Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, համագործակցելով ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ, տոն նվիրեց Շառլ Ազնավուրի երաժշտության երկրպագուներին՝ «Ջազնավուր» համերգի շրջանակում հնչեցնելով շանսոնյեի լավագույն երգերը՝ ջազային մեկնաբանությամբ:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Արցախյան 44-օրյա պատերազմին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում միաժամանակ երեք ներկայացում է վերաբեմադրվում:
27 տարիների կինոստեղծագործական դադարից հետո, համաշխարհային կինոյի կենդանի լեգենդ Արտավազդ Փելեշյանը նոր ֆիլմ է նկարահանել՝ բնության մասին, մարդկությանը հիշեցնելով, որ իրեն չի հաջողվելու հաղթանակած դուրս գալ՝ իր իսկ ստեղծած խառնաշփոթից, սակայն, թունելի վերջում կրկին արև կա, որ հույս է ներշնչում՝ կուտակված ամպերը մի օր նահանջելու են…
Հադրութցի տասնմեկամյա Վիկա Ավետիսյանը հեքիաթներ է գրում ութ տարեկանից: Նրա ստեղծագործությունները պատմում են ծննդավայրի հանդեպ սիրո, կարոտի, բարության ու այլ կարևոր արժեքների մասին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծ է դրել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։
Անցյալ շաբաթ 168.am-ն իր ընլթերցողին ներկայացրեց պարտադիր դիտման ֆիլմերից կազմված ELLE-ի խմբագրության ցուցակը:
Կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Լուի Տրենտինյանը: Դերասանը վախճանվել է կյանքի 92-րդ տարում:
Նվագախմբի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Զարյադյե այգու բացօթյա համերգասրահում, իսկ երկրորդը՝ հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կանաչ թատրոնում (ВДНХ)։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծ է դրվել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։
Նշվում է, որ ցուցադրությունը կբացվի հունիսի 17-ից՝ Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում: Ցուցահանդեսը կգործի 2 ամիս:
25 տարվա դադարից հետո հանրահայտ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը ժամանել է Հայաստան: Նա կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ համերգներով ներկայանալով Երևանում և Գյումրիում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն իրականացրել է «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք ձայնասկավառակով» երկլեզու գրքի շնորհանդեսը:
«Անդարձելիություն», «Մուտքը՝ դատարկություն», «Սեր» և «Էքստազ» ֆիլմերի ռեժիսորը 55 տարեկան է: Նոեն մեզ հետ է արդեն բավականին երկար ժամանակ. մինչև իր գլխավոր հիթը՝ «Անդարձելիություն» կինոնկարը, որի գլխավոր դերերում խաղացել են Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը, նա նկարահանել է կարճամետրաժ «Լեշ» և իր առաջին լիամետրաժ «Մեկը բոլորի դեմ» կինոնկարները, որոնք մասնակցել են Կաննի կինոփառատոնին:
Հունիսի 9-ին Ստամբուլի «Ջեմալ Րեշիթ Րեյ» համերգասրահում Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության (ՀՀ ՄՆ) հովանու ներքո տեղի է ունեցել համերգ՝ նվիրված ՀՀ ՄՆ-ի հիմնադրման 20-ամյակին։
Հունիսի 10-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ դաշնակահար, երաժիշտ Ալեքս Գևորգյանի դեբյուտային՝ «Լուս Ա» ալբոմի շնորհանդես-համերգը։
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին, 19:30-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի շենքում կազմակերպում է «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի շնորհանդեսը:
Հունիսի 18-ին ժամը 19:00 «Մոսկվա» ԿԹ-ում տեղի կունենա աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում: «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։
Հունիսի 8-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում կայացավ «Խաղն ավարտված է» ներկայացման առաջնախաղը։ Կատակերգությունը բեմադրվել է իտալացի հեղինակ Ալդո Նիկոլայի «Պաշտոնյան և կինը» պիեսի մոտիվներով։
Մշակութային երեկո և զրույց Ֆրանսիայի հրապարակում՝ Դավիթ Ամալյանի հետ․ ՈւՂԻՂ
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Անտուան Ագուջյանը նշեց, որ լուսանկարչությունը Ցեղասպանության պատմությունը ներկայացնելու լավագույն միջոցն է իր համար. «Իմ նախնիները Էրզրումից են և Քյոթահիայից՝ Կոմիտասի գյուղից, հարևան են եղել Կոմիտասին: Պատմել են, թե ինչպես են փրկվել, հնարավորություն են ունեցել փախչել Սալոնիկ, այնտեղից՝ Ֆրանսիա: Քիչ էին պատմում, բայց մենք հասկանում էինք, որ Ցեղասպանությունը տեսածները և նրանց ժառանգները հատուկ հոգեբանություն ունեն, հատկապես, որ Թուրքիան չի ընդունում, որ ցեղասպանություն է իրականացրել»:
Հունիսի 18-ին ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան։
Մշակութային երեկո և զրույց Ֆրանսիայի հրապարակում՝ արևելագետ, թարգմանիչ Գևորգ Գալտակյանի հետ։
Երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանն Իտալիայի Ջոյա դել Կոլե քաղաքում կայացած Պիետրո Արջենտոյի անվան երաժիշտ-կատարողների 24-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և հատուկ կրթաթոշակի։
Նկարիչ Մուշեղ Գրիգորյանն իրեն էքսպրեսիոնիստ է համարում: Կարծում է՝ նկարչությունը պետք է լինի զգացմունքային ու անկեղծ: Բնանկարներ, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, աբստրակտ ժանրի հետաքրքիր գործեր ստեղծող նկարիչը խոստովանում է՝ նկարում է ինքնամոռաց՝ երբեք չմտածելով, թե ուր է գնալու, թե ինչ գեղարվեստական լուծումների է հանգելու: Սակայն ենթագիտակցորեն ձգտում է անել հնարավորը՝ արվեստասերներին գերելու համար:
Հին Թբիլիսիի գունեղ կոլորիտի մաս դարձած հայտնի ու անհայտ բազմաթիվ կերպարներ, հայկական հեքիաթների հերոսներն այսօր նոր շունչ են առել վարպետ-տիկնիկագործ Արմենի ձեռքով: Հայազգի նկարիչ, դիզայներ Արմեն Հովհաննիսյանը Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանից է ու երկար տարիներ իրեն նվիրել է տիկնիկագործությանը:
Հունիսի 10-ին, ժամը 20:00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա 12-ամյա դաշնակահար, երաժիշտ Ալեքս Գևորգյանի դեբյուտային ալբոմի շնորհանդես-համերգը։
«2021 թվականին արձանագրվել է 131 իրավախախտման դեպք՝ գանձագողություն, ինչ-որ երկաթյա գործիքների օգնությամբ պատերի վրա փորագրում, ներկերով ինչ-որ պատկերներ նկարել և այլն: Իսկ 2022թ. ունենք իրավախախտման 18 դեպք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:
Վրացական մշակույթի թանգարան է բացվելու Հորդանան գետի մերձակայքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար ավագ քահանա Անդրիա Ջագմաիձեն։