զարմանալի չէ, որ ձեր ջերմությունը ժամանակի ընթացքում մարում է:

Ընդհակառակը, հաջողակ մարդիկ ձեզ ստիպում են հավատալ, որ դուք կարող եք ավելին անել:

Կանոն թիվ 4

Փորձեք և փորձեք

Որոշ մարդիկ առասպելական հարստացան միայն այն պատճառով, որ նրանք օգտվեցին հնարավորությունից և փորձեցին բոլորովին նոր բան: Ինչ-որ մեկը չվախեցավ և հինգ տարի առաջ բիթքոյններ գնեց:

Ինչ-որ մեկը մի պահ որոշեց բլոգ գրել YouTube-ում, չնայած բոլորը պտտվում էին իրենց գլխի շուրջ և ասում, որ դրա վրա հնարավոր չէ գումար աշխատել: Եվ ինչ-որ մեկը սկսեց իր պարզ խորհուրդները տարածել Instagram-ում և մի քանի տարի անց ձեռք բերեց մեկ միլիոն բաժանորդ:

«Որքան ավելի ակտիվորեն փորձեք ինչ-որ նոր բան, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենաք գտնել իսկապես արժեքավոր բան»,- ասում է միլիարդատեր Սերգեյ Բրինը՝ Google-ի համաշխարհային որոնման համակարգի հիմնադիրը:

Նախքան ինչ-որ նոր բան փորձելը, դուք պետք է ինչ-որ կերպ սովորեք դրա մասին: Այստեղից ևս մեկ եզրակացություն՝ հարուստ մարդիկ միշտ ինչ-որ բան են սովորում և շատ ժամանակ են ծախսում ինքնակրթության վրա։

«Եթե օրվա վերջում գալիս ես այն եզրակացության, որ գիտես ճիշտ այնքան, որքան գիտեիր առավոտյան, դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ ես անում…», – կարծում է Ուորեն Բաֆեթը:

Կանոն թիվ 5

Գումար խնայեք, միշտ է։

Սա կարելի է անվանել նաև Սքրուջ ՄաքԴակի կանոնը («Բադի հեքիաթներ» կուլտային մուլտֆիլմի գլխավոր հերոսը): Հարուստ մարդիկ փորձում են գումար խնայել տարբեր ֆինանսական գործիքներում և ամեն ինչ չպահել մեկ տեղում (նույնիսկ եթե դա իրենց գործն է): Եթե նույնիսկ իրենց հիմնական ընկերության հետ ինչ-որ բան պատահեր, նրանք մեկնած ձեռքով չէին շրջի աշխարհով մեկ։

«Փորձեք մի կողմ դնել ձեր մշտական եկամտի 10-20%-ը եւ ավելորդ եկամտի կեսը։ Ներդրումներ կատարեք բաժնետոմսերի, անշարժ գույքի կամ ձեր սեփական կրթության մեջ: Փրկված դոլարը վաստակած դոլարն է»,- ասում է Ուորեն Բաֆեթը:
Փողով չի կարելի երջանկություն գնել

Այս կարծրատիպը ամուր մնացել է շատ խորհրդային մարդկանց մտքերում: Բայց, ցավոք, սխալ ենթատեքստով։ Ինչպես, իմաստ չունի ձգտել հարուստ մարդ դառնալ, քանի որ մեծ կապիտալը քեզ չի երջանկացնի։ Իրականում դա ամենևին էլ այդպես չէ։

Արտահայտության իմաստը միայն այն էր, որ փողը չի կարող երջանկության միակ հիմքը դառնալ։ Սա պահանջում է այլ բաղադրիչներ:

«Եթե դու միլիարդատեր ես, միևնույն է կգաս այն եզրակացության, որ ամենակարեւորը քո առողջությունն է։ Հիշիր, որ այն ամենը, ինչի համար ապրում ես, քո կողքին է։ Եվ սա ձեր ընտանիքն է, մտերիմ ընկերներն ու սիրելին: Ի՞նչ իմաստ ունի հարստությունը, եթե այն կիսում ես միայն քեզ հետ»,-ասում է Ուորեն Բաֆեթը:

«Հարուստները միշտ երազում և մտածում են ապագայի մասին, իսկ աղքատները հաճախ սիրում են հիշել անցյալը և չեն էլ ուզում պատկերացնել իրենց ապագա կյանքը՝ հուսալով, որ ավելի լավը չի կարող լինել։ Ոմանք մեղադրում են տարիքին, մյուսները՝ բաց թողնված հնարավորություններին։ Հիշեք, որ երբեք ուշ չէ փոխել ձեր կյանքը՝ անկախ տարիքից»,-ասում է Ջոն Գրեշեմը։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս