Իրանում մեծ հույսեր չունեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի պահպանման կամ խաղաղ բանակցությունների հաջող ընթացքի առնչությամբ։ Այս պահին հարցականի տակ են Պակիստանի միջնորդությամբ ուրբաթ օրն Իսլամաբադում նախատեսված բանակցություններն Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև։ Ամեն դեպքում Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ շատ լավ հասկանալով, որ պայմանավորվածություններ խախտելը սովորական երևույթ է հակառակ կողմի համար։
Հանրապետական կուսակցությունը հայտարարեց ԱԺ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով բոլոր հնարավոր միջոցներով նպաստել իշխանափոխությանն ու ընդդիմադիր ուժերի հաղթանակին: ՀՀԿ-ն, ի թիվս այլ միջոցների, հանձն առավ մայիսի սկզբին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի օրերին տարբեր ակցիաներ կազմակերպելու գործը:
Ի՞նչ զադնի դնել. կարո՞ղ ա՝ երկրից ուզում եմ թողնեմ, գնամ կամ երեխեքիս ամոթով թողնեմ. Գագիկ Ծառուկյան
Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: Համագումարը նաև հաստատեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուներին:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն է:
Իմ ուզածը, որ ժողովուրդը լավ ապրի. Ես չեմ ուզում վարչապետ լինել. Գագիկ Ծառուկյան
19 հայ պատանդ կա Բաքվում, նրանց մասին 17 հոդվածներում ոչ մի նշում չկա. Հրայր Պալեան
Ինձ կոչ էիք անում չմխսել հավաքական ընդդիմության հաղթանակը, ես գնացի դրան, որ ձեզ մոտ հավատը չկորչեր. Մարտուն Գրիգորյան
2007 թվականին Ադրբեջանը չընդունեց որևէ առաջարկ. Հրայր Պալեան
Այսօր լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ եթե ընտրություններում հաղթանակի դեպքում իր քաղաքական ուժի ձայներից կախված լինի՝ ընդդիմությունը կգա իշխանության, թե ոչ, կսատարի՞։
Օրերս առանձին հրապարակմամբ՝ «Հայկ Սարգսյանի բացահայտումների քաղաքական շարժառիթները. Ինչո՞ւ նա չի պահանջում 44-օրյայի զեկույցի հանրայնացում, ինչո՞վ էր զբաղված նրա եղբայրը պատերազմի օրերին» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավորի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված մեղադրանքներին:
«3-4 թեկնածու ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու ԲՀԿ վարչապետի թեկնածուն։
Օրերս հայտարարված ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը, ԱՄՆ-Իրան Իսլամաբադում սպասվող բանակցությունները դեռևս չսկսված, կողմերի միջև լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել՝ կասկածի տակ դնելով հրադադարն ու հետագա հնարավոր պայմանավորվածությունները։ Եվ այս ամենն այն պատճառով, որ Իրան-ԱՄՆ հրադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո Իսրայելը սկսեց ուժեղ հարվածները Լիբանանին, հայտարարելով, թե Լիբանանը չի մտնում ԱՄՆ-Իրան պայմանավորվածությունների շրջանակ։
Դավիթ Մինասյանի փաստաբանը՝ Լուսինե Մարտիրոսյանը գրում է. «Բժշկական հետազոտությունների արդյունքում 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում … Այնինչ, այդ օրը, եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի»:
Ես խուլիգան չեմ, այդ հանցանքը չեմ գործել, արդարացման վերդիկտ կայացրեք. Դավիթ Համբարձումյան
«Մենք՝ որպես պետություն, պետք է շահագրգիռ լինենք, որ Իրանում պատերազմն արագ կերպով ավարտվի։ Ցավոք, դիվանագիտությունը և ռազմական փաստացի գործողությունները միշտ չէ, որ համընկնում են, թեպետ հայտարարվել էր հրադադար, բայց Լիբանանի հետ կապված հրետակոծությունները խնդիրը հարցականի տակ են դնում»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Իրանում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ու դրանով պայմանավորված՝ Հայաստանի մասին։
Կարևորն այն է, որ հունիսի 7-ից հետո ոչ մի իրական ընդդիմադիր ուժի ձայն չփոշիանա. Տիգրան Աբրահամյան
Առանց որևէ կասկածի, հենց Միացյալ Նահանգներն են վախենում Իրանից։ Թրամփն ընդունել է Իրանի՝ որպես աշխարհի չորրորդ գերտերություն ի հայտ գալու փաստը: Թրամփն Իրանին առաջարկեց 15 կետից բաղկացած ծրագիր. Իրանը մերժեց այն և փոխարենը՝ ներկայացրեց իր սեփական 10 կետանոց ծրագիրը, և նա ընդունեց դա։ Քանի որ նա վախենում էր Ամերիկայում պատերազմի հասցրած վնասներից, բենզինի գների բարձրացումից, հարյուրավոր ամերիկյան զոհերից, Իրանի դեմ ցամաքային ներխուժման դավադրության ձախողումից և Հորմուզի նեղուցը վերաբացելու անկարողությունից։
Դավիթի համար պայքարելու ենք մինչև վերջ, չեմ կարող հաշտ լինել այս վիճակի հետ. Հովհաննիսյան
Կուսակցության համագումարը միաձայն որոշում կայացրեց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքի ձևաչափով։
Հայտնի են «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի առաջին 30 համարները
Դուք մարդ չդարձաք, տղե՛րք, մարդ չդարձաք։
Կգտնե՞ն արդյոք ընդդիմությունները՝ առանձին-առանձին և միասին վերցրած, առաջիկա երկու ամսում «Իրական Հայաստանին» իրական հայ մարդուն հակադրելու ալգորիթմը: Սա է այս ընտրական շրջափուլի, բայց նաև հետագա ժամանակների ամենագլխավոր հարցը: Բազմապատիկ ավելի կարևոր, քան սոցիոլոգիական հարցումների չափումներն ու դրանցով հիացող չափվողների ինքնագոհությունից արձակվող անպատեհ ու որպես քաղաքական խոսք ներկայացվող ձայների դեցիբելները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է:
«Ցավոք, իրողություն էր, որ ընդդիմադիր դաշտում կար բավականին տհաճ նեգատիվ հակամարտություն կուսակցությունների միջև, որն անխուսափելիորեն պիտի ազդեր ընդհանուր ճակատի համակցված գործողությունների վրա, որոնք պետք է կարողանային այս չարիքի իշխանությունը հեռացնել, և մենք գործնականում չենք մասնակցում, այսինքն՝ մեր անունը չի լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակում, հավատացեք, որ այդ նեգատիվ երևույթը կա՛մ վերանում է, կա՛մ այլևս իր ազդեցությունը չի կարող գործել»,- պարզաբանեց Գագիկ Մինասյանը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Դարյա Սապրինսկայան է:
Ընտրական պայքարի համատեքստում Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ եթե ինքը և իր քաղաքական ուժը չհաղթի, պատերազմ է լինելու, նրա քաղաքական ընդդիմախոսներն էլ հակադարձում են, թե պատերազմ բերողը հենց ինքն է, և, որ ԹՐԻՓՓ-ի նախագիծը չեն չեղարկի, եթե գան իշխանության, այլ հարց է, որ հնարավոր է՝ տարբեր երաշխավորներ ընդգրկվեն, ռիսկային որոշակի պահեր չեզոքացվեն:
Բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական ազատումների տրամաբանությունն ուղղակիորեն կապված է դեպքերի ու իրադարձությունների այն անտրամաբանական հոսքի հետ, որին վերջին տարիներին ականատես ենք լինում։
Երեկ գրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության վերաբերյալ «թարմ» տվյալներ չունի:
Հայաստանում շատ են քաղաքական ուժերը, որոնք տրամադրված են Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցության։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։