«Ձեր կյանքի ամենակարևոր որոշումը ոչ մի ընդհանուր բան չունի ֆինանսների հետ». Ուորեն Բաֆեթ

Berkshire Hathaway ընկերության գործադիր տնօրեն Ուորեն Բաֆեթն իր հաջողությունների համար պարտական է խելացի կատարված ներդրումներին: Բայց եթե Դուք միլիարդատիրոջը հարցնեիք իր ամենակարևոր որոշման մասին, ապա այն ոչ մի կերպ կապված չէր լինի ներդրումների հետ:

Լեգենդար գործարարը պնդում է, որ մարդու ամենակարևոր որոշումը կյանքի ընկերոջ ընտրությունն է:

Բաֆեթի կյանքում եղել է երկու «շրջադարձային» պահ: «Առաջինը, երբ ես ծնվեցի, և երկրորդը, երբ ես հանդիպեցի Սյուզիին,- այդպես է միլիարդատերը խոսել իր առաջին կնոջ մասին, ով կյանքից հեռացել է 2004 թվականին,- Առանց նրա այս ամենն անհնարին կլիներ»:

Ինչո՞ւ է Ձեր հաջողության գաղտնիքը կախված կյանքի ընկերոջ ճիշտ ընտրությունից:

Բաֆեթը մի անգամ հայտարարել է. «Դուք Ձեզ ասոցիացնում եք մարդկանց հետ, որոնք նման են այն տարբերակին, ինչին Դուք ձգտում եք: Դրա համար Դուք կսկսեք շարժվել այդ ուղղությամբ: Իսկ ամենակարևոր մարդն այդ պարագայում, անխոս, Ձեր ամուսինն է կամ կինը: Եվ ես չեմ կարող չընդգծել այդ ընտրության ամբողջ կարևորությունը»:

Իր խորհուրդը գործարարը կրկնել է ոչ մեկ անգամ. «Ամուսնացեք ճիշտ մարդու հետ: Այո, իսկապես, դա արմատապես կփոխի Ձեր կյանքը: Դա կազդի Ձեր ձգտումների և շատ այլ բաների վրա»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս