Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը
82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը: Այս մասին հայտնում են Երեւանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում:
«Խոր վշտով հայտնում ենք, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սգում է վաստակաշատ պրոֆեսորի մահը և իր խորին ցավակցությունը հայտնում նրա հարազատներին, գործընկերներին ու ուսանողներին։
Ռուբեն Ալթունյանը հեղինակ է կոնցերտների, 2 լարային կվարտետի, Սիմֆոնիայի, ժողովրդական նվագարանների համար գրված ստեղծագործությունների, 120 ժողովրդական երգի և պարի, հոգևոր և հայրենասիրական երգերի մշակումների տարբեր կազմերի համար և բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Գրել է նաև երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։