«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Ալ Պաչինոն՝ մարդկային բնույթի մասին

Եթե դուք լավ դաստիարակություն եք ստացել, ուրեմն ուղիղ սպառնալիքի տակ եք, քանի որ հավատում եք, որ բոլոր մարդիկ այդպիսին են:

Այդ մասին գրում է tayni-mirozdaniya.ru կայքը՝ հղում անելով ամերիկացի հայտնի դերասան Ալ Պաչինոյին:

Կուլտուրան մարդուն պետք է այն բանի համար, որ նա կարողանա ապրել այլ մարդկանց կողքին ու ինքն իր հետ խաղաղ ու ներդաշնակ: Բայց կան մարդիկ, ովքեր դաստիարակված լինելն ընկալում են՝ որպես թուլության նշան:

Ի՞նչ է սա. դաստիարակության արդյո՞ւնք… Այո, որովհետև երեխային ձևավորում են փողոցը, դպրոցը և ծնողները՝ գենետիկան:

Հետևաբար՝ մարդը մշակույթի և դրանով իսկ՝ արժեքային համակարգի արդյունք է: Իսկ եթե դուք լավ դաստիարակություն եք ստացել, ուրեմն դուք ուղիղ սպառնալիքի տակ եք, քանի որ հավատում եք, որ բոլոր մարդիկ այդպիսին են:

Այսպիսի մի ասացվածք կա՝ «Գայլերի հետ ապրելով՝ սովորում ես ոռնալ նրանց պես»: Սա այն մասին է, որ մարդը պետք է իմունիտետ ունենա, պետք է իր շուրջը գտնվող մարդկային տարբեր տեսակների վարքից պաշտպանված լինի:

Հետևաբար՝ մոդելավորելով իրավիճակը, անընդհատ ինքդ քեզ վրա աշխատելով՝ կարելի է հասնել սկզբնական փուլում ուրիշների նեգատիվ վարքագիծը չեզոքացնելու եղանակների տիրապետմանը:

Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն այս առնչությամբ հիանալի խոսք ունի. «Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են»: Այսինքն՝ երբ դուք փոքր-ինչ թուլանաք, միշտ էլ կգտնվի մեկը, ով դա որպես սխալ կընդունի ու կօգտվի իրավիճակից:

Պետք չէ թույլ տալ դա:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս