«Իմ նպատակը մեր երկրի անվտանգությունն է, ուրիշ ոչ մի բան. 20 տարի ծառայել եմ բանակին: Երասխավանի բարձունքները որսորդական հրացաններով բարձրացել ենք, ազատագրել ենք, բանակ ենք կազմավորել, անկախություն ենք ձեռք բերել, և եթե այսօր ասում են՝ հետ նահանջեն թե՛ այս կողմից, թե՛ այն կողմից, ապա նրանք գալու են՝ բարձրանան մեր դիրքերը»,- Փոքր Վեդիում 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Հեղինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրեն որպես Ջեմմա են ճանաչում:
Ընտրողները փնտրում են Նիկոլ Փաշինյանին
Զարմացած եմ, որ այսօր, երբ երկիրն այս խառը իրավիճակում է, Ուրցաձորում ոստիկանական այդ քանակով ուժերի ներկայությամբ է ընտրություն տեղի ունենում, չէ՞ որ ինքս 22 տարի ղեկավարել եմ այս համայնքը, կազմակերպվել են ընտրություններ, ու նման բան երբեք տեղի չի ունեցել. սա զավեշտ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը՝ հավելելով.
Տափերականի թիվ 13/15 ընտրատեղամասում 12:00-ի դրությամբ ընտրախախտումներ չեն գրանցվել: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արայիկ Զաքարյանը:
Շատ բան կա ասելու, բայց չեմ ասի. եթե ամեն օր զոհեր կան, ո՞նց կարող է լավ լինել. նորկյանքցի ընտրող
Գարիկ Սարգսյանի հայրը շատ ընտիր ակնկալիքներով է ընտրության եկել
Ընտրարշավին որևէ կերպ Սուրեն Պապիկյանը ներգրավված չի եղել. ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյան
«Ո՛չ գազ ունենք, ո՛չ նորմալ ճանապարհ. անձրևին պետք է նավակ տան, որ երեխեքին դպրոց ուղարկենք». Վեդի քաղաքի բնակիչ
«Օրենքը ես եմ գրել, լավ չեմ տիրապետո՞ւմ. օրենքը հո գրպանումս չի՞, եկեք՝ ցույց կտամ». Հովիկ Աղազարյան
Նոր Կյանքի թիվ 13/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը գոհ է ընտրությունների ընթացքից
Մի օգնեք, մենք իրար կօգնենք. ընտրատեղամասում արալեզցին հրաժարվեց օգնությունից
Վեդիի 13/01 ընտրատեղամասում են գտնվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Հովիկ Աղազարյանը ոստիկանին ցուցումներ էր տալիս՝ նշելով, որ կարգուկանոն չի պահպանում, դրա համար էլ իրենք վիճաբանում են: Ոստիկանի դիտարկմանը, թե կարգուկանոնը պահպանված է, Աղազարյանն արձագանքեց. «Պահպանված չէ, և կզեկուցվի այդ մասին, որ պահպանված չի եղել»:
Ոչ մեկին էլ չեմ ընտրի.Արալեզում բնակիչը պատռեց կտրոնը
168.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Վեդի խոշորացված համայնքում հոսանքազրկումներ են: 13/17 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ դեռ որոշակի ժամանակ մատնահետքերը ֆիքսող սարքը կարող է աշխատել: Իսկ հոսանքազրկման պատճառը Լուսառատում տեղի ունեցած վթարն է: Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:
Նոր Կյանքում Վեդի խոշորացված համայնքի ղեկավար են ընտրում. ՈՒՂԻՂ
Ի՞նչ գործ ունեն ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը 13/01 ընտրատեղամասում
Վեդի խոշորացված համայնքի ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանը կատարեց իր ընտրությունը
Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ինքն իրեն ընտրած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը` Արարատի նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի սանիկ ու մտերիմ, ինչպես ժողովուրդն է նրան անվանում՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը ընտրատեղամասից մինչև իր ծառայողական ավտոմեքենան հասավ` լռության ուխտը չխախտելով։
Լուսավորությունն անբավարար է. Տափերականի 13/16 ընտրատեղամասի բնակիչը դժգոհեց
Փոքր Վեդիում ընտրում են Վեդիի խոշորացված համայնքի ղեկավար. ՈՒՂԻՂ
Ուրցաձորում Վեդի խոշորացված համայնքի ղեկավար են ընտրում. ՈՒՂԻՂ
Կանանց մեկամսյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների կին անդամներին։ Ֆեյսբուքյան իր էջում ներկաներին նա այդպես էր ներկայացրել:
Մենք ոչ մի կտոր հող չունենք:հանձնելու թուրքերին. զոհվածների հարազատները կառավարության շենքի մոտ են:
«Եթե Արցախում կարողանանք ապահովել կայուն, անխափան, կանխատեսելի, թափանցիկ զբոսաշրջություն, և՛ տնտեսական, և՛ հումանիտար, և՛ մշակութային ժառանգության պահպանության հարցերի լուծմանը կնպաստենք: Որքանով էլ շատերը փորձեն աշխարհին այլ կերպ ներկայացնել, փորձեն բնաջնջել, չի հաջողվելու, որովհետև այնտեղ լինելու է զբոսաշրջություն: Նաև՝ քաղաքական լուրջ խնդիր կլուծվի՝ մենք այնտեղ ունենք ռուսական խաղաղապահ կոնտինգենտ. Արցախում զբոսաշրջությունը խաղաղապահ ուժերի գործունեության հայելին է»։
Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ մենք սթափ գնահատենք այսօր առկա իրադրությունը, նախևառաջ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դրսևորած հանցագործ վարքը, որը ոչ միայն Արցախում է, այլև ՀՀ սահմաններին, մեր երկրի ներսում։ Այդ երկրները, գնահատական չստանալով միջազգային հարթակում, օգտվելով իրավիճակից՝ շարունակում են ճնշումը Հայաստանի և Արցախի վրա։
Արցախում ստեղծված իրավիճակում մեղք ունեն նախևառաջ՝ իշխանությունը, հետո՝ ընդդիմությունը, և ապա միայն օտարը՝ ռուս խաղաղապահները։ Ընդդիմության խնդիրը կառավարելը չէ, այլ բացերը տեսնելն ու քննադատելն է, այս իմաստով՝ իրավիճակի սրման և զոհերի պատասխանատուն օրվա իշխանությունն է, և նրան չի կարելի ներել իր խորամանկությունները։
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է արցախցի երեխաների այս տեսանյութը՝ գրելով․ «Մեր թիմի բարբառակիր անդամները զրուցում են Խրամորթի երեխաների հետ․․․․ Այս լույս երեխաներին այժմ տեղական իշխանությունները ստիպված տարհանել են»։
Ինչո՞ւ է կառավարությունը որոշել վերադառնալ նախկինում «կոռուպցիոն» որակած ծրագրերին
«Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերի 7-ին ասում էր՝ փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլի կառավարման շրջանում նույնիսկ Նիկոլը չի խոսում Արցախի անկախությունից: Սերժի ժամանակ նույնիսկ Ալիևն էր խոսում Արցախի անկախությունից, Նիկոլի ժամանակ անգամ Նիկոլը չի խոսում, ոչ էլ՝ ՔՊ-ն, ինչի՞ մասին է խոսում»:
Ի դեպ, Գևորգ Բաբայանը ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ ոտքով մի քանի հարյուր մետր քայլելով հասավ Վեդիում գտնվող ՔՊ-ի նախընտրական շտաբներից մեկը, իսկ այնտեղից դուրս եկավ միայն 14:10-ին, երբ «ընդմիջման ժամն» ավարտված էր: