Բիլ Գեյթսը նշել է 2021 թվականի 5 սիրելի գրքերը
Արհեստական ինտելեկտի, գենային ինժեներիայի և Շեքսպիրի ոգեշնչման մասին։
Բիլ Գեյթսը պարբերաբար թարմացնում է իր բլոգը՝ իր կարդացած գրքերի մասին ակնրակներով, իսկ տարեվերջին նա հրապարակում է իր կարդացած գրքերի լավագույն հնգյակւ։ 2021 թվականը բացառություն չէ։ Ահա նրա առանձնացրած գրքերը.
1. Ջեֆ Հոքինս «Հազար ուղեղ. բանականության նոր տեսություն»:
Գիրքը ուրվագծում է արհեստական ինտելեկտի հետազոտող Ջեֆ Հոքինսի նոր տեսությունը, որը կարող է պատասխանել այն հարցին, թե ինչ է բանականությունը և օգնել ստեղծել իսկապես մտածող մեքենաներ:
2. «Կոդի կոտրող. Ջենիֆեր Դուդնա, գեների խմբագրումը և մարդկային ցեղի ապագա», Ուոլթեր Այզեքսոն
Մեկ այլ գիրք, որը պատմում է CRISPR-Cas9 գենոմի խմբագրման մեթոդի ստեղծող Ջենիֆեր Դուդնայի մասին, ով այս աշխատանքի համար ստացել է քիմիայի Նոբելյան մրցանակ։
3. Կազուո Իշիգուրո «Կլարան և արևը»:
Նոր դիստոպիան ապագայի մասին է, որտեղ գենետիկորեն ձևափոխված երեխաներին սովորեցնում են արհեստական ընկեր կամ արհեստական ընկերուհի կոչվող ռոբոտները: Վեպի գլխավոր հերոսուհին՝ Կլարան, հենց այդպիսի ռոբոտ է, և չնայած նրա գիտելիքները հսկայական են, նա շատ քիչ բան գիտի իրեն շրջապատող աշխարհի մասին, և նրա կյանքը ամբողջովին կախված է նրանից, թե ով է նրան գնում:
4. «Համնեթ», Մեգգի Օ’Ֆարել
Սա գեղարվեստական վեպ է, որն անսովոր հեռանկար է առաջարկում Ուիլյամ Շեքսպիրի պատմության և նրա ոգեշնչման հնարավոր աղբյուրների վերաբերյալ: Ստեղծագործությունը հիմնված է դրամատուրգի կենսագրությունից երկու հայտնի փաստերի վրա՝ 11 տարեկանում մահացել է նրա որդին՝ Համնետը, իսկ մի քանի տարի անց Շեքսպիրը գրել է «Համլետ» պիեսը։
5. «Project Ave Maria», Էնդի Վեյեր
«Մարսեցի»-ի հեղինակի նոր գիրքը պատմում է մի մարդու մասին, ով արթնանում է տիեզերանավի վրա մի զույգ մահացած մարդկանց հետ՝ ոչինչ չհիշելով իր և իր կյանքի մասին: Աստիճանաբար նա հիշում է, որ ունի բարդ առաքելություն՝ կանխել մարդկային ցեղի անհետացումը, և նա երբեք չի վերադառնա Երկիր։
Սիրարփի Աղաբաբյան