Բաժիններ՝

Յուրի Շևչուկը և ДДТ ռոք-խումբը մեծ համերգ կտան Երևանում

Երեւանում Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 3-ին տեղի կունենա Յուրի Շեւչուկի եւ ДДТ ռոք-խմբի համերգը։ ДДТ-ի ելույթները միշտ որակյալ են կենդանի երաժշտությամբ եւ վիզուալ շոուով, ինչպես նաեւ ցնցող հզորությամբ եւ մթնոլորտի անկեղծությամբ։

Իր երկարատեւ ստեղծագործական կյանքի ընթացքում ДДТ-ն թողարկել է տասնյակ հանրահայտ ալբոմներ։ Խումբը հայտնի է իր ինքնատիպ վիդեոաշխատանքներով, որոնց ստեղծմանը մասնակցել են հայտնի ռեժիսորներ եւ նկարիչներ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ տարբեր երկրներից։ Համերգը, որը խումբը կտա Երեւանում, առանձնահատուկ է, քանի որ կոլեկտիվը մեծ համերգներ չի ունեցել 2020 թվականից։

Այդ ընթացքում խումբը թողարել է երկու ստուդիական ալբոմ՝ «Ստեղծագործություն դատարկության մեջ» եւ «Ստեղծագորություն դատարկության մեջ 2», ինչպես նաեւ Յուրի Շեւչուկը երաժիշտ Դմիտրի Եմելյանովի հետ համատեղ թողարկել է «Գայլերը հրաձգարանում» սկավառակը։ Բեմից կհնչեն ինչպես հայտնի կոմպոզիցիաներ, այնպես էլ նոր երգեր վերջին ալբոմներից։ Տոմսերը կարելի է ձեռք բերել DDT2024.AM կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031