Նիկոլը 2018-ից սկսած Հայաստան և Արցախ պատերազմի էքսկլյուզիվ ներկրողն է․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվանից ազգովի մաքրում ենք այս մեծամիտ, ստախոս, ամբարտավան կեղծարարի ԱԺ ամբիոնից արտաթորած կեղտը։

Ու երբ հանդիպում եմ կարծիքների, թե «դուք դրան ամենասկբից նեղը գցեցիք, դուք պատին դեմ տվեցիք», միանգամից հիշում եմ այդ լատենտ նիկոլականությունը ջախջախող բազում փաստերից այս երկուսը։

Լսեք սրան։ Լսեք 2018-ի նախընտրական միտինգին պոռոտախոս տգետի «բոցերը», ու նայեք նաև կողքինների ինքնահավան դեմքերին։

Լսեք 2020-ի մայիսին ասուլիսին սրա մարտնչող հանդգնությունը ու քաջնազարական ինքնավստահությունը։

Ալիևից բանակցությունների մասին տեղեկացածի, Ալիևին մեր դիվանագիտական հաջողությունները 2018-ից սկուտեղի վրա մատուցողի, Ալիևի հետ «ուղիղ, անկեղծ, առանց թակարդների» կիսվողի, գլուխը ո՞նց մտցվեր ճշմարտությունը։

Ուստի Նիկոլը 2018-ից սկսած Հայաստան և Արցախ պատերազմի էքսկլյուզիվ ներկրողն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930