Բաժիններ՝

15 հետաքրքիր փաստ Վինսենթ Վան Գոգի մասին

1. Պատանի Վան Գոգը, որին շրջապատի մարդիկ համարում էին հանգիստ և դաստիարակված տղա, հաճախ էր կոնֆլիկտի մեջ մտնում ծնողների հետ:

2. Դեռ մանուկ հասակում Վինսենթը հեռանում է դպրոցից: Հետագայում նրան ստիպում են վերադառնալ այնտեղ, բայց նա մի քանի անգամ նորից հեռանում է դպրոցից:

3. Երկար ժամանակ Վան Գոգը պլանավորում էր գնալ պաստոր հոր ճանապարհով և մտադրված էր նվիրել իրեն եկեղեցուն:

4. Վճարովի կրթությունը Վինսենթը չէր ընդունում, համարում էր այն անարդար՝ կարծելով, որ ուսումը պետք է հասանելի լինի բոլորին:

5. Վան Գոգն առաջին անգամ փորձել է իր ուժերը գեղանկարչության մեջ, երբ արդեն հասուն մարդ էր: Ենթադրվում է, որ մեջքով դեպի տեսախցիկը նստած տղամարդը Վինսենթ Վան Գոգն է՝ դեմքով դեպի ընկերը՝ նկարիչ Էմիլ Բեռնարդը:

6. Տասը տարվա մեջ նա նկարել է մոտ երկու հազար նկար: Վան Գոգի ստեղծագործական կարիերան տևել է ընդամենը տասը տարի:

7. Պոլ Գոգենի հետ կոնֆլիկտի պատճառով և ևս ինչ-որ անհայտ պատճառով Վան Գոգը գիշերն իսկապես կտրում է իր ականջի բլթակը:

8. Վինսենթը սիրահարված է եղել իր զարմուհուն և չի թաքցրել դա, ինչի պատճառով նրանից երես են թեքել բոլոր բարեկամները, բացի եղբորից՝ Թեոյից:

9. Ամբողջ կյանքի ընթացքում վան Գոգը պոպուլյար չի եղել: Իրական ճանաչումը եղավ նրա մահվանից մի քանի տասնյակ տարի անց:

10. Կա միֆ այն մասին, որ նկարիչն իր կյանքի ընթացքում վաճառել է ընդամենը մեկ աշխատանք: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Վան Գոգը որոշ աշխատանքներ, այնուամենայնիվ, կարողացել է վաճառել, սակայն շատ ցածր գներով:

11. Նա վախճանվել է ատրճանակից կրծքավանդակի շրջանում ստացած վիրավորումից, որով ցանկացել է քշել թռչուններին: Որոշները մինչև հիմա կարծում են, որ դա եղել է ինքնասպանություն:

12. Վինսենթ Վան Գոգի վերջին խոսքերն են եղել. «Տխրությունը հավերժ է տևելու»:

13. Նրա մահվանից հետո Վան Գոգի եղբայրը՝ Թեոն, փորձել է կազմակերպել նկարչի ցուցահանդեսը, սակայն խելագարվել է և կես տարի անց մահացել:

14. Վան Գոգի գործերը գրավում են առաջին հորիզոնականներն աշխարհի ամենաթանկ կտավների ցուցակում:

15. Վան Գոգը կարողանում էր աշխատանքն ավարտել մի քանի ժամում, ընդ որում, նա միշտ կրկնում էր, որ ինքը տասը տարի սովորել է, որպեսզի կարողանա մի քանի ժամում իսկապես արժեքավոր ինչ-որ բան ստեղծել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս